00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիա չի յանդգնիր զանգուածային կերպով արտաքսել հայերը. փորձագէտը նշեց պատճառները

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган на пресс-конференции по итогам российско-турецких переговоров (8 апреля 2019). Москвa
Президент Турции Реджеп Тайип Эрдоган на пресс-конференции по итогам российско-турецких переговоров (8 апреля 2019). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի քաղաքացիները Թուրքիա կ’ապրին առանց պետական աջակցութեան յոյսի: Սակայն ատիկա դեռ չի նշանակեր, որ երկրի գործող կառավարութիւնը կը յանդգնի անոնց արտաքսել:

ԵՐԵՒԱՆ, 18 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսեան. Թուրքիոյ մէջ հայութիւնը սպառնացող վտանգ գոյութիւն  ունեցած է բոլոր ժամանակներուն, սակայն նախագահ Ռեճէպ Թայիպ Էրտողանն ու գործող կառավարութիւնը չեն յանդգնիր արտաքսել երկրին մէջ բնակող Հայաստանի քաղաքացիները: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակիցին հետ զրոյցին ըսաւ  թրքագէտ Տիրան Լոքմագէոզեան:

Люди на улице в Стамбуле, Турция - Sputnik Արմենիա
Տիարպեքիրի փաստաբաններու պալատը հայց ներկայացուցած է հայ պատանին կրօնափոխած Հաթիփօղլոի դէմ

Թուրքիայէն հայերու արտաքսման նոր ալիքի մասին տեղեկութիւնը օրեր առաջ յայտնուեցաւ հայկական մամուլին մէջ: Կ’ըսուէր, որ Թուրքիոյ մէջ մօտ ապագային այդ մասով բաւական լուրջ զարգացումներ կը սպասուին:

«Հայութիւնը սպառնացող վտանգ միշտ կար. ոչ միայն այսօր, այլ նաեւ նախկին իշխանութիւններու օրօք: Սակայն որքան ալ թուրքերը ցանկան ատիկա, ներկայիս պայմաններուն մէջ նման գործողութիւններ իրականացնելը բաւական դժուար է: Նախ եւ առաջ այդ քայլով անոնք կը վնասեն իրենք իրենց. չէ՞ որ այսօր ամէն ինչ կը հեռարձակուի առցանց կարգով», – ըսաւ փորձագէտը:

Անոր խօսքով` Թուրքիոյ նման գործողութիւնները ձեռնտու չեն, քանի որ ատոնք հարուած  կը հասցնեն իշխանութիւններուն եւ ընդհանուր առմամբ երկրի պատկերին: Լոքմագէոզեան ընդգծեց, որ Թուրքիայէն բոլոր հայերը արտաքսելը դժուար է նաեւ զուտ տեխնիկական առումով: Չէ՞ որ նման պարագաներու ստիպուած պիտի ըլլան մարդոց ինքնաթիռներով եւ հանրակառքերով դուրս բերել, իսկ ատիկա ծախսատար եւ երկարատեւ գործընթացք է, ըսաւ փորձագէտը: Այլ միջոցներ ձեռնարկելու պարագային հնարաւոր կ’ըլլայ խօսիլ 1915 թուականի Հայոց ցեղասպանութեան ժամանակաշրջանի քաղաքականութեան մասին:

Российский спортивный журналист и телекомментатор Василий Уткин перед футбольным матчем Пюник (Ереван) - Маккаби (Тель-Авив) (7 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայերուն չէք ընդունիր, միջազգային խաղեր մի կազմակերպէք. յայտնի մեկնաբանը` Ատրպէյճանին

«Հաւանաբար Թուրքիոյ իշխանութիւնները նման վտանգի չեն դիմեր: Սակայն ցանկութեան պարագային անոնք կրնան արտաքսել 100 մարդ եւ ցուցադրել հայերուն, որ նման բան կրնայ տեղի ունենալ», – ըսաւ Լոքմագէոզեան:

Ինչ կը վերաբերի Անգարայի յայտարարած թիւին, իբրեւ թէ, Թուրքիոյ մէջ 100 հազար հայ  կը բնակի, որմէ 40 հազարը` այդ երկրի քաղաքացի, միւսները` Հայաստանի, ապա Լոքմագէոզեան սա բացայայտ սուտ կը համարէ:

Փորձագէտն ընդգծեց, որ Պոլսոյ  հայերու քանակը շուրջ 40 հազար է, ՀՀ քաղաքացիներն ալ կ’ըլլան  10-15 հազար, բայց ոչ մէկ ձեւով  60 հազար:

Միեւնոյն ժամանակ Լոքմագէոզեան  դրական միտում ընդգծեց: Խօսքը Հայ առաքելական եկեղեցւոյ Պոլսոյ պատրիարքական տեղապահի յառաջիկայ ընտրութիւններու մասին է:

«Օրեր առաջ Թուրքիոյ ներքին գործոց նախարարը նշած էր, որ  հայերը կրնան ծրագրել ընտրութիւնները յունիս 24-ին, անմիջապէս այն բանէն յետոյ, երբ յունիս 23-ին տեղի կ’ունենան Սթամպուլի քաղաքապետի ընտրութիւնները», – ըսաւ  Լոքմագէոզեան:

Люди на улице в Стамбуле, Турция - Sputnik Արմենիա
«Արթուրը կնքուած է եւ կը յաճախէ հայկական եկեղեցի». հայ տղուն մօր պարզաբանումը

Ան նշեց, որ անցեալին նման բան չէ եղած, Թուրքիոյ իշխանութիւնն ամէն կերպ կը ձգձգէր Պոլսոյ պատրիարքի ընտրութիւններու գործընթացքը:

Միեւնոյն ժամանակ փորձագէտն ընդգծեց, որ Պոլսոյ պատրիարքի առաւել հաւանական թեկնածու կը շարունակէ մնալ Պոլսոյ Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթէշեանը, անկախ անկէ, որ հայ համայնքէն ներս մեծամասնութիւնը բաւական բացասական վերաբերմունք ունին անոր նկատմամբ եւ Էրտողանի դրածոյ  կը համարեն:

Յիշեցնենք` Պոլսոյ 62-ամեայ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆեան վախճանած էր մարտ 8-ին` աւելի քան 10 տարուայ ծանր հիւանդութենէ ետք: Արդէն  քանի մը տարի փոխանորդի պաշտօնը կը զբաղեցնէ Արամ Աթէշեանը: Աթէշեանի եւ կրօնական ժողովի ընդհանուր ստորագրութեամբ արդէն իսկ դիմում  ներկայացուած է Սթամպուլի նահանգապետարան` Պոլսոյ հայոց 85-րդ պատրիարքի ընտրութեան ժամանակացոյցը պետական մարմիններուն հետ համաձայնեցնելու:

Լրահոս
0