00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արթուրը կնքուած է եւ կը յաճախէ հայկական եկեղեցի». հայ տղուն մօր պարզաբանումը

© Sputnik / Hayk MargaryanЛюди на улице в Стамбуле, Турция
Люди на улице в Стамбуле, Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օրերս հայկական եւ թրքական լրատուական ու ընկերային տիրոյթին մէջ մեծ աղմուկ բարձրացուցած է Թուրքիոյ մէջ 13-ամեայ հայ տղուն` ուղիղ եթերի ժամանակ «իսլամութիւն ընդունելու» միջադէպը:

ԵՐԵՒԱՆ, 15 մայիսի-Sputnik. Մայիս 11-ին Սթամպուլ բնակող 13-ամեայ Արթուրը մասնակցած է թուրք աստուածաբան Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդման, ուր յայտնած է, որ կը ցանկայ իսլամութիւն ընդունիլ: Հաղորդավարը պնդած է, որ իրենք կապ հաստատած են Արթուրի մօր եւ խորթ հօր հետ եւ ստացած վերջիններուս համաձայնութիւնը երեխայի կրօնափոխութեան հարցով:

Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
Ի՞նչ զինուորական սարքեր ոչնչացուած են Հայաստանի մէջ. կը պարզաբանէ ՊՆ մամլոյ քարտուղարը

Միջադէպի մանրամասները ճշդելու համար «Ermenihaber.am»ը կապ հաստատած է Արթուրի մօր` Ալինա Ենգիբարեանի հետ: Վերջինս հերքած է որդիին կրօնափոխ ըլլալու հանգամանքը` ըսելով. «Արթուրը կնքուած է. Կը յաճախէ հայկական եկեղեցի»:

Անչափահասին մայրը նաեւ աւելցուցած է, որ ինք իրականութեան մէջ տեղեակ չէ եղած, թէ ինչ հաղորդման կը մասնակցի որդին:

«Ես իմացած եմ, որ Արթուրը ներկայ պիտի գտնուի հաղորդման, բայց չեմ պատկերացուցած, որ ան բեմ կը բարձրանայ եւ այդպիսի բան տեղի կ’ունենայ: Եթէ ես տեղեակ եւ համաձայն ըլլայի, ես ինքս այնտեղ կ’ըլլայի»,-ըսած է Ալինա Ենգիբարեան:

Ալինան նաեւ նշած է, որ իրեն զանգած են հաղորդումէն, բայց ինքն ալ չէ հասկցած թէ ինչ հաղորդում է եւ ինչ բանի մասին է խօսքը:

Ան շեշտած է, որ երեխան գիտակցուած չէ գործած, զուտ երեխայական հետաքրքրասիրութիւն է եղած է:

«Իմ երեխաս չէ հասկցած, թէ ինչ տեղի ունեցած է: Հետաքրքրութենէն դրդուած իր ընկերոջ հետ գացած է այդ հաղորդման, միամտութիւն ըրած է : Ան ինծի կ’ըսէ . «Մամ տեսար, մեզի հեռուստացոյցով ցոյց տուին, մենք յայտնի դարձանք: Ես անոր կը բացատրեմ, որ իր միամիտ քայլին պատճառով մենք վատ վիճակի մէջ յայտնուած ենք: Ան դեռ երեխայ է, չի հասկնար»:

Կինը նաեւ հերքեց, որ Արթուրը խորթ հայր ունի` շեշտելով, որ խօսքը ընտանիքի` ազգութեամբ թուրք ծանօթի մասին է, որուն հեռախօսահամարը գտած են Արթուրի հեռախօսին մէջ եւ զանգահարած են` թոյլտւութիւն ստանալու համար:

Լրահոս
0