00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Սերգեյ Մելքոնյան
Թուրքիայի և Իսրայելի միջև պայմանավորվածության մասին դժվար է ենթադրություն անելը․ Մելքոնյան
11:11
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Սերգեյ Մելքոնյան
Թուրքիայի և Իսրայելի միջև պայմանավորվածության մասին դժվար է ենթադրություն անելը․ Մելքոնյան
13:48
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ կվճարի մեր վերելակի համար. տեխնիկան չի հարցնում՝ Փաշինյանի կողմից ես, թե Սարգսյանի

© Sputnik / Asatur YesayantsЛифт
Лифт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ օրենքի՝ վերելակը բնակիչների ընդհանուր սեփականությունն է։ Բայց մեր մուծած վարձով ոչ միայն անհնար է փոխել վերելակը, այլ նաև հոգալ դրա պահպանման ծախսերը։ Ուստի քաղաքապետարանը քիչ-քիչ կվերանորոգի ամենավատ վիճակում գտնվող վերելակները:

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik, Արամ Գարեգինյան. Վերելակներում մնացողների փրկությունը հենց իրենց ձեռքերում է։ Այդ մասին մենք պետք է հիշենք հիմա, երբ մեր շենքերի վերելակները հետզհետե շարքից դուրս են գալիս։

90-ականների վերջին մենք մասնավորեցրել ենք մեր բնակարանները։ Բայց շատերը նախկինի պես մտածում էին, որ վերելակների, նկուղների և տանիքի մասին պետք է հոգ տանեն քաղաքապետարանը և թաղապետարանը։ Արի ու տես, որ ոչ․ բնակարանը մերն է, ուրեմն մուտքն էլ մեր ընդհանուր ունեցվածքն է։

Лифт - Sputnik Արմենիա
Մի 30 միլիարդ և վերելակները վայրընկնակներ չեն դառնա. բայց ուղևորն է վճարելու…

Մենք վճարո՞ւմ ենք արդյոք շենքի սպասարկման համար։ Ոչ միշտ։ Տեսնո՞ւմ ենք, թե ինչպես են աշխատում մեր համատիրության նախագահները։ Նույնպես ոչ միշտ։ Ուստի մեր վերելակները «մտահոգ» ճռռում են։

Շենքի սպասարկման համար բնակիչները ամսական վճարում են 20-30 դրամ՝ քառակուսի մետրի համար, այսինքն՝ ամսական 20-25 հազար դրամ։ Վերելակային տնտեսությունը փոխելու համար յուրաքանչյուր մուտքի համար անհրաժեշտ է մի քանի հազար դոլար։

«Ըստ օրենքի՝ վերելակներով պետք է զբաղվի համատիրությունը։ Բայց մենք հասկանում ենք, որ շատերը չեն կարող վճարել այդ վերանորոգման համար։ Ուստի քաղաքապետարանն այժմ նորոգում է ամենից հաճախ փչացող վերելակները», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի տեղակալ Հարություն Խաչատրյանը։

2019թ-ին քաղաքապետարանն այդ նպատակով կհատկացնի 120 միլիոն դրամ։ Դա կբավականացնի 20-25 վերելակ փոխելու համար։ Բայց նման վերելակները քաղաքում 4000 են (եթե հաշվենք խորհրդային շրջանից աշխատող վերելակները)։

Դրա համար քաղաքապետարանը կրկին կուսումնասիրի Երևանի բազմահարկ շենքերի բոլոր վերելակները։ Կստուգեն թե՛ վերելակի հորանները, թե՛ խցիկները, թե՛ տրանսֆորմատորները։ Ամեն ինչ մանրամասն կնկարագրեն և կնկարեն, իսկ հետո կկազմեն անխափան վերելակների ցանկը։ Ամենավատ վիճակում գտնվող վերելակները կնորոգեն այս տարի։

«Իհարկե, որքան էլ նորոգես, հինը նոր չես դարձնի։ Բայց ստիպված ենք սահմանափակվել ընթացիկ վերանորոգմամբ, որպեսզի ապահովենք անվտանգության թեկուզ տարրական նորմերը», - ավելացրեց Խաչատրյանը։

Առանց այդ նորմերի վերելակները չեն կարող աշխատել։ Դրանք ստուգում է ԱԻՆ-ը (տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը)։ Եթե վերելակներն աշխատեն առանց ԱԻՆ–ի եզրակացության, համատիրությունը պետք է տուգանք վճարի։ Ուստի բոլոր բազմաբնակարան շենքերը վերելակների սպասարկման պայմանագրեր ունեն։

Лифт - Sputnik Արմենիա
Երևանյան շենքերի վերելակները բնակիչների հաշվին կփոխեն. իշխանությունը նոր բանաձև է մշակել

Իսկ եթե անհրաժեշտ է վերանորոգել, բայց փող չկա՞։

«Այդ դեպքում համատիրությունը կարող է բարձրացնել վարձը։ Իհարկե, ոչ ոք չի ուզում ավելի շատ վճարել։ Բայց չէ՞ որ վերելակը բնակիչների ընդհանուր սեփականությունն է։ Այսպես թե այնպես, այդ սեփականությունը պետք է պահել։ Բայց քաղաքապետարանն օգնում է համատիրություններին, ինչպես կարողանում է։ Այդպես ինչ-որ կերպ կարգավորում ենք իրավիճակը», - ավելացրեց Խաչատրյանը։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը մի քանի անգամ հանդիպել է Ռուսաստանի, Բելառուսի և այլ երկրերի վերելակ արտադրողների հետ։ Առայժմ տեխնիկա գնելու փող չկա։ Դրանք բնակիչներից հավաքելը աղմկահարույց և տհաճ բան է։

Ուստի քաղաքային իշխանությունը փորձում էր և փորձում է ինչ-որ ելք գտնել թե՛ իշխանափոխությունից առաջ, թե՛ հետո։ Չէ որ տեխնիկան մեզ չի հարցնում՝ Փաշինյանի կողմից ենք, թե Սարգսյանի։ Եթե վերելակը փչանա, բոլորս հավասարապես կմնանք մեջը։

Լրահոս
0