00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանյան շենքերի վերելակները բնակիչների հաշվին կփոխեն. իշխանությունը նոր բանաձև է մշակել

© Sputnik / Asatur YesayantsЛифт
Лифт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքային իշխանությունը մաշված վերելակների փոխարինման ծրագիր է մշակել ու այդ նախագիծն իրականացնելու համար նոր բանաձև է առաջարկում բնակիչներին։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը մտադիր է փոխել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակները, բայց դրա դիմաց վճարելու են բնակիչները։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

«Երևանի համայնքային բյուջեն 31 միլիարդ դրամ է։ Քաղաքում մինչև 3600 վերելակ փոխելու անհրաժեշտություն կա, ինչը մոտ 30 միլիարդ դրամի ծախս է ենթադրում: Եթե քաղաքն ինքնուրույն և ամբողջությամբ այս ծրագիրն իրականացնեի, ապա անհրաժեշտ կլինի քաղաքում որևէ այլ ծրագրով բյուջետային ծախսեր մեկ ամբողջ տարի չիրականացնել», – պարզաբանեց Սարգսյանը։

Քաղաքապետարանը մշակել է ֆինանսավորման մի նախագիծ, որն առաջիկայում կներկայացվի Հայաստանի կառավարությանը։ Նախագծում ներկայացվում է հետևյալ մոդելը. վերելակների փոխարինման համար անհրաժեշտ գումարի մի մասը քաղաքային բյուջեից տրամադրում է քաղաքապետարանը, մնացածը պետության աջակցությամբ ցածր վարկերով վերցնում է տարբեր կազմակերպություններից ու միջազգային հիմնադրամներից։

Վերելակները կփոխվեն բնակիչներին հաշվի՞ն. Հայկ Մարությանը պատմեց նոր ծրագրերի մասին

Արդյունքում երևանցիները ստիպված կլինեն վճարել ինչպես բյուջետային, այնպես էլ վարկային միջոցները։ Քաղաքապետարանը դրա համար բանաձև է մշակել. եթե հիմա մեկ ընտանիքը վերելակի ծառայության համար ամսական միջինը 1620 դրամ է վճարում, ապա վերելակը փոխելուց հետո այդ գումարը կավելանա 30%–ով։

«Միաժամանակ նոր վերելակները հետագայում թույլ կտան նվազեցնել ծառայությունների արժեքը։ Մենք նաև արևային մարտկոցներ կտեղադրենք, ու դրա հաշվին էլեկտրականության վրա ծախսվող գումարը կպակասի։ Բնակիչներն ամեն ամիս նոր վերելակի համար որոշակի գումար կվճարեն», – ասաց փոխքաղաքապետը։

Երևանի բնակիչները նոր վերելակների գումարը կվճարեն 25 տարվա ընթացքում։ 2–3 տարվա երաշխիք ունեցող ժամանակակից վերելակը մեկ մուտքի բնակիչների համար 10 միլիոն դրամ կարժենա։

Վերելակները կսկսեն փոխել բոլոր բնակիչների համաձայնությունը ստանալուց հետո։ Մեկ վերելակը փոխելու համար միջինը 35-40 օր է պետք։ Երևանի բոլոր 3600 վերելակները փոխելու համար 3,5-4 տարի կպահանջվի, եթե միաժամանակ աշխատեն 80 բրիգադ և 1100 վերելակ փոխեն մեկ տարվա ընթացքում։

Վերելակների շահագործման միջին ժամկետը 25 տարի է։ 2012-2018 թվականներին վերելակների վթարների հետևանքով Երևանում մահացել են 6 մարդ, ևս 5–ը` վնասվածքներ ստացել։

Հիշեցնենք` երևանյան շենքերում ընդհանուր առմամբ 4642 վերելակ կա։ Դրանցից ավելի քան 60–ը բացասական եզրակացություն են ստացել 2018 թվականի հունվարի 1–ից մինչև դեկտեմբերի 24–ն անցկացված տեսչական ստուգումների արդյունքում։

Լրահոս
0