00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպասվող թեժ ամառը․ Հայաստանը կարևոր հյուրի է սպասում Վրաստանից, առջևում կարևոր փուլ է

© Photo : press office of the Parliament of GeorgiaПремьер-министр Армении Никол Пашинян встретился со спикером парламента Грузии Ираклием Кобахидзе (30 мая 2018). Тбилиси
Премьер-министр Армении Никол Пашинян встретился со спикером парламента Грузии Ираклием Кобахидзе (30 мая 2018). Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների խոսնակները կհանդիպեն այս ամռանը և կքննարկեն համագործակցության կարևոր հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան․ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան չափազանց կարևոր է երկկողմ հարաբերությունների համար։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ երկու երկրները վաղուց խորհրդարանական են դարձել։

Тоннель в направлении российско-грузинской границы - Sputnik Արմենիա
«Վերին Լարսի» հարցը լուծում ունի. Վրաստանը կկարողանա՞ անխափան երթևեկություն ապահովել

Վերջին անգամ Վրաստանի խորհրդարանի նախագահը այցով Հայաստանում է եղել 2015թ-ի փետրվարին։ Այդ ժամանակ Վրաստանի խորհրդարանը գլխավորում էր Դավիթ Ուսուպաշվիլին։

Խորհրդարանի գործող խոսնակ Իրակլիա Կոբախիձեի Հայաստան այցելելու մտադրության մասին հայտնի էր դեռ մի քանի ամիս առաջ, սակայն այդ ժամանակ ստույգ ամսաթիվը չէին նշել։ Թեման կրկին արդիական է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկոյի և Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանի հանդիպումից հետո։ Կողմերը քննարկել են այցի մանրամասները, որոնք չեն հրապարակվել։

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ, ամենայն հավանականությամբ, այցը կկայանա 2019թ-ի հուլիսին։

«Խոսնակի ժամանակացույցը շատ հագեցած է, ուստի ամսաթիվն առայժմ հաստատված չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, այցը կկայանա հուլիսին։ Դիտարկվում են այցի երկու տարբերակներ», - ասաց Մկոյանը։

Уборка зерновых на Юге России - Sputnik Արմենիա
Բաքուն թույլ չի տալիս Թբիլիսիին. ի՞նչն է խոչընդոտում Ղազախստանից Հայաստան ցորենի առաքմանը

Առաջին սցենարով Վրաստնի խորհրդարանական պատվիրակությունը Կոբախիձեի գլխավորությամբ կժամանի Երևան, ինչպես դա լինում է նման այցերի ժամանակ։ Երկրորդ տարբերակով՝ Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների խոսնակները փոքր կազմով կհանդիպեն ոչ թե մայրաքաղաքում, այլ Տավուշի մարզում՝ Դիլիջանում կամ Իջևանում։

Ընդհանուր առմամբ վերջին շրջանում ակնհայտորեն նոր միտում է նկատվում երկու երկրների ղեկավարությունների հարաբերություններում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն երկու անգամ հանդիպել են ոչ մայրաքաղաքներում։ Հանուն արդարության պետք է նշել, որ հանդիպումները կրել են ոչ պաշտոնական բնույթ։

Մկոյանը դրական է գնահատում գալիք այցը։ Նա վստահ է, որ դա առաջին հերթին թույլ կտա Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների խոսնակներին ծանոթանալ միմյանց հետ։ Դրանից հետո կարելի է խոսել համագործակցության մակարդակը բարձրացնելու և այդ ուղղությամբ կապերն ակտիվացնելու մասին։

Վրացագետ Ջոնի Մելիքյանը նույնպես կարևոր է համարում այցը հայ-վրացական հարաբերությունների համար, սակայն, նրա կարծիքով, այն մի քիչ ուշացած է։

Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Հայաստանն աշխատած միջուկային վառելիք կարտահանի ՌԴ. մնում է պայմանավորվել Վրաստանի հետ

«Երկու երկրները խորհրդարանական հանրապետություններ են, ուստի խորհրդարանական կապերի ակտիվացումը բարեկամության խմբերի և օրենսդիր մարմինների մակարդակով շատ կարևոր է։ Դա թույլ կտա խորացնել համագործակցությունը», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Փորձագետը կարծում է, որ կապերի հաստատումը կարևոր է ոչ միայն վարչապետների մակարդակով, այլ նաև խորհրդարանների՝ հաշվի առնելով այն փաստը, որ երկու երկրների խորհրդարանները բավական ծանրակշիռ ինստիտուտներ են։

Գալիք ամառը երկու երկրների հարաբերությունների համար կդառնա վճռորոշ և կարևոր շրջան,  կարծում է փորձագետը։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանի ԱԺ նախկին խոսնակ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության այցը Վրաստան կայացել է 2017թ-ի սեպտեմբերին։

Լրահոս
0