00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվի մանրակրկիտ մոտեցումը «Արևելյան գործընկերությանը». ի՞նչ շահեց Արցախը

© Photo / official site of the Prime minister of RAВстреча лидеров стран-участниц инициативы ЕС "Восточное партнерство" (13 мая 2019). Брюссель
Встреча лидеров стран-участниц инициативы ЕС Восточное партнерство (13 мая 2019). Брюссель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության МГИМО Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրոատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը հատուկ Sputnik Արմենիայի համար վերլուծել է «Արևելյան գործընկերության» 10-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքները։

Սերգեյ Մարկեդոնովը` Sputnik Արմենիայի համար

Արցախյան կարգավորման խնդիրը շարունակում է մնալ եվրոպացի քաղաքական գործիչների և դիվանագետների ուշադրության կենտրոնում։ Այսպես, Բրյուսելում մայիսի կեսերին անցկացվեցին «Արևելյան գործընկերության» 10-ամյակին նվիրված միջոցառումներ։ Հավաքվածները համաձայնվեցին, որ հետխորհրդային 6 պետությունների և ԵՄ–ի փոխշահավետ համագործակցությունը պետք է շարունակել։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян в ходе заседания министров стран-участниц инициативы ЕС Восточное партнерство (13 мая 2019). Брюссель - Sputnik Արմենիա
Մենք էլ ենք մարդ և կարող ենք միմյանց հետ շփվել. Մնացականյանը` Մամեդյարովի հետ շփման մասին

Սակայն հանդիսավոր դեկլարացիան նախապատրաստելիս «Արևելյան գործընկերության» մասնակիցները որոշեցին փաստաթղթին «բարձր կարգավիճակ» չտալ և տեքստը չստորագրեցին (փաստաթղթի տակ մնաց միայն ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի ստորագրությունը)։ Այս որոշման համար կարևորագույն (թեև ոչ միակ) պատճառ դարձավ Ադրբեջանի դժգոհությունը նրանից, որ վերջնական դեկլարացիայում հստակ և միանշանակ չէր ամրագրվել տարածքային ամբողջականության առաջնահերթությունը։

Բաքվի համար սա միայն դիվանագիտական մանրակրկիտ մոտեցման և իրավաբանական ձևակերպումների նկատմամբ բծախնդրության ցուցադրություն չէ ։ Արցախը վերադարձնելու գաղափարի շուրջ են կառուցվում այս երկրի հիմնական ներքին և արտաքին քաղաքականության ռազմավարությունները։ Ադրբեջանի մասնակցությունը (կամ չմասնակցելը) այս կամ այն ինտեգրացիոն նախագծերին, ցանկացած պետության հետ երկկողմ հարաբերությունների դինամիկան զգալիորեն պայմանավորվում են արցախյան թեմատիկայի վերաբերյալ Բաքվի վիզավիի դիրքորոշմամբ։

Բոլորը պահպանեցին իրենց շահերը

«Միավորված Եվրոպայի» մայրաքաղաքում «Արևելյան գործընկերության» հոբելյանական միջոցառումների ընթացքում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այդ հանդիպումից դժվար էր էական առաջընթաց ակնկալելը։ Նախևառաջ այն պատճառով, որ սա հակամարտող կողմերի բլից–զրույց էր  «շփման գծում» ընթացիկ իրավիճակի վերաբերյալ։

Премьер-министр Никол Пашинян на инвестиционном бизнес-форуме “Мой шаг во имя Гегаркуникской области” (11 мая 2019). Гавар - Sputnik Արմենիա
Ո՞րն է Հայաստանի առաջընթացի ուղին. Փաշինյանն այս մասին խոսել է Չինաստանում

Այս կարճ զրույցի արդյունքներով Փաշինյանը հարցազրույցում երկու սկզբունքորեն կարևոր պահ նշեց։ Նա բանակցությունները շարունակելու հույս հայտնեց, թեև ասաց, որ նոր հանդիպումների կոնկրետ ծրագրեր չկան։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ առանց Արցախի ներկայացուցիչների մասնակցության խաղաղության տանող գործընթացի արդյունավետությունը բարձր չի լինի։

ՀՀ վարչապետի գնահատականներից ելնելով` կարելի է հետևյալ եզրահանգումն անել. կողմերը նախկինի պես պահպանում են իրենց շահերը։ Երևանը շարունակում է պնդել Արցախի ներգրավվածության իր գիծը, այն դեպքում, երբ Բաքուն պնդում է, որ վերականգնվի տարածքային ամբողջականությունը, այսինքն Ադրբեջանի շահերը դիտարկել որպես խաղաղ կարգավորման հիմք։

Խորհրդանշական է, որ հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորման խնդրի նկատմամբ հետաքրքրության պոռթկում առաջացավ միաժամանակ մեկ այլ հատկանշական հոբելյանի հետ մեկտեղ` Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25 ամյակին։ Հիշեցնեմ, դա տեղի է ունեցել 1994 թվականի մայիսի 12-ին։

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչի՞ մասին են խոսել Փաշինյանն ու Ալիևը. վարչապետի մամուլի քարտուղարի մեկնաբանությունը

Հասկանալի է, որ Բրյուսելի համաժողովի ամփոփիչ դեկլարացիայի նախապատրաստումը մեկ ակտանի գործողություն չէր։ Նման «էքսպրոմտները» մանրակրկիտ են նախապատրաստվում։ Սակայն Արցախի վերաբերյալ Երևանի վերոնշյալ (և որը ոչ միայն 2019 թվականի մայիսին է հնչել, այլև բազմաթիվ անգամ մինչ այդ) դիրքորոշումը մեծապես նպաստեց նրան, որ Բաքվի ներկայացուցիչները կրկին հստակ և միանշանակ արդիականացրեցին հենց տարածքային ամբողջականության գերակա առաջնահերթությունը։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում միջնորդություն իրականացնող ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, հետևողականորեն ընդգծում են, որ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշման ժողովրդի իրավունքը արցախյան կարգավորման երեք հավասարազոր հիմնարար սկզբունքներն են։

Արդյոք ինտերնացիոնալացո՞ւմ է պետք

Առաջին հայացքից, Բրյուսելյան կոլիզիաները սկզբունքորեն որևէ նոր բան չբացահայտեցին։ Հայ և ադրբեջանցի ներկայացուցիչները բոլոր միջազգային հարթակներում վիճում են այն մասին, թե ինչն է առաջնային. սահմանների անխախտելիությունը, թե՞ ազգի ինքնորոշումը։ Սակայն ողջ այդ «եվրոպական պատմությունը» բավական ուսանելի է։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (29 марта 2019). Вена - Sputnik Արմենիա
Ադրբեջանի հետ բանակցությունները կշարունակվեն. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը

Արդեն մի քանի տարի է, որ ԵՄ երկրների դիվանագետները, քաղաքագետները, լրագրողները խոսում են հետխորհրդային էթնոքաղաքական հակամարտությունների ինտերնացիոնալացման անհրաժեշտության մասին որպես դրանց շուտափույթ կարգավորման կարևորագույն նախադրյալ։ Նրանք թերահավատ են Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում Մոսկվայի բացառիկ դերի նկատմամբ։ Հայտնի բրիտանացի կովկասագետ Թոմաս դե Վաալի կարծիքով` «Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռություն պահպանելը նշանակում է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ Արցախում օրակարգ սահմանել»։

Ամենևին դատարկ հարց չէ, իսկ այդ հավասարակշռության պահպանմանն ի՞նչ իրական այլընտրանք կա։ Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Մերձդնեստրի կամ Դոնբասի հետ կապված Մոսկվային հաճախ քննադատում էին «միակողմանի միջամտության» համար։ Հոդվածի ծավալը թույլ չի տալիս նման մեղադրանքներին մանրակրկիտ հակադարձել։ Կնշեմ միայն, որ ռուսական մոտեցումները բոլոր վերոնշյալ դեպքերում քարացած չէին, դրանք էվոլյուցիայի էին ենթարկվում, ներառում ոչ միայն պրոակտիվ, այլև հաճախ ռեակտիվ գործողություններ։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян в ходе заседания министров стран-участниц инициативы ЕС Восточное партнерство (13 мая 2019). Брюссель - Sputnik Արմենիա
Կարևոր է ԵՄ–ի աջակցությունն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցում. Մնացականյան

Պատկերացնենք, որ Մոսկվան ինչ–ինչ պատճառներով որոշել է հետ քաշվել Արցախի հարցում իր ակտիվ միջնորդական առաքելությունից։ Արդյո՞ք պատրաստ է ԵՄ–ն, մարզիկների լեզվով ասած, «խաղն իր վրա վերցնել»։ Հռետորական հարց է։ Հատկապես, եթե նայենք գոնե «Արևելյան գործընկերության» գործարկման պահից սկսած այս 10-ամյա ժամանակաշրջանին։ Բաքվի և Երևանի հաշտեցման ի՞նչ «կրեատիվ ծրագրեր» են հայտնվել այս ընթացքում Բրյուսելում` ստատուս–քվոյի անթույլատրելիության վերաբերյալ քրոնիկ բողոքից ու ռուսական  «diplomatic superiority»–ից բացի։

Ինչպես ԳԴՀ ԱԳՆ–ին, այնպես էլ  եվրոպական կառույցներին խորհրդատվություն տրամադրող հեղինակավոր գերմանացի փորձագետ Սաբինա Ֆիշերի խոսքով` արցախյան հակամարտության կարգավորման հարցում ԵՄ դերը «շատ չնչին է»։ Նրա տեսանկյունից, առաջին քայլը կարող էր լինել «Հայաստանի և Ադրբեջանի միջև ու հայ և ադրբեջանցի հասարակության միջև վստահությունն ամրապնդելուն, ինչպես նաև ԼՂՀ քաղաքացիական հատվածը ներգրավելուն ուղղված ծրագրերի ֆինանսավորման ընդլայնումը»։

Встреча премьер-министров Армении и Люксембурга Никола Пашиняна и Ксавье Беттеля (13 мая 2019). Люксембург - Sputnik Արմենիա
Գնացել եք Բրյուսել, որ ի՞նչ անեք. Աշոտյանը` Փաշինյանին

Բայց կարո՞ղ է արդյոք «երրորդ սեկտորը», որն այդքան ակտիվորեն հիշատակում են եվրոպացի քաղաքական գործիչներն ու փորձագետները, փոխարինել պրոֆեսիոնալ դիվանագետներին և քաղաքական գործիչներին։ Եվ կարևորը` ստանձնել պայմանավորվածությունների իրագործման պատասխանատվությունը։ Եվ արդյո՞ք շատ էին խաղաղության հաստատման իսկապես առաջընթաց ապահովող գաղափարներ մշակվել լայն գովազդված «ներգրավման» արդյունքում։

Միևնույն ժամանակ, հազվադեպ չեն դեպքերը, երբ հենց քաղաքացիական ակտիվիստներն են ընդդիմախոսների նկատմամբ ավելի խիստ մոտեցումների կողմնակից լինում։

Այս կապակցությամբ նկատենք, որ Երևանի մոտեցումները հակամարտության կարգավորման վերաբերյալ (ԼՂՀ ուղիղ ներգրավման գաղափարով) ավելի խիստ դարձան հենց «թավշյա հեղափոխությունից» հետո, երբ քաղաքացիական ակտիվիստներից շատերը իշխանության եկան։

Խաղաղ գործընթացի ինտերնացիոնալացման թեմային վերադառնալով` պետք է նաև նկատի ունենալ, որ ոչ միայն Ռուսաստանն է ԵԱՀԿ ՄԽ անդամ և համանախագահ։ Ավելին, անկախ Ուկրաինայի և այլ սուր միջազգային հակամարտությունների վերաբերյալ ԱՄՆ–ի և Ֆրանսիայի  հետ առկա բոլոր տարաձայնություններից, արցախյան ուղղությամբ Մոսկվան պատրաստ է համագործակցել։  Բնականաբար, վստահելի փոխգործակցության հիման վրա։ Թեև հազիվ թե այդպիսին կարելի է համարել ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնի հայտարարությունները, որոնք նա արել էր անցած  տարվա իր կովկասյան շրջագայության ժամանակ։

Եվրոպականացումը փրկություն չէ

Եվ վերջինը (հերթականությամբ, սակայն ոչ կարևորությամբ)։ Արցախի հարցով բրյուսելյան կոլիզիան հստակ ցույց տվեց, որ «Արևելյան գործընկերությունը» հետխորհրդային 6 երկրների համար իրապես միավորիչ նախագիծ չդարձավ։ Չափազանց տարբեր են նրանց շահերն ու ռազմավարական նպատակները։

Неформальная встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (22 января 2019). Давос - Sputnik Արմենիա
Երևանը Բաքվի հետ երկխոսելու ցանկություն ունի, բայց չի արագացնի բանակցությունները. Փաշինյան

ԵՄ այս նախաձեռնության իրականացման տասը տարիների ընթացքում նախագծի մասնակիցների կեսը (Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան) քայլեր արեցին, որոնք իրենք դիտարկում են որպես լուրջ առաջընթաց եվրոպական ինտեգրման ճանապարհին։ Միևնույն ժամանակ Հայաստանը, Ադրբեջանն ու Բելառուսը ցույց տվեցին, որ իրենց համար եվրոպական ուղղությունը կարևոր, բայց ոչ միակ նշանակալի արտաքին քաղաքական  վեկտորն է։  Եվ եթե Երևանն ու Մինսկը դարձան ԵԱՏՄ մասնակիցներ, ապա Բաքուն շարունակեց հետևել ինտեգրացիոն միավորումներից հեռու մնալու սկզբունքին։

Այս 6 երկրներից յուրաքանչյուրը տարբեր ձև է նայում և՛ Մոսկվային, և՛ նրա արտաքին քաղաքական ջանքերին։ Այստեղ նույնիսկ պայմանական արևմտամետ և եվրասիականամետ «ճամբարների» շրջանակում  իրենց նյուանսները կան։ Նույնիսկ ոչ միայն «ճամբարների», այլ մեկ երկրի ներսում, վերցնենք թեկուզ Մոլդովան։ Այս համատեքստում, առնվազն, միամիտ կլինի «եվրոպականացման» մեջ տեսնել հակամարտության կարգավորման գլխավոր ուղի։ Եվ առավել ևս, մերժել այն իրական ձեռքբերումները, որոնց հնարավոր է եղել հասնել Ռուսաստանի շնորհիվ. նախևառաջ՝ ԼՂՀ շուրջ ռիսկերի և վտանգների նվազեցումը։

Լրահոս
0