00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
3 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք էլ ենք մարդ և կարող ենք միմյանց հետ շփվել. Մնացականյանը` Մամեդյարովի հետ շփման մասին

© Photo : official site of the MFA of RAМинистр иностранных дел Армении Зограб Мнацаканян в ходе заседания министров стран-участниц инициативы ЕС "Восточное партнерство" (13 мая 2019). Брюссель
Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян в ходе заседания министров стран-участниц инициативы ЕС Восточное партнерство (13 мая 2019). Брюссель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ արտգործնախարարը խոսել է Մամեդյարովի հետ զրուցելու, ԱԳ ղեկավարների առաջիկա հանդիպման և Ստեփանակերտին բանակցությունների սեղան վերադարձնելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը զրուցել են Բրյուսելում, ինչը նորմալ երևույթ է։ Մնացականյանն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով հարցին` Մամեդյարովի հետ առանձնազրույց ունեցել են, թե ոչ։

«Առանձնազրույց, եթե Դուք նկատի ունեք զրույց, շփում՝ այո։ Դա նորմալ երևույթ է նման շրջանակներում, նման ձևաչափերի ժամանակ։ Գիտեք, մենք էլ ենք մարդ և կարող ենք միմյանց հետ շփվել, և ամեն շփման ժամանակ անպայման չէ, որ պետք է անդրադառնանք ինչ-որ հարցերի, որոնց համար մենք առիթների պակաս չունենք»,– ասել է նա։

Լրագրողները հետաքրքրվել են` զրույցի ժամանակ ղեկավարների հանդիպմանն անդրադարձ եղե՞լ է և ուրվագծվու՞մ է առաջիկայում։

«Մի փոքր էլ համբերենք։ Գիտեք, որ մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար, հանդիպման համար, և հյուրընկալող կողմը պետք է ասի` ինչպես է հնարավոր, երբ է հարմար, որպեսզի մենք նույնպես կարողանանք գնահատել այդ ժամկետները, այսինքն` համաձայնել։ Սկզբունքորեն մենք որևէ խնդիր չունենք»,– ասել է Մնացականյանը։

Նրա խոսքով` ակնկալվում է, որ Վաշինգտոնն է հյուրընկալելու, բայց սխալ կլինի որևէ բան ասել։

«Նորից եմ կրկնում, հյուրընկալող կողմից առաջ ընկնելը, կարծում եմ, սիրուն բան չէ»,– նշել է նախարարը։

Մնացականյանն անդրադարձել է նաև Արցախին բանակցությունների սեղան վերադարձնելու հարցին։

«Մենք սկզբունքորեն կողմ ենք։ Բազմիցս առնչվել ենք այս հարցին. սա խստորեն պրակտիկ հարց է, որովհետև եթե Արցախին չի տրվում հնարավորություն սեփականատերը լինել այս գործընթացի, այս գործընթացի արդյունավետությունը լրջորեն տուժում է։ Մեր մոտեցումը շատ պրակտիկ է, շատ գործնական ու տրամաբանական»,– ասել է նա։

Նշենք, որ Մնացականյան–Մամեդյարով հանդիպումը կայացել է մայիսի 13-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական հանդիպման շրջանակում։

Լրահոս
0