00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօրը պատմության մեջ. մայիսի 16

© Sputnik / Aram NersesyanՄայիսի 16
Մայիսի 16 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որքան էլ բազմապիսի իրադարձություններ եղած լինեն աշխարհում ու պատմության ընթացքում մայիսի 16-ին, մեզ համար ամենից կարևորը, անկասկած, ուղիղ 100 տարի առաջ տեղի ունեցածն է:

Այո, 1919 թվականի մայիսի 16-ին, դեռ 1 տարին չբոլորած, հազար ու մի խոցերի ու խնդիրների մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում ընդունեց համալսարան հիմնելու վերաբերյալ: Դա ոչ միայն պատմական որոշում էր, այլև այն հիմքը, որը Հայաստանի ապագան պիտի լուսավորեր: Արդեն  1920 թվականի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) առևտրային դպրոցի շենքում հանդիսավոր արարողությամբ բացվել է Հայաստանի համալսարանը, որը հետո պետք է տեղափոխվեր մայրաքաղաք ու կոչվեր, ինչպես մինչ օրս՝ Երևանի պետական համալսարան: Իսկ այն ժամանակ համալսարանում դասերի մեկնարկը տրվել է նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի՝ 1920 թվականի փետրվարի 1-ին կարդացած դասախոսությամբ։

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքը մեր օրերում
Այսօրը պատմության մեջ. մայիսի 16 - Sputnik Արմենիա
Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքը մեր օրերում

Առաջին ուսումնական տարում համալսարանն ունեցել է մեկ ֆակուլտետ՝ պատմալեզվաբանական, 262 ուսանող և 32 դասախոս։ Համալսարանի առաջին ռեկտորը եղել է Յուրի Ղամբարյանը:

Կարելի է ասել, այսօրվանից մեկնարկում է ԵՊՀ հիմնադրման 100-ամյա հոբելյանը:

Շատ շատերին կարող ենք ու արժե նշել, բայց դա այլ հրապարակումներում: Իսկ օրացույցի առումով, նկատենք. 1910 թվականի մայիսի 16-ին է ծնվել կենդանաբան-միջատաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարգարիտ Երվանդի Տեր-Մինասյանը (1910-1995):

Студенты в Китае - Sputnik Արմենիա
Չինացիները հայերեն են սովորում. կարո՞ղ է էլի հայերենի 2,5 միլիոն ուսուցիչ ուզեն

Նա, ի դեպ, 1930 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետը, իսկ 1943-1948 թվականներին եղել է ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի տնօրեն, 1948 թվականից դասավանդել է ԵՊՀ-ում։ Ի լրումն ամենի, Մարգարիտ Տեր-Մինասյանը տվել է ՀԽՍՀ տափաստանների և կիսաանապատների կենդանաաշխարհագրական բնութագիրը, ըստ բզեզների տարածման:

Մայիսի 16-ին է ծնվել նաև տնտեսագիտության գիտությունների դոկտոր, բազմաթիվ (100-ից ավելի) գիտական ուսումնասիրությունների հեղինակ Մուշեղ Ադոնցը (1910-1994):Ինչ վերաբերում է մոլորակին, ապա 1924 թվականի այս օրը ԽՍՀՄ-ում լույս է տեսել մանկական հանրահայտ «Մուռզիլկա» ամսագրի առաջին համարը:

Իսկ, օրինակ 1929 թվականին, ԱՄՆ-ում տեղի է ունեցել Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի հիմնած մրցանակի, հանրահայտ «Օսկարի» առաջին մրցանակաբաշխությունը: Ճիշտ է, կոնկրետ «Օսկար» անվանումը սկսել են կիրառել տարիներ անց՝ 1934 թվականից:

Այսօր նաև մի ամբողջ շարք հետաքրքրաշարժ «միջազգային օրերի» օր է:

Гостья на крассной дорожке открытия 72-го Каннского кинофестиваля (14 мая 2019). Канны - Sputnik Արմենիա
Ով որքան է մերկացել. աստղերի շլացուցիչ լուսանկարները Կաննի կինոփառատոնի կարմիր գորգից

Այսպես. Մայիսի 16-ին նշվում են

ա) Խաղաղ գոյակցության միջազգային օրը,

բ) Լույսի միջազգային օրը,

գ) Կենսագիրների օրը:

Դե ինչ, հետաքրքիր կենսագրություններ շատ կան: Ինչով, օրինակ ուշագրավ չէ ֆրանսիացի բանաստեղծ և գիտնական, փաստաբան և ֆինանսների նախարարի կարգադրիչ, բայց ամենից առաջ որպես հեքիաթասաց, ավելի ճիշտ՝ հեքիաթագիր հայտնի դարձած ու հիշվող Շառլ Պերրոյի (1628-1703) կենսագրությունը: Նա ի դեպ, մահացել է մայիսի 16-ին:

Բայց ընդմիշտ մնացել է պատմության և գրականության մեջ: Հիշո՞ւմ եք, չէ՞ «Մոխրոտիկը», «Կոշկավոր կատուն», «Կապույտ մորուքը»:

Բայց էականն այն է, որ Պերրոն բարձր գրական մակարդակի բերեց ժողովրդական հեքիաթը, և ի լրումն, նա  համարվում է գրական մանկավարժության և մանկական գրականության հիմնադիրը:

Լրահոս
0