00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չինացիները հայերեն են սովորում. կարո՞ղ է էլի հայերենի 2,5 միլիոն ուսուցիչ ուզեն

© PixabayСтуденты в Китае
Студенты в Китае - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պեկինի համալսարանի հինգ ուսանող արդեն սովորում է հայերեն, իսկ աշնանը նրանց կմիանան ևս 12–ը։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Չինացի ուսանողին ցանկացել են ուղարկել Հայաստան` հայերեն սովորելու, բայց դրա փոխարեն ուղարկել են Վրաստան։ «Ոչինչ, ես վրացերեն էլ կսովորեմ», – ասել է նա։

Սա անեկդոտ կամ սյուրռեալիզմ չէ, այլ իրական դեպք։ Չինացի ուսանողներն այդպես կատարում են ՉԺՀ կոմկուսի և կառավարության առաջադրանքը։ Ճիշտ է, պետությունը հոգ է տանում նրանց մասին։ Այն ուսանողներին, որոնց ուղարկում են նման երկրներ, նորմալ կրթաթոշակներ են վճարում բնակության համար։

Իսկ անեկդոտը, կհիշեք, երևի. « -Ինչ եղավ, երբ հայերենը հռչակվեց միջազգային լեզու,- հարցնում են հայկական ռադիոյին: Պատասխան. - Չինացիները Պեկինից նամակ գրեցին Հայաստան՝ խնդրելով Չինաստան ուղարկել հայերենի 2,5 միլիոն ուսուցիչ»:

Իսկ իրականում Չինաստանը, «Մետաքսի ճանապարհի» ծրագրի շրջանակում, ցանկանում է ուժեղացնել ուսուցումը տարբեր լեզուներով. հիմնականում այն երկրների, որտեղ չինական ընկերությունները ծրագրում են աշխատել։ Այսինքն, գրեթե բոլոր վայրերում, որտեղ հնարավոր է։

Предприниматель Карен Хачикян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Խաչիկյան. «Չենք օգտագործում հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունների պոտենցիալը»

Չինական բուհերում լեզվաբան ուսանողները պետական կրթաթոշակներ են ստանում օտար լեզուներ սովորելու համար։ Իհարկե, հայերենն ընտրում են ոչ առաջին հերթին, այնուամենայնիվ, առաջին հինգ ուսանողներն արդեն հաճախում են Պեկինի Միջազգային հետազոտությունների համալսարանի դասընթացներին։ Այստեղ` ասիական հետազոտությունների ֆակուլտետում, հայերենն ընտրում են երեք առարկաների շարքում։

«Ուսանողներին ինձ ասում են` յուրաքանչյուր երկրորդը գիտի ճապոներեն կամ արաբերեն։ Իսկ հայերենի կամ վրացերենի մասնագետներ դեռ չկան։ Մենք կարող ենք առաջինը լինել», – պատմում է Մերի Կնյազյանը, որը դասավանդում է այդտեղ։

Նա չինարեն գիտի, նախկինում՝ Երևանի պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտում, դասավանդել է այդ լեզուն։

Ուսումնական ժամերը շատ քիչ են, բայց առնվազն տարրական մակարդակով յուրացնում են լեզուն։ Պետությունը երկու ուսանողների արդեն ուղարկել է Երևան։ Ուսումն ավարտելուց հետո նրանք կվերադառնան Պեկին` Կնյազյանի ղեկավարությամբ հայերեն դասավանդելու։

«Այդ երկուսը բավական լավ են խոսում հայերեն` միջին մակարդակով։ Կարող են ավելի լավ սովորել, եթե շատ շփվեն տեղացիների հետ։ Բայց այստեղ մեծ դեր ունի չինական մտածելակերպը. նրանց համար ավելի հարմար է շփվել չինացիների հետ», – ասում է Կնյազյանը։

Премьер-министр Никол Пашинян с супругой Анной Акопян в старинном ресторане (14 мая 2019). Пекин - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը ցնցված է. ինչ են հյուրասիրել վարչապետին և նրա կնոջը Չինաստանում

Բայց նրանց անմարդամոտ չես անվանի։ Ոչ բոլորն են սովորում, պետք է նաև հանգստանալ, նրանք այդ մասին մեզանից վատ չգիտեն։ Նրանք Հայաստան են բերել իրենց հարազատներին, որոնց վառ գույներով էին նկարագրել մեր երկիրը։

Հայերեն սովորած ևս մի ուսանող մեկնել է Վրաստան։ Այստեղ նա նույն ջանասիրությամբ սովորում է վրացերեն։ Թեև նրա հայերենով տեղի հայերի համակրանքը ապահովված է (իսկ Թբիլիսիում հայերը շատ են)։

Չինաստանում առայժմ չկան հայերեն դասագրքեր, սակայն դա չի կանգնեցնում չինացի ուսանողներին։ Ինչ և ինչպես կարողանում են, սովորեցնում են։ Ինչ–որ բան հասկանում են դասի ժամանակ, ինչ–որ բան գտնում են համացանցում, իսկ հետո պարզաբանում, ասում է Կնյազյանը։

Այստեղ ոչ միայն լեզու են սովորեցնում, այլ նաև երկրագիտության հիմունքներ` մի վերապահումով. Չինաստանում ընդունված չէ քննարկել տարածաշրջանային հակամարտությունները, ուստի դասախոսներին խորհուրդ են տալիս դրանց մասին շատ մանրամասն չպատմել։

«Դա ընդհանուր կանոն է։ Այն գործում է ոչ միայն մեզ համար, այլ նաև, օրինակ, թուրքերենի  լսարաններում», – ասում է Կնյազյանը։

Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ժողովուրդների՝ հայերի, հույների, ասորիների և  եզդիների ցեղասպանության մասին նա պատմել է, բայց ընդհանուր գծերով։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и премьера Госсовета КНР Ли Кэцяна (15 мая 2019). Пекин - Sputnik Արմենիա
Հայաստանն ու Չինաստանը բազում ընդհանուր շահեր ունեն. Փաշինյանը հանդիպել է Կեցյանին

«Չինական այբուբենը» պատահական արտահայտություն չէ։ Չինարենը տարբերվում է հնդեվրոպական լեզուներից։ Բայց դա չի կանգնեցնում հինգ ուսանողներին։ Նրանք բոլորը մի քանի օտար լեզուների են տիրապետում, և նրանց չես վախեցնի քերականական նրբություններով։

«Ջանասիրաբար են սովորում։ Ի դեպ, ավելի լավ են կարդում և գրում, քան խոսում են, դա նկատելի է», – ասում է Կնյազյանը։

Միգուցե, ուսանողները փորձի պակաս ունեն, բայց նրանք շատ համառ են։ Ուսանողներից մեկը յուրացրել է նույնիսկ արևմտահայերենը, որը Հայաստանում ոչ բոլորը գիտեն։ Նա արևմտահայերեն է սովորել ԱՄՆ–ում` UCLA–ում, որտեղ ուսումնասիրել է նաև թուրքերեն և այլ մերձավորարևելյան լեզուներ ու պատմություն։ Հիմա նա աշխատում է ՉԺՀ Գիտությունների ակադեմիայում։

«Այնպես որ, անհնար ոչինչ չկա», – ասում է Կնյազյանը։

Աշնանը Պեկինի համալսարանում հայերենի դասընթաց կբացվի նաև բակալավրիատում։ Այստեղ սովորելու են 12 ուսանողներ՝ նույնպես ասիական հետազոտությունների ֆակուլտետից։ Ուսումնական ժամերն արդեն ավելի շատ կլինեն և կբավարարեն լեզուն միջին մակարդակով սովորելուն։

Լրահոս
0