ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը երկարաձգել է թուրքական «Բեշիկթաշի» հետ պայմանագիրը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ այդ պարբերականների` պայմանագիրը երկարաձգվել է 1 տարով։
29-ամյա ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրը նախատեսված է եղել մինչև 2020 թվականի մայիսի 31-ը, իսկ նոր պայմանագիրը՝ մինչև 2021 թվականի մայիս։
Հիշեցնենք, որ ապրիլին Օզբիլիսը խզել էր «Վիլլեմ II» հոլանդական ակումբի հետ պայմանագիրը։