00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Sputnik. Կարծիք». Ղրիմը Ռուսաստանի մաս համարող ֆրանսիացիների թիվն ավելացել են

CC BY-SA 2.0 / Dmitry Dzhus / Paris (34602204925)Париж
Париж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
IFop հեղինակավոր ֆրանսիական սոցիոլոգիական ընկերությունը ներկայացրել է հարցման արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Ղրիմը Ռուսաստանի մաս համարող ֆրանսիացիների քանակը մարտի կեսից ապրիլի կեսն ընկած ժամանակահատվածում աճել է 11%–ով ու կազմել է 37%։ Այս մասին վկայում են «Sputnik.Կարծիք» նախագծի շրջանակում IFop հեղինակավոր ֆրանսիական սոցիոլոգիական ընկերության անցկացրած հարցման տվյալները։

2019 թվականի ապրիլի 9-ից 15–ն ընկած ժամանակահատվածում անցկացված Sputnik գործակալության ու ռադիոկայանի պատվիրած հարցման տվյալների համաձայն` թերակղզին ռուսական չեն համարում ԱՄՆ քաղաքացիների 27%–ը, Մեծ Բրիտանիայի քաղաքացիների 34%–ը, Ֆրանսիայի բնակիչների 37%–ը ու Գերմանիայի բնակիչների 43%–ը։ Երեք տարի առաջ` 2016 թվականի մարտին իրավիճակը մի փոքր այլ էր. այն ժամանակ ֆրանսիացիների 45%–ն ու գերմանացիների 48%–ը կարծում էին, որ Ղրիմը Ռուսաստան չէ։

© SputnikSputnik. կարծիք Արդյո՞ք Ղրիմը Ռուսաստանի մասն եք համարում
«Sputnik. Կարծիք». Ղրիմը Ռուսաստանի մաս համարող ֆրանսիացիների թիվն ավելացել են - Sputnik Արմենիա
Sputnik. կարծիք Արդյո՞ք Ղրիմը Ռուսաստանի մասն եք համարում

IFop–ի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ–ում ավագ սերունդը երիտասարդներից ավելի հաճախ է Ղրիմը ռուսական համարում։ Նման կարծիքի հետ համամիտ են 35 տարեկանից բարձր ֆրանսիացիների 41%–ն ու բրիտանացիների 35%–ը։ Իսկ նրանց երիտասարդ հայրենակիցների 27% ու 30% են թերակղզին Ռուսաստանի մաս համարել։ ԱՄՆ–ում Ղրիմը Ռուսաստանի մաս է համարում 35–ից բարձր քաղաքացիների 28%–ն ու 18 – 24 տարեկանների 18%–ը։

СПУТНИК_Трамп потдвердил приказ об ударе США по Сирии в обращении к американцам - Sputnik Արմենիա
Sputnik.Կարծիք. Թրամփի նախագահ դառնալուց հետո աշխարհն ավելի անվտանգ չի դառնա

Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում ու Միացյալ Նահանգներում բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ ավելի հաճախ են Ղրիմը Ռուսաստանի մաս համարում, քան միջին ու թերի միջնակարգ կրթություն ունեցողները։ Ֆրանսիայում նման կարծիք են հայտնել բուհերի շրջանավարտների 39%–ը ու բարձրագույն կրթություն չունեցող հարցվածների 33%–ը։ Մեծ Բրիտանիայում պատկերը հետևյալն է. Ղրիմը ռուսական են համարում բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց 45%–ը,  միջնակարգ կրթություն ունեցողների 32%–ը ու թերի միջնակարգ կրթություն ունեցողների 31%–ը։ Իսկ ԱՄՆ–ում այդ հարաբերակցությունը համապատասխանաբար կազմում է 31%, 24% ու 25%։

Գերմանիայում աջակողմյաններն ավելի հաճախ են Ղրիմը ռուսական համարում, քան ձախակողմյանները (44%  ու 35% համապատասխանաբար)։ Նման տեսակետը հատկապես տարածված է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կողմնակիցների շրջանում։

Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 4100 մարդ։ Տվյալների անճշտության առավելագույն մակարդակը կազմում է +/-3,1 տոկոս` 95 տոկոս վստահության հավանականությամբ:

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիոկայան է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 32 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով:

Снегопад в Москве - Sputnik Արմենիա
Sputnik.Կարծիք. ԵՄ բնակիչները Ռուսաստանը Եվրոպայի մաս չեն համարում

Sputnik տեղեկատվական ռեսուրսների լսարանն ամսական ավելի քան 60 միլիոն է կազմում, Վեյբոյում Sputnik China–ի էջի բաժանորդների թիվը գրեթե հասնում է 9 միլիոնի։ Ամբողջ աշխարհում`Պեկինից Մոնտենեգրո, սփռված 22 խմբագրական  կենտրոնում աշխատում են տասնյակ ազգությունների ավելի քան հազար մարդ։ Sputnik–ն ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում։ Sputnik–ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։

Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Գործընկերն են Populus, Ifop և Forsa հայտնի հետազոտական ընկերությունները: Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի ուսումնասիրություններ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդի սոցիալական և քաղաքական թեմաների վերաբերյալ։

Լրահոս
0