00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերելակները կփոխվեն բնակիչներին հաշվի՞ն. Հայկ Մարությանը պատմեց նոր ծրագրերի մասին

Բաժանորդագրվել
Հայկ Մարությանը կրկին խոստացավ փոխել բոլոր վերելակները և վերանորոգել Երևանի ստորգետնյա անցումները, բայց գույքագրումն ավարտելուց հետո։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Երևանի քաղաքապետարանը մշակում է լայնամասշտաբ ծրագրեր` շենքերում վերելակները փոխելու և ստորգետնյա անցումները վերանորոգելու համար։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը։

Лифт - Sputnik Արմենիա
Բելառուսը գիտի` ինչով ու ինչպես փոխարինել երևանյան շենքերի «մահացու վերելակները»

Մարությանը նշեց, որ վերելակները փոխելու հարցով զբաղվում է քաղաքապետի պաշտոնում գտնվելու առաջին օրվանից, սակայն քաղաքային իշխանություններն ի վիճակի չեն ինքնուրույն լուծել խնդիրը, նրանք ունեն մայրաքաղաքի բնակիչների օգնության կարիքը։

«Մենք անցկացնում ենք գույքագրում, փորձում գնահատել աշխատանքների ծավալը և մշակում ծրագիր։ Քանի որ վերելակները պատկանում են բնակիչներին, մեր հարցն է, մենք փոխարինենք վերելակը և բնակիչները տարիների ընթացքում այդ տարիների գումարը վճարեն, քանի որ այդ վերելակն իրենց է լինելու», – ասաց նա։

Մարությանը նաև պատմեց ստորգետնյա անցումները բարեկարգելու ծրագրերի մասին։ «Իմ առաջին հանձնարարականներից մեկը վերաբերվում էր Երեւանի բոլոր գետնանցումները լուսավորելուն։ Ես գնացել, ինքս ստուգել եմ, մենք բոլոր անցումները լուսավորել ենք, սակայն մի քանի շաբաթ անց լուսավորման համակարգը կամ կոտրվել է կամ գողացվել»,–ասաց նա։

Лифт - Sputnik Արմենիա
5000 պոտենցիալ մարդասպան, կամ ինչպես ողջ մնալ երևանյան վերելակներում

Ըստ Մարությանի` քաղաքապետարանն ու ոստիկանությունն ի զորու չեն բոլոր գետնանցումներում հերթապահություն իրականացնել և հետեւել, որ բնակիչները չկոտրեն կամ չգողանան այդ լույսերը։

Միաժամանակ քաղաքապետը հայտնեց, որ Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի մոտ գտնվող ստորգետնյա անցումը կվերանորոգվի։ Նրա խոսքով` ստորգետնյա անցումը սեփականատեր ունի, որին պարտադրել են բարեկարգման աշխատանքներ իրականացնել։

Նշենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Հայկ Մարությանն ընտրողներին խոստացել էր լուծել վերելակները փոխելու և ստորգետնյա անցումները վերանորոգելու հարցերը։

Լրահոս
0