00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բելառուսը գիտի` ինչով ու ինչպես փոխարինել երևանյան շենքերի «մահացու վերելակները»

© Sputnik / Asatur YesayantsЛифт
Лифт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հին վերելակները, որոնք «մահացու վերելակներ» անունն են ստացել մահվան ելքով մի շարք դեպքերից հետո, շտապ փոխարինման կարիք ունեն, սակայն Երևանի իշխանությունը նախկինի պես դրա համար գումար չունի։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Երևանի ամենասուր կոմունալ խնդիրներից մեկը, ինչպես հայտնի է, շարունակում է մնալ շենքերի մեծ մասի վերելակների վիճակը։ Հին վերելակները, որոնք «մահացու վերելակներ» անունն են ստացել մարդկանց մահվան ելքով մի շարք դեպքերից հետո, շտապ փոխարինման կարիք ունեն, սակայն Երևանի իշխանությունը նախկինի պես դրա համար գումար չունի։ Համենայն դեպս, այդպես են ասում։ Թեև «մահացու վերելակների» թեման նախորդ հոկտեմբերին քաղաքապետի աթոռի համար պայքարող բոլոր թեկնածուների ծրագրի առանցքային կետերից էր։ Նոր քաղաքապետ ունենք, սակայն վերելակները դեռ հինն են։

Лифт - Sputnik Արմենիա
Ի՞նչ վիճակում են Երևանի շենքերի վերելակները. ԱԻՆ–ը ստուգումներ է անցկացրել

Մինչդեռ այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարության ասել է, որ վերելակների փոփոխման աշխատանքներն արդեն սկսվել են։ Սակայն քաղաքապետը խոստովանել է, որ դժվար թե հնարավոր լինի խնդիրն ամբողջովին լուծել միայն քաղաքապետարանի միջոցներով։

«Մեծ գումարներ են պետք, և մենք փնտրում ենք այդ գումարները նաև մասնավորի հետ համագործակցության մեջ: Եթե պետությունն ունենար փող, կարելի էր այն տրամադրել ու սկսել պրոցեսը: Քանի որ չենք ուզում արտաքին պարտքը մեծացնել, փորձում ենք այլ լուծումներ գտնել»,-ասել է քաղաքապետը:

Բելառուսական կողմը խնդրի լուծման իր տարբերակն է առաջարկում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այդ երկրի դեսպան Իգոր Նազարուկը, մասնավորապես, նշեց, որ իրենք արդեն մի քանի անգամ Հայաստանին առաջարկել են վերելակների համատեղ արտադրություն հիմնել։

«Վերելակների հարցն արդեն տարիներ շարունակ քննարկվում է։ Ու բելառուսական կողմը անընդհատ առաջարկում է ոչ միայն վերելակներ մատակարարել Հայաստան, այլև համատեղ արտադրություն կազմակերպել։ Հասկանալի է, որ դա կլինի Հայաստանի ռեզիդենտ ընկերություն, որը հարկեր կվճարի երկրի պետբյուջե։ Նաև նոր աշխատատեղեր կբացվեն», – ասում է դեսպանը։

Заместитель мэра Айк Саркисян - Sputnik Արմենիա
«Փող չկա, սպասե՛ք». Երևանի քաղաքապետը հրաժարվո՞ւմ է խոստումներից

Այդ գաղափարի իրականացման ճանապարհին առկա խոչընդոտներից դեսպանը նշեց բնակիչների ընդհանուր բաժնային սեփականության հարցը, ձեռնարկության ստեղծման համար ֆինանսավորման աղբյուրների հնարավոր բացակայությունը (Բելառուսը համաֆինանսավորման իր տարբերակն է առաջարկում) և այլն։

Դեսպանն ասում է, որ իր համար անհասկանալի է` ինչպես է սեփականշնորհումն իրականացվել, երբ և՛ մուտքը, և՛ աստիճանահարթակներն ինչ-որ մեկի սեփականությունն են դարձել (Երևանում դա բնակիչների ընդհանուր սեփականությունն է)։ Բելառուսում, օրինակ, մարդն իրավունք ունի սեփականաշնորհել կոնկրետ տարածքները, որոնք նա զբաղեցնում է։ Մնացածը մասնավորներինն է։ Հետևաբար, վերելակների պարկի մոդեռնիզացման հարցը բավականին հեշտ ու հանգիստ է լուծվում։

«Արտադրության մեջ Բելառուսը կարող է համաֆինանսավորող լինել, կարող է աջակցել։ Բայց երբ այլ երկիր ես գալիս, պետք է հաշվի նստես օրենսդրության, բիզնես վարելու պայմանների հետ։ Բելառուսի` այստեղ գալու համար ոչ միայն տնտեսական հնարավորություն, այլև քաղաքական կամք է պետք», – կարծում է դեսպանը։

Երևանում պատասպասխանատու մարմինների հետ հանդիպում կազմակերպելու առաջարկով դիվանագետը մոտ երկու շաբաթ առաջ նամակ է ստացել «Մոգիլյովլիֆտմաշ» ձեռնարկությունից։ Հիմա բելառուսական կողմը ՀՀ իշխանության պատասխանին է սպասում։

Ереванское метро - Sputnik Արմենիա
Երևանի մետրոյում «հայտնված» քարը կստիպի լրացուցիչ միջոցներ կիրառել. տեսախցի՞կ, թե՞ բանտ

Թեև Հայաստանն ու Բելառուսը ԵԱՏՄ անդամներ են, Երևանի ու Մինսկի առևտրատնտեսական հարաբերությունները հեռու են բավարար համարվելուց։ Պատճառները շատ են, այդ թվում նաև քաղաքական։ Այսպես, Մինսկն Ադրբեջանի առաջատար ռազմատեխնիկական գործընկերներից է, ինչն ակնհայտորեն հետք է թողնում հայ-բելառուսական հարաբերությունների վրա։ Որոշ լարվածություն է մտցրել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված պատմությունը։

Մեզ հետ զրույցում դեսպանը չմեկնաբանեց այդ պատմությունները` հիշեցնելով միայն նախորդ տարի Սոչիում կայացած Հայաստանի նորընտիր վարչապետի ու Բելառուսի նախագահի առաջին ու բավականին ջերմ հանդիպման մասին։

Նրա խոսքով` բելառուսական կողմը երբեք առիթ չի տալիս իր մասին այլ կերպ մտածել։ Այլ բան է `ինչպես են գործընկերներն ընկալում Մինսկի այս կամ այն որոշումներն ու գործողությունները։ Դիվանագետը վստահ է, որ այդ որոշումները միշտ համապատասխանում են Բելառուսի միջազգային պարտականություններին, իրավունքներին ու հնարավորություններին։

Լրահոս
0