00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

5000 պոտենցիալ մարդասպան, կամ ինչպես ողջ մնալ երևանյան վերելակներում

© Sputnik / Asatur YesayantsЛифт
Лифт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անցյալ տարի Հայաստանի վերելակները խափանվել են մոտ 120 անգամ։ Վերելակների մեծ մասը գործում է դեռ խորհրդային տարիներից. փոխելու ժամանակը վաղուց է եկել, բայց յուրաքանչյուրը մի քանի միլիոն դրամ արժե, իսկ մայրաքաղաքի բյուջեից, օրինակ, քաղաքի բոլոր վերելակների սպասարկման համար տարեկան ընդամենը 109 մլն դրամ (շուրջ 255 հազար դոլար) է հատկացվում։

— Մեր վերելակը խափանվել է, ի՞նչ եք անելու։

Лабрадор - Sputnik Արմենիա
Երբ շներին ստերջացնելը վերելակը վերանորոգելուց թանկ է

— Իսկ ի՞նչ պետք է անենք։ Մենք հասարակ բնակիչներ ենք։ Համատիրություններ կան, թող իրենք էլ զբաղվեն։ Իսկ մենք աստիճաններով կիջնենք։

Սա հավանաբար ամենաանմեղ երկխոսությունն է այս համատեքստում. բնակիչների անհոգությունն ու անտարբերությունը հավասար է իշխանությունների անհոգությանը։ Վերջին տարիների ընթացքում վերելակում մնացած մարդկանց վիճակագրությունը հուսադրող չէ։ Այսպես, օրինակ, 2016 թվականին վերելակում են մնացել 234 մարդ, իսկ 2017 թվականին վերելակները խափանվել են 121 անգամ։

Ամբողջ հանրապետությունում ընդհանուր առմամբ 6000 վերելակ է շահագործվում։ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի վերելակների տեխնիկական անվտանգության բաժնի ղեկավար Լուսինե Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ վերելակների մեծ մասը տեղադրվել է դեռ խորհրդային շրջանում, և նույնիսկ վերելակ արտադրող գործարանները վաղուց չեն աշխատում։

«Շահագործող մարմինը համատիրությունն է, սակայն այն չի կարող լուծել խորհրդային տարիներից մնացած վերելակների խնդիրը, որովհետև հսկայական գումարներ են պետք», — ասաց փորձագետը։

Лабрадор - Sputnik Արմենիա
Երբ շներին ստերջացնելը վերելակը վերանորոգելուց թանկ է

ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի հաշվարկով` միջին արժեք ունեցող նոր վերելակի գինը 30 մլն դրամ է (շուրջ 62 հազար դոլար)։

Վերանորոգման աշխատանքների համար վճարումը կատարվում է քաղաքի բյուջեից, բայց հին վերելակները մեծ ծախսեր են պահանջում, այդքան գումար դրա համար նախատեսված չէ։

2017 թվականին, օրինակ, քաղաքապետարանը Երևանի վերելակների համար 109 մլն 770 հազար դրամ է հատկացրել։ Հետաքրքիր է, որ հենց նույն տարում քաղաքապետարանում նոր վերելակ տեղադրելու համար 78 մլն դրամ (160 հազար դոլար) է դուրս գրել:

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի համատիրությունում հայտնեցին, որ քաղաքապետարանի տրամադրած միջոցները հավասարաչափ բաշխում են թաղամասում գործող բոլոր վերելակների սպասարկման համար։ Սակայն այստեղ նաև մասնագետների պակասի հարց կա. 400 վերելակի համար ընդամենը 4 մեխանիկ է աշխատում։ Երևանի ամբողջ տարածքում եղած 5000 վերելակները սպասարկում են ընդամենը 200 մեխանիկ։ ԱԻՆ փորձագետը նշում է, որ տեխսպասարկման որակն էլ բավարար չէ։

«Առաջ, երբ գործում էր «Վերելակ» ընկերությունը, նորմալ աշխատում էին։ Մեծ հաշվով, այսօր դա չի կարելի սպասարկում անվանել. ավելի շուտ դրանք արտակարգ կանչեր են», — նշեց Լուսինե Հովհաննիսյանը։

Установка лифта в жилом доме - Sputnik Արմենիա
Ավանի երկհարկանի տան ինքնաշեն վերելակը պոկվել է

Սոցհարցման տվյալների համաձայն`հնացած վերելակների հարցը երևանցիներին ամենահուզող խնդիրներից երկրորդն է։

Առաջին տեղում է հասարակական տրանսպորտը։ Վերելակներն, ըստ էության, նույնպես կարելի է տրանսպորտային միջոցների շարքը դասել, որոնք աշխատում են ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ, քան ցանկացած այլ տրանսպորտային միջոց. 9-հարկանի շենքում վերելակները 24 ժամվա ընթացքում մոտ 100 փոխադրում են իրականացնում։

Այս տարի դեռ միայն մեկ դեպք է գրանցվել լուրջ ելքով. փետրվարին մի կին ընկել էր Երևանի Կոմիտասի փողոցում գտնվող տներից մեկի 5-հարկանի շենքի վերելակի հորանը։

Մեխանիզմը խափանվել էր առնետի պատճառով, որը մնացել էր վերելակի շարժն ապահովող անիվի արանքում։

Առնետները, գարշահոտությունը, աղբը հին ու ոչ բարի հայկական վերելակների առաջնային հատկանիշներից են։ Այդ վերելակները առնվազն մեկ անգամ պետք է ստուգվեն տարվա ընթացքում, մինչդեռ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն` եթե վերելակը չի ստուգվում, պատասխանատու են բնակիչները, և հենց նրանց է պետք տուգանել։

Հետաքրքիր է, թե որքան բնակիչ է համաձայն ոչ միայն օգտվել հին վերելակներից, այլև վճարել դրանց «չստուգման» համար։ Վերելակների փորձաքննությունն, ի դեպ, վճարովի է, և բնակիչները դրա համար պետք է 3000 դրամ վճարեն (մոտ 7 դոլար)։

Լրահոս
0