00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱԲ-ի մարտիկները պահանջում են իրենց կազմակերպության վրայից հանել հայ սպանելու խարանը

© Sputnik / Сергей Титов / Անցնել մեդիապահոցРодственники у машины скорой помощи в ожидании вертолета из армянского села Геташен (30 апреля - 1 мая 1991). Еревaн
Родственники у машины скорой помощи в ожидании вертолета из армянского села Геташен (30 апреля - 1 мая 1991). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Նոյան տապան» գործակալության մամուլի սրահում հրավիրած ասուլիսում «Հայոց ազգային բանակում» ՀԿ ներկայացուցիչների արած հայտարարությունները վերաբերում են ՀԱԲ-ի հետ կապված 1990-ի օգոստոսյան թեժ ու արյունոտ դեպքերին, ՀՀ Ազգային հերոսներ Գեղազնիկ Միքայելյանի և Վիտյա Այվազյանի սպանություններին:

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Իշխանափոխությանը հաջորդած այս մեկ տարվա ընթացքում քիչ չեն տարբեր անձանց ու շրջանակների ամենատարբեր հայտարարությունները, որոնց հեղինակները, ըստ էության, անցյալի տարբեր աղմկահարույց դեպքերի վերանայման հարց են բարձրացնում: 29 տարի առաջ կատարված աղմկահարույց դեպքերին անդրադառնալով՝ «Հայոց ազգային բանակում» ՀԿ նախագահ, գնդապետ Արամո Թորգոմյանը, որ ՀԱԲ-ի հրամանատար Ռազմիկ Վասիլյանի (մահացել է 2005 թվականին) զինակիցն է, նախ ներկայացրեց 1989-90 թվականներին Հայաստանի սահմանների պաշտպանության և ինքնապաշտպանական ուժերի ձևավորման հարցում ՀԱԲ-ի ունեցած դերակատարումը և նշանակությունը:

«Հայաստանում ոչ թե միայն իրավիճակ է փոխվել, այլև եկել է մի պահ, որ արդարությունը պետք է հաղթանակի: Արդարություն, որ 30 տարի որպես խարան դրված է մեր ուսերին»,-նշեց Արամո Թորգոմյանը:

Նրա և ասուլիսին մասնակցող ՀԱԲ-ի մյուս վետերանների՝ Գագիկ Մնացականյանի ու  Սամվել Թևանյանի հիմնական ասելիքը այն էր, որ ՀԱԲ-ի՝ Հայոց ազգային բանակի վրայից հանվի հայ մարդկանց սպանելու խարանը, որը, նրանց խոսքով, շուրջ 30 տարի է, ինչ դրվել է իրենց վրա: Խոսքը, բնականաբար, հայտնի ազատամարտիկ Գեղազնիկ Միքայելյանի և ԳԽ պատգամավոր ընտրված Վիտյա Այվազյանի սպանությունների մասին է: Հետագայում, 1996 թվականին Գեղազնիկ Միքայելյանին և Վիտյա Այվազյանին հետմահու շնորհվեց ՀՀ Ազգային հերոսի կոչում:

© TigranmetsԳեղազնիկ Միքայելյանը
ՀԱԲ-ի մարտիկները պահանջում են իրենց կազմակերպության վրայից հանել հայ սպանելու խարանը - Sputnik Արմենիա
Գեղազնիկ Միքայելյանը

Ասուլիսի եկած ՀԱԲ-ականներին հատկապես վրդովեցնում է այն, որ Հայաստանի ԶՈւ տարբեր ստորաբաժանումներում, նաև՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող ճանապարհին, որտեղ տեղադրված են Ազգային հերոսներ Գեղազնիկ Միքայելյանի ու Վիտյա Այվազյանի մեծադիր դիմանկարները, մակագրված է, որ սպանվել են ՀԱԲ-ի դավադիր կրակից:

© Sputnik / Aram NersesyanՎիտյա Այվազյանը
ՀԱԲ-ի մարտիկները պահանջում են իրենց կազմակերպության վրայից հանել հայ սպանելու խարանը - Sputnik Արմենիա
Վիտյա Այվազյանը

Արամո Թորգոմյանը, Գագիկ Մնացականյանը և Սամվել Թևանյանն այսօր ևս մեկ անգամ հայտարարեցին, որ ՀԱԲ-ը դավադիր կազմակերպություն չի եղել, այլ զբաղվել է Հայրենիքի պաշտպանության գործով: Հայտարարեցին, որ ՀԱԲ-ի գնդակից հայ մարդիկ չեն սպանվել: Ընդգծեցին, որ հենց Վիտյա Այվազյանի հետ ՀԱԲ-ի ղեկավարներն ու հրամանատար Ռազմիկ Վասիլյանը սերտորեն համագործակցում էին, ավելին, որ Վիտյա Այվազյանը դեմ էր ՀԱԲ-ի լուծարմանը և հենց այդ պատճառով են նրան սպանել ու սպանության համար մեղադրանքը հենց ՀԱԲ-ի դեմ ուղղել:

Ավելին, Արամո Թորգոմյանը հայտարարեց, որ Գեղազնիկ Միքայելյանի սպանության համար պատասխանատվության պետք է կանչել մեկ այլ հայտնի ազատամարտիկի՝ Սմբատ Հակոբյանին, որը հիշեցնենք, այն ժամանակ ՀՀՇ-ից էր ու նկատելի գործիչ:

Սա չափանզանց լուրջ մեղադրանք է, որին Սմբատ Հակոբյանը, կարծում ենք, կարձագանքի: Մենք փորձեցինք նրա հետ կապ հաստատել ֆեյսբուքյան համապատասխան պրոֆիլին ուղարկված հարցմամբ, բայց ապարդյուն: Ամեն դեպքում, հարցը վերաբերում է սպանությանն, իսկ ՀԱԲ-ի ներկայացուցչի հայտարարությունն էլ արվեց հրապարակավ, ուստի տրամաբանական է ենթադրել, որ իրավապահ մարմինների կամ դատախազության կողմից կարող է լինել գործնական արձագանք:

© Photo : Noyan TapanՀԱԲ-ի վետերանները
ՀԱԲ-ի մարտիկները պահանջում են իրենց կազմակերպության վրայից հանել հայ սպանելու խարանը - Sputnik Արմենիա
ՀԱԲ-ի վետերանները

ՀԱԲ-ի վետերանները հայտարարեցին նաև, որ պատրաստվում են առաջիկա օրերին գրությամբ դիմել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ինչպես նաև՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ Հայաստանի Ազգային հերոսների՝ Գեղազնիկ Միքայելյանի և Վիտյա Այվազյանի նշված լուսանկարների տակից դավադիր գնդակից սպանվելու մասին գրությունը հեռացնելու պահանջով:

Նրանք ակնկալում են, որ իրենց պահանջը կամ խնդրանքը չի անտեսվի ու, թեկուզ 30 տարի անց, դավադրի խարանը ՀԱԲ-ի վրայից կհանվի: 

Դեպքերը, հասկանալի է, որ կատարվել են երեք տասնամյակ առաջ, շատ ու շատ հարցեր են պարունակում, որոնց հնարավոր է, երբել էլ սպառիչ կամ համոզիչ պատասխաններ արդեն չեն էլ տրվի: Նման պատասխանները քիչ հավանական են թեկուզ այն պատճառով, որ դեպքերի անմիջական մասնակիցներից շատերը հիմա չկան:

Комендантский час в Ереване, 1998 - Sputnik Արմենիա
Հիմար լինելու ի ծնե իրավունքը և զրահագնացքը՝ Մասիսում. ի՞նչ էր ՀՀՇ-ն

Ամեն դեպքում հարցերը, թե կոնկրետ ինչ հանգամանքներում սպանվեցին Գեղազնիկ Սիքայելյանն ու Վիտյա Այվազյանը, որ 1990-ի օգոստոսի 29-ի այդ օրը գնացել էին բանակցելու կամ ստեղծված վիճակի վերաբերյալ բացատրություն ստանալու ՀԱԲ-ի ղեկավարությունից, ինչու է կրակ բացվել ավտոմեքենայի վրա, որով եկել էին այդտեղ, շատերի համար այդպես էլ չբացահայտված ու անհայտ մնացին: Ճիշտ է, կոնկրետ եղելության հետ կապված եղել է դատավարություն, երեք անձ դատապարտվել է ազատազրկման: Նաև կա այն ժամանակվանից հայտնի պաշտոնական վարկածը, որով կատարվածի համար մեղադրվում էր ՀԱԲ-ի ղեկավարությունը, բայց այն տարիներին էլ շրջանառվում էին խոսակցություններ, որ օրվա իշխանություններն իրենք էին դա կազմակերպել, այդ թվում Գեղազնիկ Միքայելյանի ու Վիտյա Այվազյանի սպանությունները, որպեսզի իրենց վերահսկողությունից դուրս գտնվող,  իշխանության կողմից չկառավարվող զինված ու խիստ մեծաքանակ կազմավորումը լուծարելու հիմք ունենան:

Советский танк в Панджшерском ущелье (Афганистан) - Sputnik Արմենիա
Աֆղանստանի հայերը. ինչպե՞ս Ալլա Պուգաչովան Արտյուշ Թուրվանդյանին ընդունեց որպես զավակ

Այդ դեպքերի վերաբերյալ պաշտոնական բացատրությունն այն էր, որ 1990-ի օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀԱԲ-ի զինված ջոկատները Երևանում «անցել են բացահայտ ահաբեկչական գործողությունների», դրանց շարքում իշխանության եկած ՀՀՇ-ն նշում էր՝ պատգամավոր Ռաֆայել Իշխանյանին վրաերթի ենթարկելու և ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքը, Երևան քաղաքի 26 կոմիսարների շրջանի բենզակայանը պաշտպանող հասարակական կարգի պահպանության ջոկատի վրա կրակելն ու երեք հոգու վիրավորելը:

Այն ժամանակ հայտարարվեց, որ այդ միջադեպի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով էր ՀԱԲ-ի շտաբ ժամանել պատվիրակություն, որին մեքենայից իջնելու պահին գնդակոծել են իբրև ՀԱԲ-ի մարտիկները, ինչի հետևանքով էլ Գեղազնիկ Միքայելյանը եւ պատգամավոր Վիտյա Այվազյանը սպանվել են կամ մահացու վիրավորվել:

ՀԱԲ-ի ներկայացուցիչները թե այն ժամանակ, թե այսօր ասուլիսի եկած վետերանները կտրականապես համաձայն չեն այդ վարկածի հետ: Ավելին, նրանք կարծում են, որ արդարությունը պետք է հաղթանակի, այսինքն՝ իրենց վրայից հանվի այդ սպանությունների խարանը: 

Մեր կողմից նկատենք, որ այդ ժամանակ, 1990թ. օգոստոսի 4-ին ՀՀՇ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, ի վերջո, ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ: Օգոստոսի 13-ին վարչապետ դարձավ ՀՀՇ-ի այն ժամանակվա մեկ այլ առաջնորդ՝ Վազգեն Մանուկյանը: Ըստ էության, Հայաստանում նոր իշխանությունը փաստացի դեռ կազմավորման փուլում էր: Որևէ իշխանություն, ամեն պարագայում, չէր կարող ընդունել կամ համակերպվել այն մտքի հետ, որ երկում ու մայրաքաղաքում կա և գործում է բազմահազարանոց զինված կազմավորում, որն իրեն չի ենթարկվում կամ դուրս է իր վերահսկողությունից: Որոշակի իմաստով, ՀԱԲ-ի հետ կատարվածը կամ այդ հարցը ինչ-որ կերպ պիտի հանգուցալուծվեր:

председатель Всесоюзного центрального совета профсоюзов Александр Шелепин на симпозиуме В.И.Ленин о роли женщин в обществе (17 февраля 1970). Москвa - Sputnik Արմենիա
«Ամեն ինչ արեք, որ ինձ չգաղտնալսեն». КГБ–ի ղեկավարի արկածները Երևանի կենտրոնում

Նշված ու, ինչպես տեսնում ենք՝ մինչ օրս խնդրահարույց դեպքերի հետևանքներն այն եղան, որ Գերագույն խորհուրդը 1990թ. օգոստոսի 29-ին ընդունեց որոշում, հասկանալի է՝ ԳԽ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի ստորագրությամբ, Հայաստանի ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին, ՀԱԲ-ի գործողությունները իշխանությունը որակեց արկածախնդիր և ապօրինի, հայտարարվեց նաև ՀԱԲ-ի լուծարման մասին՝ կոչ անելով մինչև այդ օրվա ժամը 22:00-ն հանձնել զենքը, ռազմամթերքը, զբաղեցրած շենքերը, հափշտակած ռազմական տեխնիկան և տրանսպորտային միջոցները:

Հա, ի դեպ, նաև պարետային ժամ էր սահմանվել այն ժամանակ:

Ի վերջո, ինչպես հայտնի է, Ռազմիկ Վասիլյանն ու զինակից-մարտիկները չգնացին ներքին առճակատման, ՀԱԲ-ը լուծարվեց, իսկ բազմաթիվ մարտիկներ էլ, շարունակեցին կռվել՝ այլ ջոկատների կազմում, իսկ 2 տարի անց, արդեն կազմավորվող ՀՀ բանակի շարքերում, նաև՝ որպես սպաներ:

Լրահոս
0