ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Հայաստանի առանձին շրջաններում այսօր` մայիսի 9-ին, կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
Ամպրոպային անձրև կտեղա Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքան կնվազի, 11-13-ը կրկին նույնքան կբարձրանա:
Երևանում մայիսի 9-ին տեղումներ չեն գրանցվի։
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +28 աստիճանի, գիշերը կտատանվի 12-14 աստիճանի սահմանում։