00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԶԲ–ն դադարեցրել է «Սպայկայի» հետ կապված ներդրումային ծրագիրը

© Sputnik / Asatur YesayantsГрузовой автомобиль компании "Spayka"
Грузовой автомобиль компании Spayka - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրասիական զարգացման բանկը չի կարող ֆինանսները ռիսկի տակ դնել, երբ խոսքը ընկերության պոտենցիալ սնանկացման մասին է։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) ներդրումային ծրագիրը, որը կապված է «Սպայկա» ընկերության հետ, կասեցվել է Հայաստանում հարուցած քրեական գործի պատճառով։ Այս մասին այսօր Ռուսաստանի Տվերի մարզում կայացած Եվրասիական ԶԼՄ–ների երկրորդ կոնգրեսի շրջանակում լրագրողներին հայտնեց Եվրասիական զարգացման բանկի վարչության ղեկավար Անդրեյ Բելյամինովը։

Премьер-министр Армении Никол Пашинян на Араратском таможенном терминале (9 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Սպայկայի» չվճարած 7 մլրդ դրամը կարող է աճել. Անանյան

Ապրիլի 8-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ՊԵԿ-ի միջնորդությունը` «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ 2 ամիս տևողությամբ նախաքննական կալանք կիրառելու մասին։ Ըստ ՊԵԿ քննչական մարմնի առաջադրած մեղադրանքի, 01.01.2015-11.01.2016թթ. ընթացքում «Սպայկա» ընկերությունը թաքցրել է ՀՀ ներկրված ապրանքների դիմաց հարկային պարտավորությունները` կեղծելով «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության անվամբ մաքսային մարմիններին ներկայացված հարկի, տուրքի և այլ պարտադիր վճարների հաշվարկի հիմք հանդիսացող տեղեկությունները։

«Մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է, բայց մենք կասեցրել ենք (ծրագիրը – խմբ.) «Սպայկայի» հետ կապված։ Մենք չենք կարող ռիսկի գնալ, եթե խոսքը պոտենցիալ սնանկության մասին է», – ասաց Բելյանինովը։

Նրա խոսքով` նախագիծը «չի հանվել», «արխիվ» չի ուղարկվել, պարզապես դեռ հետաձգվել է ֆորսմաժորային հանգամանքների պատճառով։

Sputnik Արմենիայի հարցին, թե արդյոք քայլեր կձեռնարկվեն մինչև «Սպայկայի» նկատմամբ քրեական գործի ավարտը, Զարգացման եվրասիական բանկի վարչության ղեկավար բացասական պատասխան տվեց։

«Դրանք իմ գումարները չեն, բաժնետերերի գումարներն են», – նշեց Բելյանինովը։

Նա նաև ավելացրեց, որ ԵԶԲ–ն շարունակում է աշխատել ՀԷՑ–ի հետ կապված ներդրումային նախագծերի մասով, ինչպես նաև աջակցել բանկերին։

Ավելի վաղ Sputnik Արմենիան արդեն գրել էր Հայաստանում ԵԶԲ–ի նախատեսած երեք խոշոր նախագծերի մասին։

ԵԶԲ-ն միջազգային ֆինանսային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թ.-ի հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից։ Այն նպաստում է մասնակից երկրների շուկայական տնտեսության զարգացմանը, դրանց կայուն տնտեսական աճի և փոխադարձ առևտրի ու տնտեսական կապերի ընդլայնմանը: ԵԶԲ-ի անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

Լրահոս
0