00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սպայկայի» չվճարած 7 մլրդ դրամը կարող է աճել. Անանյան

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Армении Никол Пашинян на Араратском таможенном терминале (9 апреля 2019). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на Араратском таможенном терминале (9 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՊԵԿ–ն ստուգում է «Սպայկայի» 2016-2019թթ–ի հարկային փաստաթղթերը։ Ուսումնասիրության ավարտին արդեն հրապարակված թիվը կարող է աճել։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. «Սպայկայի» չվճարված 7 միլիարդ հարկային պարտավորությունը կարող է աճել։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` հիշեցնելով, որ քրեական գործի հիմքում դրված ու հրապարակված հաշվարկով հարկային 7 մլրդ դրամի պարտավորությունը վերաբերում է 2015թ.–ին։

«Բայց կա նաև 2.5 տարվա ժամանակաշրջան, որոնց փաստաթղթերը ձեռք բերման պրոցեսում են։ Այդ փաստաթղթերն ունենալուն պես հաշվարկներ կկատարվեն և կհրապարակվեն»,– ասաց Անանյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян на Араратском таможенном терминале (9 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը խոսեց «Սպայկայի» տնօրենի կալանավորման ու աշխատակիցների բոյկոտի մասին

Մինչ այդ, սակայն, ՊԵԿ նախագահը չբացառեց, որ թիվը քրեական գործի նախաքննության ընթացքում կաճի։

Անանյանը նաև հերքեց առկա տեսակետը, թե «Սպայկայի» տնօրենի կալանավորումն ու հարուցված գործն ընկերության նկատմամբ հետապնդում է։ Ավելին` ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ տնտեսական տեսակետից «Սպայկայի» աշխատանքը ձեռնտու է կառավարությանը։

«Մենք որպես կառավարություն ամեն ինչ կանենք, որ «Սպայկան»` որպես տնտեսավարող սուբյեկտ, իր գործունեությունը շարունակի։ Բայց այստեղ մենք դիլեմայի առաջ ենք կանգնած։ Այո՛, մենք չենք ուզում, որ «Սպայկայի» գործունեությունը խաթարվի»,– ասաց Անանյանը` հավելելով, որ հարուցված քրեական գործով պետք է տրվի «Սպայկայի» ղեկավարության գործունեության քրեաիրավական գնահատականը։

Հիշեցնենք` ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ։

Ըստ ՊԵԿ քննչական մարմնի առաջադրած մեղադրանքի, 2015-2016թթ.–ի ընթացքում «Սպայկա» ընկերությունը թաքցրել է ՀՀ ներկրված ապրանքների դիմաց հարկային պարտավորությունները` կեղծելով «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության անվամբ մաքսային մարմիններին ներկայացված հարկի, տուրքի և այլ պարտադիր վճարների հաշվարկի հիմք հանդիսացող տեղեկությունները։ Արդյունքում պետական բյուջե չի վճարել 7 036 666 312 դրամ մաքսատուրք և հարկ:

«Սպայկա» ընկերության հիմնադիր–տնօրեն Դավիթ Ղազարյանն ապրիլի 8-ից կալանավորված է։

Լրահոս
0