00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօրը պատմության մեջ. ապրիլի 25. «Պորշից» մինչև մալարիա, Ժիրինովսկուց մինչև Գուսան Աշոտ

© Sputnik / Aram NersesyanԱպրիլի 25
Ապրիլի 25 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ ընդհանուր բան կարող են ունենալ հանրահայտ դերասան Ալ Պաչինոն, Գուսան Աշոտն ու հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին: Պարզվում է՝ ունեն:

Ապրիլի 25-ը հիշարժան օր է աշխարհի տարբեր երկրներում, տարբեր ժողովուրդների համար, հասկանալի է՝ տարբեր առիթներով: Բայց նախ՝ ընդհանուրի մասին:

Ապրիլի 25-ին ՄԱԿ-ի հովանու ներքո նշվում է «Մալարիայի դեմ պայքարի» օրը: Միանգամից ավելացնենք, որ այսօր նաև «ԴՆԹ-ի օրն» է:

© Public domainԱմուսնական պայմանագիր. ինչպես էր Խրիմյան Հայրիկն օգնում բժիշկներին պայքարել սիֆիլիսի դեմ
Այսօրը պատմության մեջ. ապրիլի 25. «Պորշից» մինչև մալարիա, Ժիրինովսկուց մինչև Գուսան Աշոտ - Sputnik Արմենիա
Ամուսնական պայմանագիր. ինչպես էր Խրիմյան Հայրիկն օգնում բժիշկներին պայքարել սիֆիլիսի դեմ

Մարդու ու բանանի ԴՆԹ-ն իրար նման են 50 տոկոսով․ Լիլիթ Ներսիսյան

Եթե մալարիայի հարցում գրեթե ամեն ինչ պարզ է, ապա դեզօքսիռիբոնուկլեինաթթվի, նույն ինքը՝ ԴՆԹ-ի օրը ապրիլի 25-ն է, ի նշանավորումն այն բանի, որ 1953 թվականի այդ օրը «Nature» ամսագրում հրապարակվեցին Ջեյմս Ուոթսոնի, Ֆրենսիս Կրիկի, Մորիս Ուիլքինսի, Ռոզալինդ Ֆրանկլինի և նրանց գործընկերների հեղինակած երեք գիտական հոդված՝ ԴՆԹ-ի մոլեկուլյար կառուցվածքի հայտնագործության վերաբերյալ:

Журналист Армен Акопян на выставке EXPO-2000, Германия - Sputnik Արմենիա
Ipad-ի «նախատատիկները» հայկական արմատներ ունեն, կամ «կներեք, Հայաստանը որտե՞ղ էր»

Պերուում հայտնաբերել են երեխաների ամենազանգվածային սպանության հետքերը. լուսանկարներ

Ապրիլի 25-ին Ավստրալիայում, Նոր Զելանդիայում ու մի քանի այլ երկրներում նշում են «ԱՆԶԱՔ օրը»՝ Ավստրալանորզելանդական բանակային կորպուսի օրը (Australian and New Zealand Army Corps, ANZAC): Առանձնացված է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Անտանտի ուժերի «Դարդանելյան գործողությանը», որի ընթացքում դաշնակիցները դեսանտ իջեցրեցին թուրքական Գալիպոլիի թերակղզու վրա: Արյունահեղ մարտերից ու շոշափելի կորուստներ կրելուց հետո, բրիտանական ուժերը, հիմնականում ի դեմս Ավտրալանորզելանդական բանակային կորպուսի չկարողացավ հասնել գործողության հիմնական նպատակին և, ի վերջո, էվակուացվեց:

Շարունակելով պատերազմական թեման, նշենք, որ Երկրորդ համաշխարհայինին ժամանակ, 1945 թվականին խորհրդային բանակի մարտական ստորաբաժանումներն ու ամերիկյան զորքերը, կոնկրետ՝ Առաջին ուկրաինական ճակատի մարտիկներն ու ԱՄՆ 1-ին բանակի զինվորները հանդիպեցին գերմանական Տորգաու քաղաքի մերձակայքում՝ Էլբա գետի ափին: Դաշնակիցներն այդպիսով ֆաշիստական Գերմանիայի բանակի մնացորդները երկփեղկվեցին՝ հյուսիսային ու հարավային խմբերի:

Ի դեպ, ֆաշիզմի մասին, ավելի ճիշտ՝ դարչնագույն չարիքից ձերբազատվելու։ Ապրիլի 25-ին Իտալիայում, հատկապես՝ հյուսիսում, նշում են «Ֆաշիզմից ազատվելու օրը»: Բանն այն է, որ 1945-ի ապրիլին ընդհանուր զինված ապստամբություն սկսվեց Իտալիայի հյուսիսում, որը գտնվում էր արդեն հոգեվարք ապրող ֆաշիստական Գերմանիայի զորքերի հսկողության տակ:

© Sputnik / Անցնել մեդիապահոցՀավերժ երիտասարդ հերոս հայը. ինչպես օդաչու Մարտիրոս Նագուլյանը ռմբակոծեց ֆաշիստներին
Այսօրը պատմության մեջ. ապրիլի 25. «Պորշից» մինչև մալարիա, Ժիրինովսկուց մինչև Գուսան Աշոտ - Sputnik Արմենիա
Հավերժ երիտասարդ հերոս հայը. ինչպես օդաչու Մարտիրոս Նագուլյանը ռմբակոծեց ֆաշիստներին

Բնութագրական է, որ Պորտուգալիայում ևս ապրիլի 25-ը տոն է՝ Ազատության օրը, որ երկրի գլխավոր տոներից մեկն է: 45 տարի առաջ՝ 1974 թվականի ապրիլի 25-ին Պորտուգալիայում սկսվեց «Կարմիր մեխակների հեղափոխությունը» կամ հակաֆաշիստական հեղափոխությունը: Դա ոչ բռնի ապստամբություն էր ու համարվում է անարյուն հեղափոխություն, չնայած՝ որ կառավարական ուժերի արձակած կրակոցներից չորս մարդ է զոհվել: Հեղափոխությունը պսակվեց հաջողությամբ ու ֆաշիստական բռնապետ Սալազարին (մահացել է 1970-ին) փոխարինելու եկած «Նոր պետության» ռեժիմը հարկադրված էր հեռանալ իշխանությունից:

Ի դեպ, Գերմանիայում հիմա ապրիլի 25-ը նշվում է որպես Ծառատունկի օր: Հասկանալի է, թե ինչպես է նշվում:

Արարատ Միրզոյանը կնոջ և երեխաների հետ մասնակցեց շաբաթօրյակին

Տարիներ անցան - Հրաչ Քեշիշյան - Sputnik Արմենիա
Տարիներ անցան. ինչպես Հրաչ Քեշիշյանը պաղպաղակի պատճառով խրվեց պարտքերի մեջ

Ապրիլի 25-ը հիշարժան է նաև այն նրանով, որ 1859 թվականին այդ օրն է սկսվել Սուեզի ջրանցքի շինարարությունը:

Իսկ 1901 թվականի ապրիլի 25-ին աշխարհում առաջին անգամ սկսել է օգտագործվել ավտոմեքենայի համարանիշ: Այն, ինչը մենք հիմա անվանում ենք՝ պետհամարանիշ: Դա տեղի է ունեցել ԱՄՆ Նյու Նորք նահանգում։

Մեքենաների, կներեք, ընտի՛ր ավտոմեքենաների մասին. 1931 թվականի ապրիլի 25-ին կոնստրուկտոր Ֆերդինանդ Պորշը հիմնադրել է «Պորշ» ընկերությունը:

Էլեկտրամեքենան պայթել է կայանատեղում. տեսանյութ

Ինչպես սկզբում նշեցինք, ապրիլի 25-ին են ծնվել Ալ Պաչինոն (1940թ.), Վլադիմիր Ժիրինովսկին (1946թ.), Վլադիսլավ Տրետյակը (1952թ.):

Հայտնի հայերից ապրիլի 25-ին ծնվել են Գուսան Աշոտը (Աշոտ Հայրապետի Դադալյան (1907-1989)) և հանրահայտ իլյուզիոնիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հարություն Հակոբյանը (1918-2005):

Ինչպես Հակոբյանը դիմակազերծեց լրտեսին, կամ ինչու աճպարարին թույլ չէին տալիս մեխ խփել

Այսօրվա հետ կապված հիշարժան այլ իրադարձություններ էլ կան, բայց եթե ուզում եք հիշել, թե կոնկրետ անցած տարի ինչ դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում և աշխարհում, կարող եք սեղմել այս հղումը:

Լրահոս
0