00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ipad-ի «նախատատիկները» հայկական արմատներ ունեն, կամ «կներեք, Հայաստանը որտե՞ղ էր»

© Sputnik / provided by Armen HakobyanЖурналист Армен Акопян на выставке EXPO-2000, Германия
Журналист Армен Акопян на выставке EXPO-2000, Германия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Հակոբյանը 20 տարի առաջ է ծանոթացել է այ-փադի «տատիկի» հետ։ «Ծանոթությունից» հետո նրանից ճշտել են մեր երկրի տեղը։

Այդ հիմա է, որ հեռախոս, համակարգչի դիտարկիչ ու չգիտես, թե է՛լ ինչ զգայական էկրաններ ունեն: Այսինքն, ինչ անում՝ մատնահպմամբ ես անում: Այդ նոր ու նորագույն սարքուսուրքին կատակով երբեմն մատնաքչփորիկ եմ ասում: Հա, ասենք, ավտոբուս ես նստել ու մեկ էլ նկատում ես, որ ուղևորների մեծ մասը, հատկապես երիտասարդության ներկայացուցիչները, ականջակալներով շրջակայքից կտրված, մատներով հեռախոսն են «քչփորում»: Կարճ ասած, հիմա այդ սալիկակերպ հեռահաղորդակցական հարմարանքներով անգամ 2-3 տարեկան երեխաներին չես զարմացնի: Տպավորություն է, որ մանուկներն արդեն i-պլանշետները ձեռքներին են լույս աշխարհ գալիս:

Завод Импульс - Sputnik Արմենիա
Facebook-յան փիս-փիս գրառումներն ու ներդրումների լինել-չլինելը. ո՞րն է բանաձևը

Դեպքից կամ, ավելի ճիշտ է ասել, դիպվածից, որ վերջերս լուսանկարի օգնությամբ մտաբերեցի, համարյա 20 տարի է անցել: Գերմանիայում, իսկ ավելի ստույգ՝ Հաննովերում տեղի ունեցած EXPO-2000 համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի ազգային օրվա առթիվ այնտեղ մեկնած լրագրողների խմբում ընդգրկվելու երջանկություն ունեցա:

Հրաշալի օրեր էին, հետաքրքիր ու տարբեր մարդկանցով շրջապատված: Հիշելու շատ բան կա, ու մի անգամ, եթե երբևէ այս հիշողությունները մի գրքի տեսքով ամփոփելու լինեմ, ավելի մանրամասն ու բազմադրվագ կշարադրեմ, հատկապես ֆոտոլրագրող Հերբերտ Բաղդասարյանի ուղեկցությամբ անմոռանալի պահերը, էլ չեմ ասում մեր Նոյան տապան տաղավարի, էլեկտրաթոնրի ու լավաշի անվերջ հերթի և մնացածի մասին: Կամ, ասենք, ինչպես էր Արմեն Մազմանյանը ցուցահանդեսի ամբողջ տարածքով մեկ հայերեն թնդացող տպավորիչ համերգաերթ բեմադրել, կամ ինչպես Արտո Թունջբոյաջյանը նախատեսվածից երևի մոտ մեկ ժամ ավել ելույթ ունեցավ, որովհետև գերմանական ջահելությունը նրա կատարումներից ոգևորված, էլի ու էլի էր ուզում լսել ու չէր ուզում հեռանալ, չնայած գիշերվա հազարն էր: Գիրք գրելու բան է, մի խոսքով...

Այդ վաղեմի ցուցահանդեսի հիմնական շեշտերը մշակույթն ու գիտությունը, տեխնոլոգիաներն էին: Եվ դա այն ժամանակներն էին, երբ սկսում էին փորձարկել մատնահպումային կամ զգայական էկրանով տեղակատվական վահանակները: Դե, եթե երբևէ խորհրդային արտադրության որևէ տեխնիկական սարք ես օգտագործել, էլ չեմ ասում՝ մեքենա, ապա շատ ավելի արագ կարող ես սովորել, թե ցանկացած համակարգչից կամ այդօրինակ այլ հարմարությունից ինչպես օգտվես: Առանձնապես բարդ չէ:

Главные часы Республики - Sputnik Արմենիա
«Էս ի՞նչ եղանակ եք բերել». երբ «պլյուս» դարձած «մինուսը» ժպիտ է պարգևում երկուսին

Եվ ահա մեր այցելության երկրորդ օրը, եթե չեմ սխալվում, էքսկուրսիա է՝ լրիվ ուտոպիաֆուտուրիստական ձևավորմամբ ու բովանդակությամբ ցուցասրահում: Ասես ֆանտաստիկ կինոյի մեջ լինես: Այսուայնկողմ պտտվելուց հետո ուղեկցորդի հետ հայտնվեցինք այն ժամանակ գերժամանակակից ու անգամ՝ փորձարարական համարվող տեխնիկայի ցուցադրության մի «անկյունում»: Հա, ու այդտեղ հեղուկ-բյուրեղյա մոնիտորով տափակ մի սալիկ է, ու մեկ էլ այն ներկայացնող երիտասարդը, էսպես կիսախորամանկ ժպտալով դիմում է մեր խմբին ու այդ սալիկը պարզում մեզ, թե կարո՞ղ եք ինչ-որ բան գրել: Ես էլ շատ հանգիստ, ասես ամբողջ կյանքում էլ ոչ մի ուրիշ բանով չեմ զբաղվել, ցուցամատս ներքևից վերև եմ շարժում այդ մոնիտորի վրա, հայտնվում է լատինատառ ստեղնաշարը ու դեմքի անվրդով արտահայտությամբ, անգլերենագերմաներենախառը, նաև հայերեն (այս դեպքում՝ լատինատառ, իհարկե) գրում եմ՝ Հայաստանը ողջունում է EXPO-2000 ցուցահանդեսի մասնակիցներին: Ու այդ «գրառումս» մեծ-մեծ տառերով «վազող տողով» հայտնվում է նաև ցուցասրահի վերևում փակցված մեծ, չէ՝ շա՜տ մեծ էկրանին ևս:

Հասկանալի է, մի աներևակայելի բան չէր արածս ու «քթածակ» ունեցող ցանկացած մեկը կկռահեր, թե ինչն-ինչոց է: Ամեն դեպքում՝ այ-փադի «տատիկի» հետ ծանոթացումը բարեհաջող անցավ:

Արմեն Հակոբյան - Sputnik Արմենիա
Ծխելն էլ չխանգարեց. ինչպես հայկական պաշտոնական պատվիրակությունը հաղթահարեց Չինական պատը

Հա, ու այն երիտասարդը, որ մինչև այդ երևի շատերի վրա էր ծիծաղել հոգու խորքում, տեսնելով, թե՝ ինչպես են ապարդյուն փորձում ստեղնաշար գտնել սալիկի կողքը, տակը և այլն, այս անգամ մի տեսակ տպավորված ու հարգանքով լցված նայում է մեր խմբին, ու մի հատ էլ է ճշտում՝ Հայաստանը, կներեք, Armenia-ն ասում եք՝ որտե՞ղ է, ինչո՞վ է զբաղված համակարգչային իմաստով:

Ու այդտեղ ասում եմ, ո՞նց, դուք էս գործի վրա եք ու չգիտե՞ք, որ Հայաստանը առաջին երկրներից է, որտեղ սկսել են համակարգիչներ արտադրել (ճիշտ է` դրանց պրոցեսորները մի քանի հարկանի էին, բայց կարևորը դա չէ)...

Համ էլ հո հենց այնպե՞ս չէ, որ հիմա արդեն աշխարհը հեղեղած այդ սարքերը մի քիչ հնչյունափոխում ես, լրիվ հայ-փադ ու հայ-ֆոն են հնչում:

Լրահոս
0