00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նա մեծ մարդ կդառնա. Էդմոնդ Քեոսայանը կյանքով ապացուցեց հոր պատգամը

© Sputnik / Снимок с экрана / Անցնել մեդիապահոցЭдмонд Кеосаян Сичкин Косых
Эдмонд Кеосаян Сичкин Косых - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էդմոնդ Քեոսայան. կինոռեժիսոր, խորհրդային և հայկական կինեմատոգրաֆի ամենապայծառ դեմքերից մեկը, կինոռեժիսոր, ով նոր էջ բացեց խորհրդային կինոյում` ստեղծելով վեստերն ուղղությունը։ Այսօր լրանում է հանճարեղ մարդու` Էդմոնդ Քեոսայանի ծննդյան 80–ամյակը։

Աշոտ Գևորգյան, Sputnik.

Էդմոնդ Քեոսայանն այն կինոռեժիսորն է, ով առաջինը պատմեց նոր Երևանի և նրա մարդկանց մասին։ Քանի–քանի սերունդ է դաստիարակվել ու մեծացել նրա «Անորսալի վրիժառուները» ֆիլմերը դիտելով, քանի սերունդ է ճանաչում և սիրում նրա «Տղամարդիկ» ֆիլմի հերոսներին։

Անձամբ ճանաչել և շատ բան եմ սովորել նրանից` թե՛ որպես մարդ, թե՛ որպես արվեստագետ։ Լինելով բարձր մակարդակի պրոֆեսիոնալ` Էդմոնդի համար կարևորը կինոյում ազգային գաղափարն էր, լիներ դա ռուսական, թե հայկական ֆիլմ։

Режиссер Тигран Кеосаян - Sputnik Արմենիա
Քեոսայան. «Առօրյա կյանքում մեզ հումորն է պակասում»

Նա միշտ հարազատ էր մնում իր գերխնդրին` առաջնահերթ ցուցադրել ազգայինը։ Դրա համար էր, որ նրա մասին ասում էին` «Свой среди чужих, чужой среди своих»։

Ես չէ, որ պետք է գնահատական տամ նրա ստեղծագործությանը, պատմությունն ամեն ինչ ապացուցել է։

Էդմոնդ Քեոսայանը խորհրդային և հայ կինոյի հսկաներից է։ Նա իր ուրույն տեղն ունի համաշխարհային կինոյում։ Մանկությունն անցկացնելով աքսորված Սիբիրում, սովորելով ու աշխատելով Մոսկվայում` միևնույն է, Էդմոնդը մնաց հայ, որն իր ազգային գաղափարը դարձրեց կյանք. դա է նրա ֆիլմերի հիմնական նպատակը։

Երբ մայրը` որդիների հետ, վերջին անգամ այցելում է Լենինականի բանտում գտնվող հորը, հայրը գրկում է 6 ամսական Էդմոնդին ու, ցույց տալով մյուս երկու որդիներին, ասում` այս երկուսը զավակներս ինձ կհիշեն, նրանք մեծ են, իսկ փոքրը չի հիշելու, ինձնից հետո նրա ազգանունը չփոխես, նա մեծ մարդ է դառնալու։

Ձեզ եմ ներկայացնում վարպետի վերջին ձայնագրության սղագրությունը, որը կատարվել է 1992 թվականին Ուշի գյուղում` վարպետի ամառանոցում։

«Ես կինոթատրոնում տոմսեր եմ վաճառել, և իմ սերը կինեմատոգրաֆիայի նկատմամբ շատ պարզ արմատներ ունի։ Ես լավ դպրոցական չէի, հաճախում էի միայն հումանիտար առարկաների դասընթացներին, պաշտում էի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհուն` լուսահոգի Ազատյանին, պաշտում էի «Լոմ» մականունով ուսուցչին, որը պատերազմի ժամանակ մտավ դասարան ու ասաց` պատերազմ է սկսվել, երկրին պետք է լոմ, և ամբողջ օրը մեկ շաբաթ հավաքում էր լոմ, դա ֆաշիզմի դեմ պայքարում նրա ներդրումն էր։ Այստեղից նրա մականունը մնաց «Լոմ»»,–ձայնագրության մեջ ասում է Քեոսայանը։

© Sputnik / Соловьев С. / Անցնել մեդիապահոցԷդմոնդ Քեոսայանն ու Դմիտրի Կորժիխին
Эдмонд Кеосаян, Дмитрий Коржихин - Sputnik Արմենիա
Էդմոնդ Քեոսայանն ու Դմիտրի Կորժիխին

Մաթեմատիկա ևս չէր սիրում, այդ ժամերին փախչում էր կինո դիտելու։

«Նույն ֆիլմը դիտում էի մի քանի անգամ, անցնում մի դահլիճից մյուսը, մի տոմսով ընկերներիս հետ  մի ամբողջ օր կինոթատրոնում թաքնվում էինք»,–պատմել է Քեոսայանը։

Sputnik Արմենիայի հյուրն է հայտնի ռեժիսոր, դերասան և հեռուստահաղորդավար Տիգրան Քյոսայանը - Sputnik Արմենիա
Տիգրան Քեոսայան. «Մատենադարանից Կոզիրյոկ հասնում էի երկու ժամում»

Նա Մոսկվայում է կրթություն ստացել որպես «Հայֆիլմի» կադր, կրթությունն ավարտելուց հետո պետք է վերադառնար Հայաստան։ 4–րդ կուրսում արդեն նկարահանել էր «Աստիճան» հեռուստատեսային կարճամետրաժ ֆիլմը, որն անմիջապես ուղարկվել էր Մոնտե Կառլոյի միջազգային կինոփառատոն։ Ֆիլմը ստացել էր գլխավոր մրցանակ ռեժիսուրայի համար։ Այսպես սկսվեց կինոյում նրա մեծ ճանապարհը։

Նա չցանկացավ վերադառնալ Հայաստան, քանի որ Հայաստանում տարին 4 ֆիլմի պատվեր էր լինում, անվանի ռեժիսորները հերթ էին կանգնում, որպեսզի ստանան ֆիլմ նկարահանելու հնարավորություն, իսկ Էդմոնդը «Մոսֆիլմում» իրար հետևից պատվերներ էր ստանում, այդ պատճառով էլ մնաց այնտեղ։

1970–ականներին Էդմոնդ Քեոսայանն աշխատել է «Հայֆիլմում», նկարահանել «Տղամարդիկ» և «Մոռացված հեքիաթների կիրճը» ֆիլմերը։ Մեծ ընդունելության արժանացան նրա` «Երբ գալիս է սեպտեմբերը» և «Հուսո աստղ» ֆիլմերը…

Կանգնած եմ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց բացված նոր` «Էդմոնդ Քյոսայան» աստղի դիմաց, հիշողություններ, անմոռանալի հիշողություններ, հասնում եմ «Տղամարդիկ» հուշարձանին, կանգնում եմ… ինչ լավ կլինի, վարպետ, որ քո պատկերացրած կինոն կրկին վերածնվի… գուցե մշակույթի մեջ է մեր վերածննդի գաղափարը։

Լրահոս
0