00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տանուլ տված դասը, կամ աշակերտները հասկացան իրենց սխալը փոքրիկ Գոհարիկի մահից հետո միայն

© Sputnik / Armine AlexanyanДевочки после уроков в Мартуни, Арцах
Девочки после уроков в Мартуни, Арцах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պարտադիր դպրոցական ծրագրի կողքին ուսուցիչը չպիտի մոռանա ամենակարևոր դասի մասին՝ աշակերտին սովորեցնի լինել մարդասեր, ներողամիտ, օգնող, ընկերասեր…Sputnik Արմենիայի սյունակագիր Մարիաննա Փայտյանը հիշում է մանկական իրենց «դաժանությունը» և ինքնախոստովանություն անում 21 տարի անց։

Արդեն 4-րդ դասարանում էի սովորում. դասարանի «աստղերից» է, որովհետև գերազանցիկ էի, միշտ բոլոր դասերին պատրաստ, ուսուցիչների «любимчик»-ներից էի, մասնակցում էի դպրոցական բոլոր միջոցառումներին: Ընկերություն էի անում դասարանի մյուս իմ նման «աստղերի» հետ: Բնականաբար, «աստղերը» վայելում էին նաև դասարանի «աստղային» տղաների ուշադրությունը: Ամբողջ դասարանը «խմբերի» էր բաժանված՝ գերազանցիկներ, հարվածայիններ (այս երկուսի միջև շփման եզրերն ավելի շատ էին, որովհետև 5-ն ու 4-ն իրարից շատ հեռու չէին), միջակ սովորողներ, միջակից էլ ցածր։ Դասամիջոցներին զբոսնում էինք խմբերով, տուն գնում խմբերով, անգամ դպրոց գալիս խմբերով: Իր նման գոնե մեկ ընկեր յուրաքանչյուրն ուներ, բացի մեր դասարանի Գոհարիկից: 

Школа No 9 в Гюмри - Sputnik Արմենիա
Մազից կախված. ՀՀ-ում 400 ոչ սեյսմակայուն դպրոց կա

Աշակերտական նստարանին մենակ նստելը խարանի պես մի բան էր։ Եթե կողքիդ նստողը բացակա էր, ընկերներից մեկը ուսուցչից թույլտվություն էր խնդրում՝ մենակությանդ վերջը տալու և կողքիդ նստելու համար, եթե հանկարծ ուսուցիչը թույլ չէր տալիս, ուրեմն մի կերպ պիտի անցկացնեիր այդ մենակ, անփառունակ օրը… Իսկ Գոհարիկը միշտ նստում էր դասասենյակի ամենավերջում ու միշտ մենակ… Ինչու՞։ Հաճախ եմ փորձել հիշել, թե երբվանից այդպես որոշվեց, որ ուսուցիչը «այդ դատավճիռը կայացրեց»՝ Գոհարիկին դասարանի ամենավերջում մեկուսացնելու համար: Նրա հետ ոչ մեկս չէր շփվում, կարծես, նրան չէինք էլ նկատում. դասարանի ծույլիկն էր, ուսուցիչները միշտ 2, լավագույն դեպքում 3 էին նշանակում: Դասարանում համարյա 30 աշակերտ էր սովորում, ոչ մի ուսուցիչ ժամանակ չուներ աշակերտի հետ «գլուխ դնելու», որ հասկանար՝ միգուցե երեխան դասը սովորել է, ամաչում է պատասխանել, վստահ չէ կամ միգուցե ընտանիքում խնդիրներ ունի…Միգուցե…Հազար ու մի պատճառ կարող էր լինել, բայց պատճառները կարևոր չէին: Ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերություններում երկու տարբերակ կար.

Տարբերակ 1

-Դասը սովորե՞լ ես:

- Այո:

- Ապրես, դե պատմիր…

Տարբերակ 2

-Դասը սովորե՞լ ես։

-Ոչ:

-Երկու, նստիր:

Այդպես 4 տարի սովորեցինք Գոհարիկի հետ. դասերից հազվադեպ էր բացակայում, իր մասին ավելի հաճախ հիշում էինք հենց այն օրերին, երբ բացակա էր:

Поделки ребят центра Трчунян тун - Sputnik Արմենիա
Ի՞նչ նպատակ է հետապնդում և ինչի՞ կհանգեցնի գիշերօթիկ դպրոցների փակումը. մասնագետ

Մի օր երեկոյան մայրիկս զանգ ստացավ, դրեց հեռախոսը, մոտեցավ, նստեցրեց ինձ կողքին  ու բացատրեց, որ դեպք է պատահել մեր դասարանի Գոհարիկի հետ, փողոցն անցնելիս մայրիկի ձեռքը թողել է, վազել ու մեքենան հարվածել է: Գոհարիկը հիմա հեռու տեղում է: Հասկացա, թե մայրս ինչ նկատի ուներ: 5 տարեկանում արդեն հորս կորցրել էի ու գիտեի, թե ինչպես են մարդիկ գնում հեռու տեղ ու էլ այնտեղից չեն վերադառնում: Չեմ հիշում, թե ինչ զգացի մորս հաղորդած լուրից, բայց հիշում եմ, որ լաց չեղա…

Հաջորդ օրը երեկոյան ամբողջ դասարանին ուղեկցեցին Գոհարիկի տուն՝ հրաժեշտ տալու: Մտանք այն սենյակ, որտեղ Գոհարիկն էր պառկած. ծնողներն ու ուսուցիչները մեզ սովորեցրել էին, որ մտնենք, անցնենք սենյակով և դուրս գանք… Քայլեցի, հասա Գոհարիկին… Նայեցի դեմքին, ու արցունքները միանգամից խեղդեցին կոկորդս, սկսեցի հեկեկալ: Դուրս եկանք տնից, դեռ հեկեկում էի, վերադարձանք տուն, չէի խոսում… 10 տարեկանում չգիտեի էլ, թե խիղճն ինչ բան է, բայց խիղճս էր ինձ ներսից հոշոտում: Ես երբեք Գոհարիկին այդքան մոտ չէի կանգնել, երբեք նրան այդքան մոտիկից չէի տեսել, երբեք նրա դեմքին չէի նայել: Ես երբեք նրա հետ չէի խոսել, երբեք…

Уличная драка - Sputnik Արմենիա
Անչափահասները դաժանորեն ծեծել են 12-րդ դասարանցուն. Արմավիրից նրան տեղափոխել են Երևան

Մի անգամ ֆիզկուլտուրայի դասին ինչ-որ հիմար խաղ էինք խաղում, ձեռքս կպավ ձեռքին. մաշկը չոր էր ու ճաքճքած, միանգամից մի տեսակ զզվանքով հետ քաշեցի: Անցած 4 տարիները փորձում էի մտովի թերթել, անզորությամբ փնտրում էի, որ մարդկային ինչ-որ բան արած լինեի Գոհարիկի հանդեպ, բայց չէի կարողանում հիշել, ոչինչ բացի սպիտակ մեծ ժապավենից, որ Գոհարիկի կարճ մազերի վրա միշտ ավելի մեծ էր թվում: Վերցրեցի տարեվերջյան ավանդական դպրոցական նկարները. անգամ դրանցում շարքում կանգնած Գոհարիկն էլի մենակ էր: Մենք՝ ուսուցիչները, դասընկերները «դատապարտել էինք» Գոհարիկին մենակ լինել:

Մենք երբեք չենք ծաղրել Գոհարիկին, չենք հարվածել, չենք վիրավորել… Հիմա սարսափով եմ մտածում, որ մեր «դաժանությունը» դեռ այդքան չէր հասունացել, հեռուն չէր գնացել: Սովորաբար ծաղրուծանակի, ծեծի «մշակույթը» դպրոցականների մոտ միջին դասարաններում է սկսվում, իսկ մենք դեռ փոքր էինք: Վերջերս ընկերներիցս մեկը վերհիշում էր իր դպրոցական տարիները. ամաչելով պատմեց, թե ինչպես էին տղաներով հավաքվում ու իրենց դասարանի մի տղայի գրեթե ամեն օր ծեծում: Ու ամեն օր ծեծն ավելի դաժան էր, քան նախորդ օրը: Այնքան, որ մի օր տղան ուղղակի վախից միզեց դասասենյակում:

Դպրոցականները շատ դաժան կարող են լինել, երբ տեսնում են դիմացինի թուլությունն ու հասկանում, որ այն կարող են օգտագործել ավելի «cool» լինելու, ինքնահաստատվելու համար: Ծաղրիր, որ քեզ չծաղրեն, խփիր, որ քեզ չխփեն…  Ծեծող ու ծաղրող յուրաքանչյուրը դա անում է, որպեսզի «նախահարձակ լինի», դա ընդամենը խղճուկ պաշտպանություն է, ուրիշ ոչ մի բան: Գոհարիկին մեկուսացնելն էր մեր «խղճուկ պաշտպանությունն էր»՝ իբր թե մենք նրանից լավն էինք…

Ո՞վ է այս պատմությանը մեղավորը… Շատ եմ փորձել վերլուծել, հասկանալ: Այս հարցին միանշանակ պատասխան չկա, բայց ես մի բանում վստահ եմ. այն, որ Մադագասկարի մայրաքաղաքը Անտանանարիվուն է, Գավգամելայի ճակատամարտը Ք.Ա. 331 թ.-ին է տեղի ունեցել, ամեոբան և հողաթափիկ ինֆուզորիան միաբջիջ օրգանիզմներ են, քիմիական բանաձևեր, ֆիզիկայի օրենքներ ու էլ ինչ ասես աշակերտները կարող են կարդալ գրքերում, համացանցում: Իսկ պարտադիր դպրոցական ծրագրի կողքին ուսուցիչը չպիտի մոռանա ամենակարևոր դասի մասին՝ աշակերտին սովորեցնի լինել մարդասեր, ներողամիտ, կարեկցող, օգնող, ընկերասեր… Եթե ուսուցիչն այս դասը բաց է թողել, ուրեմն տանուլ է տվել դպրոցական ամբողջ ծրագիրը: Ցավոք, Գոհարիկի բախտը չբերեց, մերը տանուլ տված էր. մեզ ամենակարևոր դասը չէին սովորեցրել:

Լրահոս
0