ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Արցախում ժամկետային զինծառայողի սպանության և սերժանտին վիրավորելու համար կալանավորվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Գ-ն։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանություն)։
Դեպքը տեղի է ունեցել 2019թ. մարտի 26-ին՝ ժամը 18:30-ի սահմանում, Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։
Պարտադիր ժամկետային զինծառայող 1998թ. ծնված կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանը զորամասի նախկին զինավանի տարածքում հրազենային մահացու վնասվածք էր ստացել, իսկ կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոչկանյանը՝ ձախ դաստակի շրջանի հրազենային վնասվածք։