«Ձայնը. երեխաներ» նախագծի ռուսական տարբերակի մարզիչ Պելագեան անհավանական հուզիչ համար էր պատրաստել։
Աննա Գլոտովա, Ալեքսանդրա Խառատյան և Մարիամ Աբդելկադեր եռյակը երեկ ռուսական առաջին ալիքի եթերում երգեց Մինի Ռիփերթոնի «Lovin’ You» ստեղծագործությունը։
Նրանք բավականին լուրջ էին մոտեցել ոչ միայն երաժշտական նյութին, այլև միմյանց, և փորձում էին պարտիաները զգուշորեն փոխանցել մեկը մյուսին, ասես վախենում էին կոտրել ջերմության ու քնքշության մթնոլորտը։ Եռյակից երկուսը պետք է դուրս մնային (մրցույթի կանոններն են պահանջում), և Պելագեան ընտրեց Մարիամին` իսկապես արժանի ու վառ մասնակցին, որը հզոր ձայն ունի և խորությամբ է ընկալում երաժշտությունը։
Մենք սրտատրոփ հետևում էինք փոքրիկ Ալեքսանդր Խառատյանի արձագանքին, իսկ նա չկարողացավ զսպել արցունքները։
«Շնորհակալ եմ, Պելագեա, շնորհակալ եմ, որ շրջվեցիք իմ կողմ... Կարծում էի, որ այլևս ոչ ոք չի շրջվի, իսկ դուք շրջվեցիք...»,– ասաց նա։
Այս խոսքերից հետո ոչ ոք չկարողացավ զսպել արցունքները։