00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նրանք գրավել են ռուսական աստղերի սրտերը. «Ձայնը» նախագծում հայ երեխաների հզոր ելույթները

© Первый каналКадр из телешоу Первого канала "Голос.Дети-5" от 23.03.2018
Кадр из телешоу Первого канала Голос.Дети-5 от 23.03.2018 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նրանք ստիպել են ռուսաստանցի աստղերին սեղմել կոճակն ու շրջվել։ Այս ցանկի բոլոր երեխաները գրել են իրենց անունները ռուսական շոուի «Ձայնը» նախագծի պատմության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Հիշվող ձայներ, վառ արտաքին ու ճկունություն. այս երեխաները պարզապես գերել են ռուս աստղերին` ռուսական հեռուստատեսության Առաջին ալիքի «Ձայնը. երեխաներ» շոուի մարզիչներին։

Sputnik Արմենիան ներկայացնում է նախագծի պատմության մեջ հայ երեխաների ամենավառ ելույթների տասնյակը։

Ռոբերտ Բագրատյան

Դոնի Ռոստովում ապրող Ռոբերտ Բագրատյանի ելույթը` Queen լեգենդար խմբի Show Must Go On երգի վիրտուոզ կատարումը, մինչ այժմ հանդիսատեսի մտքում է` ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։

Ռոբերտն անցել է «կույր լսումների» փուլն ու ընդգրկվել է ուկրաինացի Սվետլանա Լոբոդայի թիմում։

Վիկտորյա Անտոնյան

Մեկ այլ հայ աստղ` 13–ամյա Վիկտորյա Անտոնյանը, «Ձայնը, երեխաներ» շոուի հինգերորդ սեզոնում գրավել է ռեփեր Բաստայի սիրտը «Զենք ու զրահով երեխաները» մյուզիքլից My Funny Valentine ջազային երգի կախարդական կատարմամբ` այսպիսով անցնելով կույր լսումների փուլը։

Վիկտորյան նկարչությամբ է զբաղվում, երգում է երգչախմբում ու բազում այլ հոբիներ ունի։

Ռոբերտ Կասյան

Շոուի նույն հինգերորդ եթերաշրջանում փայլել է նաև 13–ամյա Ռոբերտ Կասյանը Կրասնոդարից։ Կույր լսումների ընթացքում ժյուրիի բոլոր անդամները շրջվել էին։ Նա կատարել է «Parlami d"amore, Mariu» բարդ երգը։

Էլեն Բադալյան

11 տարեկան Էլեն Բադալյանը Մոսկվայից «Ձայնը. երեխաներ» նախագծի վեցերորդ եթերաշրջանում կատարել է Սթիվի Ուանդերի «Don"t You Worry "Bout a Thing» երգը։ Աղջիկը պարզապես ոտքի է հանել ժյուրիի ապշած անդամներին։

Ալեքսանդրա Խարազյան

«Ձայնը. երեխաներ» եթերաշրջաններից մեկի ժամանակ ուշադրության կենտրոնում էր հայտնվել 10 տարեկան Ալեքսանդրա Խարազյանը Մոսկվայից։ Նա հիշվել է իր գեղեցիկ ելույթներով, անչափ արտահայտիչ աչքերով ու Էդիթ Պիաֆի «Padam, padam» երգի կատարմամբ։

Կարինա Իգնատյան

Տասնամյա Կարինա Իգնատյանը Կալուգայից հիացրել է «Ձայնը. երեխաներ» շոուի չորրորդ եթերաշրջանի ժյուրիի անդամներին կույր լսումների ընթացքում։ Աղջիկը կատարում էր Բիլ Ուիզերսի «Just the Two of Us» երգը։ Կարինանն զբաղվում է ոչ միայն երգով, այլև պարով։ Սակայն դա չի խանգարում նրան դպրոցում գերազանց սովորել։

Կարինե Մեհրաբյան

Յոթ տարեկան Կարինե Մեհրաբյանը շոուի նույն չորրորդ եթերաշրջանում գրավել է երգչուհի Նյուշայի սիրտը։ Փոքրիկ Կարինեն կատարել է «Я деревенская» ուրախ երգը, ու պետք է նշել, որ արել է դա իսկապես ժողովրդական եռանդով ու պարզամտությամբ։ Նա չէր կաշկանդվել ո՛չ բեմից, ո՛չ հանդիսատեսից, ո՛չ դատավորներից` ի դեմս ռուսական էստրադայի վարպետների։

Արտյոմ Սեյրանյան

Տասներեքամյա Արտյոմ Սեյրանյանը չորրորդ եթերաշրջանի կույր լսումների ընթացքում համարձակվել է երգել AC/DC խմբի «Highway to hell» երգը։

Արտյոմն այնքան մեծ ոգևորությամբ է կատարել այն, որ միանգամից ստիպել է դատավոր Դիմա Բիլանին շրջվել։ Ժյուրիի անդամները հաճույքով հետևում էին նրա ելույթին։ Տղան շատ վստահ էր բեմի վրա ու հիանալի զգում էր ռիթմը։ Ելույթից հետո դահլիճը բղավում էր` կեցցես։

Սառա Աբրամյան

Աբխազիայում բնակվող երիտասարդ երգչուհի Սառա Աբրամյանն, անկասկած, ֆավորիտ է դարձել «Ձայնը. երեխաներ» երկրպագուների շրջանում։ Փորիկ երգչուհին գրավել է ոչ միայն մրցույթի ժյուրիի անդամների, այլև բազում մելոմանների սրտերը Պոլինա Գագարինայի «Драмы больше нет» հիթի կատարմամբ։

Լևոն Գալստյան

Տասնամյա Լևոն Գալաստյանը հրապուրել է «Ձայնը. երեխաներ» նախագծի ժյուրիի անդամներին հայտնի մուլտֆիլմի երգի կատարմամբ։ Ներկայումս Մոսկվայում բնակվող փոքրիկ երևանցին կատարել է Spider-Man երգը համանուն ֆիլմից։

Լրահոս
0