00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ կանեն, եթե նախարարն Օպերա գա նոր տնօրենի հետ. Օրբելյանը հուզվեց ու խոսեց հայերեն

© Sputnik / Aram NersesyanХудожественный руководитель Национального академического театра оперы и балета им. Спендиаряна Константин Орбелян
Художественный руководитель Национального академического театра оперы и балета им. Спендиаряна Константин Орбелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մշակույթի նախարարի պաշտոնակատարը խոստացել է Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի նոր տնօրենին ներկայացնել ապրիլի 1-ին։ Կոլեկտիվը պատրաստվում է նախարարին «պատշաճ» դիմավորել։ Բողոքի ակցիան ավարտվեց Կոնստանտին Օրբելյանի հուզված ելույթով։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի կոլեկտիվի անդամներն ու հայ արվեստագետներն այսօր հավաքվել էին թատրոնի դահլիճում` որոշելու, թե ինչ են անելու, երբ երկուշաբթի ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը թատրոն գա նոր տնօրենի հետ։

Армен Саркисян на акции протеста у Дома правительства (1 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Օրբելյանին «հավանական փոխարինողներից» Արմեն Սարգսյանը վերջնական որոշում չունի

Օպերային երգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը, որը մարտի 29-ի երեկոյան ներկա է եղել մշակույթի նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպմանը, ասաց, որ նախարարը հրաժարվել է ծանոթանալ իրենց հետ։

«Ուրեմն այդ կինը մեզ չի ճանաչում։ Ես ուզում եմ ասել` եթե նա մեզ չի ճանաչում, մենք էլ իրեն չենք ճանաչում։ Եվ ընդհանրապես չենք ընդունում իր կարծիքը, իր հրամանը։ Երբ որ տիկին Ղարիբյանը կգա թատրոն, մենք ասելու ենք` մենք ձեզ չենք ճանաչում»,– ասաց Ավետիսյանը` առաջարկելով ստորագրահավաք սկսել, որին կմասնակցի ոչ միայն թատրոնի կոլեկտիվը, այլև արվեստագետ ու արվեստասեր քաղաքացիները։

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը համաձայնեց իր երիտասարդ գործընկերոջ առաջարկին` չընդունել արվեստի գործիչներին չճանաչող նախարարին ու այս առիթով հիշեց Առնո Բաբաջանյանի` տարիներ առաջ կենտկոմի մշակույթի բաժնի վարիչին ասած խոսքը։

«Նա իրեն թույլ էր տվել երաժշտության մասին ինչ–որ ավել–պակաս բաներ ասել, Առնո Բաբաջանյանն ասաց` չմոռանաս, ձեր աշխատավարձը մենք ենք տալիս»,– ասաց Սաթյանը։

Дирижер Константин Орбелян  - Sputnik Արմենիա
Օրբելյանին ազատելու 3 պատճառ. մշակույթի նախարարությունը հիմնավորումներ է ներկայացրել

Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն էլ իր ելույթում անդրադարձավ Կոնստանտին Օրբելյանի զբաղեցրած պաշտոնների խնդրին` համոզմունք հայտնելով, որ դրանում, հակառակ նախարարի հայտարարության, օրենքի խախտում չկա։

«Ես կարծում եմ, որ այդ մասին շատ լավ գիտեն նաև մշակույթի նախարարությունում, գեղարվեստական ղեկավարը թատրոնի ղեկավար չէ։ Այսօրվա ՊՈԱԿ–ների մասին օրենքով կա մեկ ղեկավար, դա տնօրենն է։ Տնօրենը իրավունք ունի նաև ստեղծագործական աշխատանքով զբաղվել։ Գեղարվեստական ղեկավարը ստեղծագործական աշխատանք է»,– ասաց Ղազանչյանը։

Նա նշեց, որ հայաստանյան թատրոնների մի քանի տնօրենների վերջին ազատման ու նշանակման դեպքերը միակն են, երբ նախարարությունը որոշում կայացնելուց առաջ թատերական գործիչների միության հետ չի խորհրդակցել։

Ղազանչյանն առաջարկեց դիմել ՀՀ վարչապետին` նախարարի հրամանը ժամանակավորապես կասեցնելու առաջարկով։

Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար Լևոն Ջավադյանն էլ առաջարկեց երկուշաբթի` ապրիլի 1-ին, առավոտյան ժամը 10-ին հավաքվել կառավարության շենքի դիմաց ու վարչապետին հանձնել օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի կոլեկտիվի անունից գրված նամակ–բողոքը։

Художественный руководитель Национального академического театра оперы и балета им. Спендиаряна Константин Орбелян - Sputnik Արմենիա
Օրբելյանը ընկերոջ համար Չինաստանի տոմս էր գնել. ֆրանսիացու ինքնատիպ շնորհակալությունը

«Առավոտյան ժամը 10-ին բոլորս լինում ենք կառավարության մոտ։ Եթե բերում են նոր տնօրենին, թող գան, տեսնենք` ով է դիմավորելու»,– ասաց Ջավադյանը։

Այս որոշմամբ էլ հավաքն ավարտվեց, բայց հանկարծ բեմ բարձրացավ հավաքի ամբողջ ընթացքում առաջին շարքում նստած Կոնստանտին Օրբելյանը։ Արվեստագետներով ու արվեստասերներով լեցուն դահլիճը ծափողջույններով, «բրավո» և «Օրբելյան» բացականչություններով դիմավորեց դիրիժորին։

Օրբելյանը հուզվեց, սրբեց աչքերն ու ասաց. «Ես ուզում եմ միայն մի փոքրիկ արտահայտություն ասել. ես սիրում եմ Հայաստանը»։

Օրբելյանը հայերեն հնչեցրեց սիրո խոստովանությունը, ապա ռուսերեն շարունակեց. «Ես իրավաբան չեմ, փաստաբան չեմ, լոբբիստ չեմ, քաղաքական գործիչ չեմ։ Ինձ հետաքրքում է միայն մի բան` հայկական միակ օպերայի ու բալետի բարգավաճումը, հաջողությունն ու միջազգային ճանաչումն աշխարհում»։

Կոնստանտին Օրբելյանը շնորհակալություն հայտնեց հավաքվածներին ու հույս հայտնեց, որ առաջիկա երկուշաբթին չի արգելակի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի վերելքը։

Константин Орбелян  - Sputnik Արմենիա
Կոնստանտին Օրբելյանին ազատել են աշխատանքից

Նշենք, որ մշակույթի նախարարի պաշտոնակատարը խոստացել է Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի նոր տնօրենին ներկայացնել ապրիլի 1-ին։

Նազենի Ղարիբայնն ավելի վաղ Sputnik Արմենիային հայտնել էր, որ Օրբելյանին ազատելու երեք պատճառ կա, որոնցից մեկն էլ հայերեն չիմանալն է։

Կոնստանտին Օրբելյանը մարտի 26-ի երեկոյան նամակ է ստացել, որտեղ նշված է եղել, որ ապրիլի 1-ից նա այլևս չի զբաղեցնի թատրոնի տնօրենի պաշտոնը։

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի պաշտոնում Լիլիթ Մակունցի նշանակումից հետո լուրեր էին տարածվել Օպերային թատրոնի տնօրենին փոխելու մասին։ Շատերը ղեկավարության և Օրբելյանի տարաձայնությունների պատճառը համարում են այն փաստը, որ նրան Հայաստան է հրավիրել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։
2015թ–ին Սերժ Սարգսյանի հրամանագրով նա պարգևատրվել է Բարեկամության շքանշանով` հայ–ռուսական մշակութային կապերն ամրապնդելու գործում ունեցած ավանդի համար։

Լրահոս
0