00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ են ուզում աշխատել Հայաստանի գյուղերում ապրող տղաներն ու աղջիկները

© Sputnik / Aram NersesyanЖительница села Ленуги, Армавир
Жительница села Ленуги, Армавир - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի մարզերում գյուղատնտեսությամբ պատրաստ են զբաղվել հարցված տղաների և աղջիկների շուրջ 50 տոկոսը։

Արամ Գարեգինյան, Sputnik  Արմենիա

Հայաստանի գյուղերում տղաների և աղջիկներ շուրջ 8%–ն են ուզում անասնաբույժ դառնալ։ Այս մասին են վկայում Հայաստանի մի քանի մարզերում (Արարատում, Ստեփանավանում, Ալավերդիում և Գավառում, ինչպես նաև դրանց մերձակա գյուղերում) World Vision աջակցությամբ «Գլոբալ զարգացման հիմնադրամի» անցկացրած հարցման արդյունքները։

Монастырь Нораванк - Sputnik Արմենիա
Ի՞նչ են ուզում իրանցի զբոսաշրջիկները, որ չգիտեն հայերը․ պատմություն ճանապարհի վրայի տնից

Շուրջ 600 հարցվածներից, գյուղատնտեսությամբ կցանկանար զբաղվել 50%–ը։ Նրանք, ովքեր չեն ուզում  գյուղատնտեսությամբ զբաղվել, սովորաբար երկու պատճառ են նշում` փոքր եկամուտն ու մեծ ռիսկերը։

Արդյո՞ք նրանք ուզում են ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվել (այսինքն մեծ բերքի և կաթնատվության համար նախատեսված սարքավորումների և տեխնոլոգիաների կիրառմամբ)։ Լավ կլիներ, միայն թե որտեղի՞ց գումար վերցնեն դրա համար, պատասխանում են ցանկացողները։

Նրանցից շատերը կթվորուհու (և մանավանդ՝ կթվորի) մասնագիտությունը հնացած են համարում։ Միևնույն ժամանակ, հարցմանը մասնակցած գործատուներն այդ մասնագիտությունը պահանջված են անվանում։ 

Фермер из приграничного села Беркабер Тавушской области Ара Худавердян - Sputnik Արմենիա
Ադրբեջանական դիրքապահների աչքի առաջ հայր ու որդի կախարդական արքայանարինջ են աճեցնում

«Հատկապես կթվորուհու կարիք են ունենում կաթնամթերքի փոքր արտադրողները։ Նրանք ասում են, որ ավտոմատացված կթում իրականացնելն ավելի թանկ արժե, և նրանց ավելի ձեռնտու է կթվորուհի վարձել ձեռքով կթելու համար», – նշում է World Vision Armenia–ի երիտասարդական ծրագրի ղեկավար Լիանա Սարգսյանը։

Նրանք, ովքեր տեսնում են իրենց գյուղատնտեսության մեջ, 26%–ը ուզում է գինեգործ դառնալ, 17% –ը` կաթնամթերքի մասնագետ, 15%–ը` մեխանիզատոր, 11%–ը` անասնապահ։

Պանրագործներ հիմնականում ուզում են աշխատել Ստեփանավանում և Տաշիրում։  Իսկ գինեգործներ շատերը ծրագրում են դառնալ ոչ միայն Արարատում (ինչը զարմանալի չէ), այլև Ալավերդիում, թեև այստեղ խաղողի այգիներն այդքան էլ շատ չեն։ Սակայն շատերն այստեղ չէին հրաժարվի հատապտղային գինիներ պատրաստել սովորել` ազնվամորուց կամ մոշից։

Бизнес-леди Карине Гукасян, город Ванадзор - Sputnik Արմենիա
Իսկական հայ լեդի․ ինչպե՞ս Կարինե Ղուկասյանը գտավ իր յոգուրտների բաղադրատոմսը

Հարցման համաձայն` գյուղատնտեսությամբ հիմնականում չեն ցանկանում զբաղվել աղջիկները։ Դա բացատրվում է աշխատանքային ծանր պայմաններով։

Հարցված գյուղատնտեսական ընկերություններից 55%–ում ավելի շատ տղամարդիկ են աշխատում, քան կանայք։ Ընդ որում` ընկերությունների 11%–ում տղամարդկանց քանակը գերազանցում է  90%–ը։

Նկատենք, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում դիմորդների պարզեցված ընդունելություն է գործում։ Կառավարության որոշմամբ` այստեղ առկա 31 մասնագիտություններից 22-ի դեպքում վճարովի բաժին դիմորդները կարող են ընդունվել առանց քննություն հանձնելու` նշելով միայն դպրոցական ատեստատի գնահատականները, իսկ անվճար բաժին` միայն մեկ կամ երկու քննություն հանձնելով և ցածր անցողիկ միավոր հավաքելու դեպքում։

Լրահոս
0