00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանական դիրքապահների աչքի առաջ հայր ու որդի կախարդական արքայանարինջ են աճեցնում

© Sputnik / Aram GareginyanФермер из приграничного села Беркабер Тавушской области Ара Худавердян
Фермер из приграничного села Беркабер Тавушской области Ара Худавердян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խուդավերդյանների ընտանիքը այգի է աճեցնում Ադրբեջանի հետ սահմանին։ Շուտով նրանց արքայանարինջն օրգանական սերտիֆիկատ կունենա։ Բայց այն արդեն գնահատել են Լոնդոնում տեղի ունեցած ցուցահանդեսում։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik, Արամ Գարեգինյան․ Երբեմնի Ադրբեջանական ԽՍՀ սահմանին գտնվող այս հայկական գյուղը 1978թ-ի փոխել է անունը։ Այդ ժամանակից ի վեր այն կոչվում է Բերքաբեր։ Տեղի բնակիչներից լավ ու հեշտ չես բացատրի գյուղի անունը՝ բերք բերել։ Այստեղի հողի շնորհիվ նրանք դիմացել են այն ամենին, ինչ տեղի է ունեցել սահմանին։ Գյուղացիներն այդպես են ապրում նաև հիմա։

© Sputnik / Aram GareginyanՋողազի ջրամբարը
Ադրբեջանական դիրքապահների աչքի առաջ հայր ու որդի կախարդական արքայանարինջ են աճեցնում - Sputnik Արմենիա
Ջողազի ջրամբարը

Մենք չենք ասի, թե կոնկրետ որտեղ են գտնվում Արա Խուդավերդյանի և նրա հոր՝ Մամիկոնի այգիները։ Միայն կասենք, որ դրանք շատ մոտ են սահմանին։ Նրանց դիմաց՝ 400 մետրի վրա, գտնվում են ադրբեջանական դիրքերը։ Նրանց միջև Ջողազի ջրամբարն է։

Այստեղ վաճառում են ինչպես թարմ արքայանարինջ, այնպես էլ դրա չիրը։ Չորանոցը դիրքերի մոտ չէ, այլ հենց գյուղի մեջ է։

«Բայց տարբերություն չկա։ Գյուղում այնպիսի տեղ, այնպիսի անկյուն չկա, որը նշանառություն տակ չլինի», - ասում է Արա Խուդավերդյանը։

Արքայանարնջի այգիները 1989թ-ին տնկել է նրա հայրը՝ Մամիկոն Խուդավերդյանը։ Արան այդ ժամանակ 3-4 տարեկան է եղել։ Մյուս ափին իրենց այգիներում վազվզել են ուրիշ տղաներ։ Հիմա նրանք մեծացել են և աշխատում են դաշտում։ Արան նրանց մասին պատմում է առանց աչքերում գիշատիչ փայլի։ Նա առանց այդ էլ ամուր է կանգնած իր հողում։

Корзинка с фруктами - Sputnik Արմենիա
Բուլղարացի Գևորգը ցանկանում է «աչքերով ուտող» եվրոպացիներին ընտելացնել հայկական մրգերին

«Հենց այգու դիմաց ադրբեջանական գյուղ է՝ Մազամը: Դու անզեն աչքով տեսնում ես նրանց: Իմ նման զբաղվում են, հնձում, հավաքում: Այնքան մոտ է, որ շորերի գույնը կարող ես տեսնել», - ասում է նա։

Նախկինում՝ 90-ականներին, երկու ափերից խոսել են միմյանց հետ։ Այդ ժամանակ մեր կողմից տղաները հայերեն են գոռացել, դիմացից՝ ադրբեջաներեն» Հետո դադարել են գոռալ։ Վերջին անգամ այն կողմից կրակել են անցած աշնանը։ Ավելի լարված տարիներ են եղել։ Պատահել է, որ այստեղ նույնիսկ չեն կարողացել բերք հավաքել։ Ստիպված են եղել գիշերն աշխատել։

Խուդավերդյաններն այգու մեջ հայերենով և անգլերենով մեծ գրություն են տեղադրել՝ «Խաղաղության այգի»։ Այդ գրությունը լավ երևում է մյուս կողմից: Չեն ձգտում առաջացնել հարևանների կարեկցանքը։ Ավելի շուտ՝ դիմում են նրանց մարդկային բանականությանը։ Եվ աշխատում են նախկինի պես։

«Այստեղ` Նոյեմբերյանի շուրջ գտնվող գյուղերում, արքայանարնջի այգիներ շատ կան։ Կլիման բարենպաստ է, ձմռանը զրոյից ցածր գրեթե չի լինում։ Իսկ մենք հատուկ տեսակ ենք տնկել։ Մյուսների նման չէ։ Անվանումը լավ չեմ հիշում, վախենամ՝ սխալվեմ։ Բայց պտուղը կլոր չէ սովորականի նման, այլ տափակ։ Մի քիչ նման է լոլիկի։ Եվ շատ բուրավետ է։ Իսկ դրա չիրը յուրահատուկ է։ Եթե հիշում եք, սովորական արքայանարնջից մի քիչ մուգ շագանակագույն, գրեթե սև չիր է ստացվում։ Իսկ այս դեպքում՝ դեղին», - ասում է Արան։

Житель города Мегри Микаэл Цатрян - Sputnik Արմենիա
Հայաստանում բանան, զեյթուն և զկեռ է աճում․ սահմանապահ զորքերի վետերանի էկզոտիկ այգին

Երկար տարիներ այգում աշխատել է նրա հայրը։ Արան աշխատել է Վրաստանում։ Երեք տարի առաջ նա վերադարձել է և կրկին աշխատում է հոր հետ։ Նա հոգ է տանում ոչ միայն իր մասին։

Բերքաբերը՝ որպես սահմանային գյուղ, ոռոգման ջուրը ստանում է սակագնի 50 տոկոս զեղչով։ Մեզ այդպես կարող է թվալ, թե պետությունը մեծ է, իսկ Բերքաբերը՝ փոքր։ Իսկ մարդիկ այստեղ այլ կերպ են մտածում․ «Պետությունը նաև մենք ենք»։ Խուդավերդյանները գնել և իրենց ձեռքերով  սարքավորել են կաթիլային համակարգ իրենց 2,6 հեկտար այգում։ Չէ որ Ջողազ գետը (որը թափվում է նույնանուն ջրամբարը) փոքր է։ Եվ ջուրը կարող է բոլորին չբավականացնել, հատկապես ամռանը։ Պետք է մտածել նաև համագյուղացիների մասին, որոշել են հայրն ու որդի։

Իսկ համագյուղացիներն օգնում են հավաքել բերքը և չորացնել միրգը։ Այդպես ստեղծվում են նոր աշխատատեղեր (թեկուզ սեզոնային)։ Բայց Խուդավերդյանների համար այդ մարդիկ ամենից առաջ թանկագին հյուրեր են։ Կան նաև այլ հյուրեր, որոնց առջև դռները բաց են ցանկացած ժամանակ։

«Մեր զինվորնե՞րը։ Մեր զինվոնրերին կանաչ լույս է տրված, առանց կանչելու էլ երբ ուզեն, կարող են գալ: Բերքահավաքին էլ միշտ ինչ-որ մեծ քանակությամբ հավաքում եմ, ուղարկում տղերքին», - ասում է Արան։

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ - Sputnik Արմենիա
Գյուտ Խաչի տոնին. Բագրատ Սրբազանը աղոթք է հնչեցրել առաջնագծի Սուրբ Խաչ եկեղեցում

Եվս մի հյուր, որին միշտ սպասում են, Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ եպիսկոպոս Բագրատ սրբազան Գալստանյանն է։ Օրհնել պտուղները և դրանք բաժանել ուրիշներին՝ ահա թե ինչ ուրախություն է նա տարածում այստեղ։ Եվ ոչ միայն այստեղ։ Նրան անխոնջ ծառայության և շարժման մեջ են տեսնում մոտակա և հեռավոր գյուղերում։

Չենք ուզում ասել «կախարդական», բայց թվում է, որ բերքաբերցիների միրգն անսովոր կերպով է աճում ու հասնում։ Դրանք անսահման ջերմություն են պարունակում՝ արևային և մարդկային։

Խուդավերդյանները ցանկանում են ավելացնել միայն մեկ փոքր կանոն․ իրենց արքայանարնջի համար որոշել են ստանալ օրգանական սերտիֆիկատ։ Նրանք քիմիական պարարտանյութեր չեն օգտագործում, հողի մեջ գոմաղբ են լցնում։ Պեստիցիդներ նույնպես չեն օգտագործում․ նրանք գիտեն իրենց ծառերի լեզուն։

«Արքայանարնջի առավելությունն այն է, որ դաբաղանյութեր ունի։ Եվ ծառն ինքն իրեն բուժում է: Կարող են սնկային հիվանդություններ լինել, բայց դրանց դեմ էլ օրգանական միջոցներով ենք պայքարում», - հավելեց նա։

Хачатур Геворкян, основатель фисташковых садов в городе Агарак - Sputnik Արմենիա
Այգիներ` անապատի փոխարեն. Հայաստան–Իրան սահմանի «պիստակային դրախտը»

Համտեսել ցանկացողները գնալով շատանում են։ Ե՛վ Հայաստանում, և՛ արտասահմանում։ Վերջերս Արան Լոնդոնում մասնակցել է ցուցահանդեսի։ Այստեղ նա ժամանակ չի կորցրել։ Մենք խոսում ենք բիզնեսի մասին, բայց ոչ միայն։ Չէ որ Արան գյուղի տղամարդկանց կեսի նման «Արսենալի» երկրպագու է։ Նա նրանց անունից տրիբուններից երկրպագել է զինագործներին «Ռենի» դեմ խաղում։

Հենրիխ Մխիթարյանն այդ ժամանակ խաղին դաշտ դուրս չէր եկել, վնասվածքն էր բուժում։ Նրանից լավ նորության սպասում ենք, իսկ Արա Խուդավերդյանը արդեն ունի հիանալի նորություն՝ պատրաստվում է ամուսնանալ։

Խուդավերդյանների տնտեսությունն օրգանական նյութերի անցնելու գործում աջակցություն է ստացել Գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության շրջաներում, որը ֆինանսավորում է Եվրամիությունը  և անցկացնում Զարգացման ավստրիական գործակալությունը։

Լրահոս
0