00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ են ուզում իրանցի զբոսաշրջիկները, որ չգիտեն հայերը․ պատմություն ճանապարհի վրայի տնից

© Sputnik / Aram NersesyanМонастырь Нораванк
Монастырь Нораванк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իր հայրենի Վայք քաղաքում Շիրակ Միքայելյանը հիմնել է անվճար տեղեկատվական կենտրոն զբոսաշրջիկների համար։ Այստեղ եղած հարյուրավոր զբոսաշրջիկներ հասցրել են սիրահարվել Վայոց Ձորին:

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik, Արամ Գարեգինյան․ Ինչպիսի՞ ամրոցներ կարելի է տեսնել Վայոց Ձորի մարզում։ Որ աշխարհահռչակ եկեղեցու մոտ կարելի է տեսնել վազող բեզոարյան այծեր։ Ի՞նչ է քարշմը և ինչո՞վ են այն ուտում՝ բառիս բուն իմաստով։

© Sputnik / Aram NersesyanԲեզոարյան այծ՝ Նորավանքի մոտակա ժայռերի վրա
Ի՞նչ են ուզում իրանցի զբոսաշրջիկները, որ չգիտեն հայերը․ պատմություն ճանապարհի վրայի տնից - Sputnik Արմենիա
Բեզոարյան այծ՝ Նորավանքի մոտակա ժայռերի վրա

Շիրակ Միքայելյանը վստահ է՝ պետք է այնպես պատմել, որպեսզի մարդն ինքը ցանկանա տեսնել։ Դրա համար նա Վայքում տեղեկատվական կենտրոն է բացել զբոսաշրջիկների համար։

Նման վայրերից մեկում անանցանելի ձյան միջով սար են բարձրացել Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները։ Եկել էին Ամանորին, խմում էին սիրով, բայց չափի մեջ։ Ամանորյա խնջույքի հինգ օրերի ընթացքում 37-հոգանոց խումբը խմել է 30 շիշ գինի։

© Sputnik / Aram NersesyanՇիրակ Միքայելյան. Վայքի՝ զբոսաշրջիկների տեղեկատվական կենտրոնի հիմնադիր
Ի՞նչ են ուզում իրանցի զբոսաշրջիկները, որ չգիտեն հայերը․ պատմություն ճանապարհի վրայի տնից - Sputnik Արմենիա
Շիրակ Միքայելյան. Վայքի՝ զբոսաշրջիկների տեղեկատվական կենտրոնի հիմնադիր

«Միայն նրանք չէ, որ այդպիսին են։ Դուք չեք հավատա, թե ինչպիսի զբոսաշրջիկներ են գալիս Ռուսաստանից։ Օրինակելի։ Մի՛ զարմացեք։ Համարում ծխելը բացառված է, մոռացեք։ Նույնիսկ գիշերվա ժամը երեքին, եթե ցանկանան ծխել, փողոց են դուրս գալիս, ծխում դռների մոտ, վերադառնում։ Իրենցից հետո համարները շատ լավ վիճակում են թողնում․ կարող ես ցուցահանդեսում ցույց տալ», - ասում է Միքայելյանը։

Ամանորի առաջին օրն այդ զբոսաշրջիկներն առավոտից ոչ թե վիսկի են խմել՝ խումարից դուրս գալու համար, այլ շարժվել դեպի ձնապատ լեռները՝ Սմբատաբերդի մոտ։ Որտեղի՞ց են իմացել դրա մասին, եթե անգամ ոչ բոլոր հայերը գիտեն երթուղին։ Ուղեցույցից, որը Շիրակը տպել է պահում է հյուրանոցի տեղեկատվական կենտրոնում։

© Sputnik / Aram NersesyanՇիրակ Միքայելյանի «Վայոց ձոր» գիրք-ալբոմը
Ի՞նչ են ուզում իրանցի զբոսաշրջիկները, որ չգիտեն հայերը․ պատմություն ճանապարհի վրայի տնից - Sputnik Արմենիա
Շիրակ Միքայելյանի «Վայոց ձոր» գիրք-ալբոմը

Ահա և ստացվել է, որ պետք չէ զբոսաշրջիկների սեղանին խորոված դնել, հաշվել փողերը և սպասել, մինչև կհեռանան։ Ավելի լավ է նրանց ցույց տալ երկիրը, որտեղ դու ապրում ես և ցույց տալ, որ այստեղ պատահական չես ապրում։

Հյուրանոցին կից ռեստորանում նրա կինը պատրաստում է ավանդական ճաշատեսականեր։ «Ինչպիսի՞», - հարցնում ենք մենք։

Վայոց Ձորում կան մի քանի ճաշատեսակներ, որոնց մասին մենք չգիտեինք կամ վաղուց էինք մոռացել։ Դրանցից մեկը կարշմն է, որից սկսեցին պատմությունը։ Դա չամանի հոտով խոտ է (ուստի դրանով պատրաստված ուտելիքից բաստուրմայի հոտ է գալիս)։ Այն հավաքում են սարերում գարնանը, հյուսում ավելուկի նման և չորացնում։

Профитроли с сыром Лори - Sputnik Արմենիա
Լավաշով աղանդե՞ր. հայկական մթերքը վերածվել է խոհարարական գլուխգործոցների. լուսանկարներ

Իսկ երբ ճաշ են պատրաստում, վրան տաք ջուր են լցնում, որպեսզի փափկի, ավելացնում կաթ, կարմիր պղպեղ, ոսպ, ալյուր և եփում մինչև պատրաստվելը։ Իսկ վերջում վրան լցնում են ընկույզ։ Ուրիշ ճաշատեսակներ էլ կան։ Դրանց շնորհիվ, կարելի է ասել, Նախիջևանի հայկական խոհանոցը չի վերացել, այլ ապրում է։ Այստեղ կարելի է փորձել իսկական քյալագյոշ՝ բոլոր կանոններով, մարալոթի խոտով։ Այն աճում է ոչ միայն Նախիջևանում, այլ նաև այստեղ։

Իհարկե, կարելի է փորձել, բայց ոչ բոլոր ռեստորաններն են դրանք պատրաստում։ Օրինակ, «թթու բանջար» պատրաստելու համար պետք է ոչ միայն «սպիտակ բանջար», այլ նաև մասուրի հյութ։ Եթե պետք է ամեն ինչ անել ինչպես հարկն է, այդ դեպքում այն պետք է եփել նախօրեի երեկոյան, փակել կաթսան տաք հագուստով մինչև առավոտ։ Առավոտյան քամել մանր մաղով, բայց միաժամանակ լավ քամել, որպեսզի թանձր ստացվի։ Իսկ ո՞ւմ համար պատրաստել այդ ամենը, եթե չգիտես, թե այդ օրը քանի հյուր ես ունենալու։

Այլ բան են քյաբաբը կամ խորովածը։ Միսը նախօրոք պատրաստիր, դիր կրակին և պատրաստ է։

«Երբ զբոսաշրջիկների խմբեր են գալիս, նախօրոք պայմանավորվում են, այդ ժամանակ հաճույքով պատրաստում ենք։ Գյուղերում նույնպես պատրաստում են։ Ուղղակի այնտեղ հյուրատները քիչ են։ Բայց կան երիտասարդ տղաներ, որոնք ցանկանում են զբոսավար դառնալ, այդ թվում՝ ակտիվ զբոսաշրջության համար․ դահուկներով, հեծանվով։ Մի ընտանիք վարկ է վերցրել, երկու տուն առել Գոմք գյուղում։ Նրանք այնտեղ հյուրատուն են բացել, հիմա ձի են բուծում ձիավարության համար։ Լավ օրինակներ կան, ուղղակի առայժմ այդքան շատ չեն», - ասում է նա։

Ресторан Кчуч в Дилижане - Sputnik Արմենիա
Տատիկի բաղադրատոմս և բուռն երևակայություն. զբոսաշրջիկները տոլմա են փաթաթում Դիլիջանում

Ազգային խոհանոցի սիրահարներն այստեղ են գալիս ոչ միայն սփյուռքից։ Տեսնելու և համտեսելու են գալիս, օրինակ, դատավորներ Գերմանիայից։ Իրավաբանական «հոգևոր սննդից» հետո գերմանացիները ձեռնամուխ են եղել ընդունել ֆիզիկական սնունդ։ Նրանք փորձել են նույն քարշմը։ Երբ այն գրեթե պատրաստ է եղել, դատավորները «իրենց դատավճիռն են կայացրել»․ պատրաստել են մանրացրած սխտոր և ընկույզ, որ ուտելուց առաջ խառնեն ճաշատեսակին։

Վայք քաղաքը բառացիորեն նստած է այդ ոսկու վրա։ Լեռներում, որոնք նայում են քաղաքին, խորհրդային շրջանում ոսկու պաշարներ են որոնել. հետո այն պահել են որպես անձեռնմելի պաշար։ Բայց Միքայելյանը վստահ է՝ կա ոսկու այլ պաշար․ այն կարող ես դարերով սպառել և վերջը չես տեսնի։

© Sputnik / Aram NersesyanՆորավանքի վանական համալիրը
Նորավանքի վանական համալիրը - Sputnik Արմենիա
1/4
Նորավանքի վանական համալիրը
© Sputnik / Aram NersesyanՆորավանքի վանական համալիրը
Նորավանքի վանական համալիրը - Sputnik Արմենիա
2/4
Նորավանքի վանական համալիրը
© Sputnik / Aram NersesyanՆորավանքի վանական համալիրը
Նորավանքի վանական համալիրը - Sputnik Արմենիա
3/4
Նորավանքի վանական համալիրը
© Sputnik / Aram NersesyanՆորավանքի վանական համալիրը
Նորավանքի վանական համալիրը - Sputnik Արմենիա
4/4
Նորավանքի վանական համալիրը
1/4
Նորավանքի վանական համալիրը
2/4
Նորավանքի վանական համալիրը
3/4
Նորավանքի վանական համալիրը
4/4
Նորավանքի վանական համալիրը

Ահա այդ ոսկու մի մասնիկը. Եղեգնաձորից Վարդենիսի լեռներ գնալու ճանապարհին՝ Արտաբույնք գյուղում, գտնվում է Ցաղաց քար վանական համալիրը։ Եկեղեցու վրա քարե առյուծ է քանդակված։ Նա հոգատարությամբ որդու նման գրկում է ցլին՝ տաքացնելով դրա գլուխն իր թաթով։ Աստված տա Իսահակի աստվածաշնչյան մարգարեությունն իրագործվի․ հավանաբար դրանով են ապրել վարպետները, երբ նրանց մկանոտ ձեռքերը  զարդանախշերով են պատել եկեղեցու պատերը։ Հազար տարի է անցել, իսկ նրանց լույսն ու կարոտն ապրում են ու պայքարում, հարմոնիկ հնչյունները երգեհոնի փողերում։

Фермер из приграничного села Беркабер Тавушской области Ара Худавердян - Sputnik Արմենիա
Ադրբեջանական դիրքապահների աչքի առաջ հայր ու որդի կախարդական արքայանարինջ են աճեցնում

«Մենք ուրախ ենք տեսնել բոլորին։ Շատերի հետ կարող են իրենց լեզվով խոսել։ Ռուսերեն, անգլերեն, դա հասկանալի է։ Իսկ աղջիկս հիանալի գիտի ֆրանսերեն։ Այստեղ գերազանց է սովորել, հետո էլ Ֆրանսիայում՝ Լիոնում։ Կնոջս զարմիկը պարսկերեն է խոսում, արևելագիտականն է ավարտել։ Այնպես որ բոլորիկն կողջունենք, բոլորի հետ կխոսենք։ Իսկ մենք հեշտությամբ հասկանում ենք իրանցիներին։ Չէ՞ որ մենք Խոյից ենք։ Մենք շատ պարսկերեն բառեր ունենք։ «Օթախ»՝ սենյակ, մենք ասում ենք ոչ թե «էթում եմ», ինչպես Երևանում են ասում, այլ «էթաս ես», «էթաս եմ»։ Իրանցիների մոտ գրեթե նույն կերպ է հնչում», - ասում է Միքայելյանը։

Ուր էլ որ գնան մարդիկ այստեղից, նրանց բարի ճանապարհ։ Միքայելյանն ու նրա ընտանիքն ապրում են իրենց հողում այդ պարզ բանաձևով։

Որդին էլ արդեն օգնում է հորն աշխատանքի մեջ:

Լրահոս
0