00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պապ, մի՛ անհանգստացիր». Յուլյա Նաչալովայի հոր հուզիչ պատմությունը

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցПрилет певицы Юлии Началовой в Москву
Прилет певицы Юлии Началовой в Москву - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոմպոզիտոր և պրոդյուսեր Վիկտոր Նաչալովը, չնայած ծանր կորստին, իր մեջ ուժ է գտել` պատասխանելու դստեր մահվան մասին հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Ռուս երգչուհի Յուլյա Նաչալովայի անսպասելի մահը ցնցել է բոլորին։ «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում երգչուհու հայրը` Վիկտոր Նաչալովը, պատմել է, թե ինչպես է 38–ամյա աստղն անսպասելի հեռացել կյանքից։

Евгений Алдонин и певица Юлия Началова - Sputnik Արմենիա
«Մայրիկն այլևս չկա». օդանավակայանում Ալդոնինը դստերը հայտնել է Նաչալովայի մահվան լուրը

Երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր Վիկտոր Նաչալովն իր տաղանդավոր աղջկան բառացիորեն բարուրից է տարել փառքի ճանապարհով. երաժշտությամբ է զբաղվել նրա հետ, Յուլյայի համար երգեր գրել։ Միակ դստեր մահից հետո նա արիաբար պատասխանել է լրագրողների զանգերին` հոգոց հանելով, որ երկար խոսել չի կարող. ծանր է...

– Վիկտոր Վասիլևիչ, Յուլյայի մահվան մեջ բժիշկների մեղքը կա՞։

– Ի՜նչ եք ասում։ Բոլորն արել են առավելագույնը, բոլորը ջանքեր են գործադրել։ Ուժեղագույն աբսցես է եղել` արյան վարակում, և սիրտը չի դիմացել։ Հարցը բժիշկները չեն։ Իհարկե, չափազանց ուշ դիմեցինք։ Յուլյան աջ ոտքի բութ մատի վրա վերք ուներ։ Կոշտուկի նման։ Շատ ուժեղ հարվել էր։ Նա ուզում էր ինքնուրույն բուժել։ Իսկ հետո, երբ ոտքը սկսեց ուռչել և կարմրեց, «Շտապօգնություն» կանչեցինք։

– Հոտատապը սրվելու ֆոնի՞ն։

– Շաքարախտի ֆոնին։ Արյան մեջ շաքարի ցուցանիշը բարձր էր։ Բժիշկներին հաջողվեց նվազեցնել այն, ոտքը վիրահատեցին։ Այդքան էլ բարդ վիրահատություն չէր. կտրեցին, մաքրեցին։ Վիրահատությունից հետո առույգ էր, ուրախ։ Բոլորին հաղորդագրություններ էր գրում, ժպտում։ Կատակում էր. «Պապ, մի՛ անհանգստացիր, կշարունակեմ երգել»։

Մի խոսքով` ոտքը մաքրեցին, մտածում էի, որ մի քանի օրից տուն կգնանք։ Բայց սկսվեց արյան վարակումը։ Գիշերը նրան շտապ տեղափոխեցին այլ հիվանդանոց, որտեղ ավելի լավ սարքավորումներ կային։ Նա դիմացավ առաջին հարվածին, իսկ երկրորդին` ոչ։ Աբսցեսի դեպքում մի քանի ալիք է լինում։ Երկրորդ ալիքը սպանեց նրան։ Սիրտը չդիմացավ... Ուշ դիմեցինք։ Չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել։

Певица Юлия Началова на X церемонии вручения премии Самые стильные в России 2015 (13 мая 2015). Москвa - Sputnik Արմենիա
Իրականում ինչ հիվանդություն է ունեցել Յուլյա Նաչալովան. բժիշկը հերքել է լուրերը

– Իսկ նա ինչպե՞ս էր բուժվում։ Ինչ–որ թրջոցներ էր դնո՞ւմ վերքին։

– Դե հա։ Նա նույնիսկ մեզ չէր ասել։ Ես տեսնում էի, որ քայլելիս ոտքը ցավում է։ Ասում էր` դատարկ բան է, կանցնի։

– Գրում էին, որ Յուլյայի ոտքն իբր անդամահատել են, որպեսզի կասեցնեն արյան վարակումը։

– Ոչ, դա ճիշտ չէ։

– Հետո էլ, որ նրա մոտ կարմիր գայլախտ կար։

– Ոչ, չկար։

– Իսկ շաքարախտ կա՞ր։

– Նախկինում չկար։ Իսկ վերջին ամիսներին ի հայտ էր եկել։

– Ինչի՞ պատճառով է Յուլյայի մոտ զարգացել հոդատապը։ Դա չափից դուրս նիհարելու հետևա՞նք էր։

– Այո, ամենայն հավանականությամբ, անորեքսիայի հետևանք է։

– Դուք վերջերս երգ էիք գրել նրա համար։

Четыре кнопки и подарок от Юлии Началовой - Sputnik Արմենիա
Յուլյա Նաչալովայի վերջին նկարահանումը և խորհուրդները «Ты супер!»-ի մասնակցին. տեսանյութ

– Այո։ Նա նոր երգեր էր ձայնագրում, ստեղծագործական վերելքի մեջ էր։ Փաստաթղթերը ներկայացվել էին` նրան Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում շնորհելու համար։ Հաշվի առնելով նրա ստաժը...

– Նրան տվեցի՞ն այդ կոչումը։

– Չհասցրին։

Հիշեցնենք` Յուլյա Նաչալովան մահացավ մարտի 16-ին։ 38 տարեկան երգչուհին մահացավ սրտի անբավարարվածությունից, ինչը թոքերի և ուղեղի այտուցի հետևանք էր։ Որոշ լրատվամիջոցների տեղեկություններով` մահը վրա է հասել հետվիրահատական բարդություններից հետո։

Լրահոս
0