ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Ռեժիսոր Մարլեն Խուցիևը մահացել է մարտի 19-ի առավոտյան Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։
Երեք օր առաջ` մարտի 16-ին, ռեժիսորին հիվանդանոց էին տեղափոխել ներքին արնահոսությամբ։
Նրա ամենահայտնի ֆիլմերից մեկը «Գարունը Զարեչնայա փողոցում» ֆիլմն է, որը նա ստեղծել է Ֆելիքս Միրոների հետ։