00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բունդեսթագի փորձը շատ օգտակար կարող է լինել ՀՀ Ազգային ժողովի համար. Միրզոյան

© Photo : press office of the Government of RAСпикер парламента Армении Арарат Мирзоян встретился с председателем Бундестага Вольфгангом Шойбле (19 марта 2019). Берлин
Спикер парламента Армении Арарат Мирзоян встретился с председателем Бундестага Вольфгангом Шойбле (19 марта 2019). Берлин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Բունդեսթագի փորձը շատ օգտակար կարող է լինել Հայաստանի Ազգային ժողովի համար: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ հանդիպման ժամանակ՝  արժևորելով Գերմանիայի խորհրդարանական ավանդույթները:

Работа хирурга-отоларинголога - Sputnik Արմենիա
ՀՀ–ում լյարդի փոխպատվաստում կարվի կենդանի դոնորից. ինչպես վերահսկել օրգանների առևտուրը

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առավել հաճախակի դարձնել թե՛ պատգամավորների, թե՛ խորհրդարանների աշխատակազմերի փոխայցելությունները:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով մարտի 18-21-ը գտնվում է Գերմանիայում, այսօր՝ մարտի 20-ին հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Ինչպես տեղեկացնում են Ազգային ժողովի աշխատակազմից, Բունդեսթագի նախագահն իր ողջույնի խոսքում նշել է, որ Գերմանիայում մեծ ոգևորությամբ են հետևել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում ծավալված «թավշյա հեղափոխությանը»՝ ընգծելով, որ նման նախադեպ աշխարհում գոյություն չի ունեցել:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարն իր խոսքում գերմանացի գործընկերոջը ներկայացրել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության շարժառիթները, դրանց հաջորդած ժամանակաշրջանն ու դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք արժանացել են միջազգային դիտորդների ամենաբարձր գնահատականին:

Спикер Национального собрания Арарат Мирзоян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փառանձեմ թագուհուց մինչև Սոսե մայրիկ. Արարատ Միրզոյանը շնորհավորել է հայ կանանց մարտի 8-ը

Զրույցի ընթացքում հայկական պատվիրակության անդամները և Վոլֆգանգ Շոյբլեն քննարկել են հայ-գերմանական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ Գերմանիայի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացում, վիզաների ազատականացում, եվրոպական երկրների աջակցություն Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման գործում:

Անդրադառնալով Հայաստանի և Գերմանիայի միջև գոյություն ունեցող մշակութային և կրթական կապերին՝ ԱԺ նախագահը գերմանացի գործընկերներին առաջարկել է դիտարկել մեր երկրում Հայ-գերմանական համալսարան հիմնելու հարցը, ինչն էլ ավելի կխորացնի երկու երկրների քաղաքացիների միջև հարաբերությունները:

Արարատ Միրզոյանը և Վոլֆգանգ Շոյբլեն պայմանավորվել են շարունակել կառուցողական երկխոսությունը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումն արդեն երեկոյան՝ ԱԺ նախագահի պատվին Բունդեսթագի ղեկավարի անունից տրվող պաշտոնական ընթրիքի ընթացքում:

Լրահոս
0