00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում լյարդի փոխպատվաստում կարվի կենդանի դոնորից. ինչպես վերահսկել օրգանների առևտուրը

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցРабота хирурга-отоларинголога
Работа хирурга-отоларинголога - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե 20-րդ դարասկզբին օրգանների փոխպատվաստումը կարող էր բժշկական հրաշք և անգամ ֆանտաստիկա թվալ, այսօր այն ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր է փրկում։

Մարիաննա Փայտյան, Sputnik Արմենիա

Հայաստանում դեռևս միայն երիկամ է փոխպատվաստվում և  միայն մեկ կլինիկայում՝ Արաբկիր բժշկական կենտրոնում։ Երիկամների փոխպատվաստման վիրահատություններ մեր երկրում սկսել են կատարել 90-ականներին։ Սկզբում դրանք դիակային դոնորներից էին արվում, իսկ 90-ականների վերջից սկսեցին նաև իրականացնել փոխպատվաստումներ ազգակից կենդանի դոնորից։ «Օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքի ընդունումից հետո (Ընդունվել է 19.03.2009) երիկամների փոխպատվաստումն ավելի մեծ թափով սկսվեց իրականացվել։ Այժմ ամեն տարի կանոնավոր կատարվում է միջինը 10-12 վիրահատություն, և այս պահին կենտրոնի հսկողության տակ է երիկամը փոխպատվաստված մոտ 150 հիվանդ։

И.о. министра здравоохранения Арсен Торосян на совещании об увеличении объема генетических исследований в области здравоохранения и разработанном для этой цели проекте “Армянский геном” (19 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Օրգանների փոխպատվաստումը կվերահսկի անձամբ նախարարը

Հայաստանում այլ օրգանների փոխպատվաստում չիրականացնելն ունի մի քանի պատճառ։ ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ փոխպատվաստումը բավականին գիտատար և ռեսուրսատար միջամտություն է։  Առաջին հերթին անհրաժեշտ է ստեղծել գործի միասնական կառավարման համակարգ, որպեսզի հնարավոր լինի բոլոր փուլերը ճիշտ կազմակերպել։ Այսօր մենք չունենք ռեեստր, որի միջոցով հնարավոր կլինի իմանալ, թե ում ինչ օրգանի փոխպատվաստում է պետք։ Ունենք նաև ռեսուրսների խնդիր՝ թե՛ համապատասխան մասնագետների փորձի ավելացում է պետք, թե՛ համապատասխան սարքավորումների ձեռքբերում, թե՛ տրանսպլանտ թիմերի ձևավորում։

«Տեղեկություն ունենք, որ մարտ ամսին շատ մեծ հավանականությամբ առաջին անգամ  Հայաստանում կարվի լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից, անգամ բացառված չէ, որ երկու փոխպատվաստում լինի»,- ավելացրեց Մելիք-Նուբարյանը։

Ռեեստրի ստեղծումից և մասնագետների վերապատրաստումից հետո հնարավոր կլինի վերսկսել նաև դիակային դոնորներից փոխպատվաստումը, որն արդեն տասը տարուց ավելի է Հայաստանում չի արվում։ Արաբկիր բժշկական կենտրոնի հեմոդիալիզի և երիկամի փոխպատվաստման բաժանմունքի վարիչ Հելեն Նազարյանի կարծիքով՝ եթե Հայաստանում վերսկսվի դիակային փոխպատվաստում, ինչ-որ չափով երիկամի փոխպատվաստման վիճակը կբարելավվի․«Եթե մենք ամեն տարի անում ենք 10-12 վիրահատություն, այս տարի հույս ունենք ավելացնել այս թիվը, արդեն 4 վիրահատություն արել ենք։

Քիչ վիրահատությունների հիմնական պատճառը դոնորների բացակայությունն է, որովհետև կան շատ ընտանիքներ, որոնք չունեն դոնորներ և հիվանդը ստիպված իր կյանքը շարունակում է հեմոդիալիզով։ Մինչդեռ դիակային դոնորից վերցված երկու երիկամը երկու հիվանդի կյանք կփրկի։ Ի վերջո, եթե չլինի դիակային փոխպատվաստում, սրտի փոխպատվաստման մասին ընդհանրապես չենք կարող խոսել»,- հավելեց բժիշկը։

Премер министр Армении Никол Пашинян на заседании правительства (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Երեխաները՝ որպես օրգանների դոնոր և ավտոշանտաժ. Փաշինյանի պես շատերի ճնշումը կբարձրանա

Հայաստանում երիկամի փոխպատվաստման դեպքում պետությունը կիսում է անհրաժեշտ ծախսը`5 միլիոնի կեսը համավճարի տեսքով փոխհատուցվում է։ Հելեն Նազարյանի տեղեկացմամբ՝ այսօր կենտրոնի հսկողության տակ 150 հիվանդ կա, նրանց թվում է նաև 1 սիրտը փոխպատվաստված հիվանդ և նաև 7 հիվանդ՝  լյարդի փոխպատվաստմամբ․նրանց վիրահատություններն արվել են արտերկրում։ Բոլոր այս հիվանդները պետությունից ստանում են անվճար դեղամիջոցներ, նաև դիսպանսերային հսկողություն, լաբորատոր հետազոտություններ են անցնում։

«Մենք հաշվարկեցինք, որ փոխպատվաստումը ծախսերի տեսանկյունից շատ ավելի արդյունավետ է, քան ամենշաբաթյա հեմոդիալիզները, ուղղակի խնդիրն այն է, որ որ սա միանվագ ծախս է պահանջում ու բավականին մեծ, իսկ հեմոդիալիզը տրոհվում է ժամանակի մեջ»,- ասաց Դավիթ Մելիք-Նուբարյանը։

Հելեն Նազարյանի խոսքով՝ երիկամի փոխպատվաստումից հետո հիվանդները ոչ միայն այլևս ամենշաբաթյա հեմոդիալիզի կարիք չեն ունենում, այլև գնում են աշխատանքի, ամուսնանում, ունենում երեխաներ։

Դավիթ Մելիք-Նուբարյանը կարծում է, որ այս հարցում իրազեկման խնդիր կա։ Մարդիկ պետք է իմանան, որ կենդանի դոնորը կարող է իր մեկ երիկամը նվիրաբերելով կյանք փրկել։ Աշխարհում  տարեկան միջինը 120 հազար երիկամի փոխպատվաստման վիրահատություն է արվում, որի գրեթե 40 տոկոսն իրականացվում է կենդանի դոնորներից։ Իրազեկման, ճիշտ ուղղորդման հարցում նախարարության ներկայացուցիչը կարևորում է նաև բուժհաստատությունների աշխատանքը․«Երբ քննարկում էինք այս հարցը, ցավոք, նաև խոսվեց այն մասին, որ բժշկական կենտրոններում հեմոդիալիզ ստացող հիվանդներից շատերին չեն էլ տեղեկացնում, որ Հայաստանում երիկամի փոխպատվաստման հաջողված փորձ կա»,- տեղեկացրեց Մելիք-Նուբարյանը։

Церемония вручения мандатов депутатам 7-го созыва Национального Собрания Армении (10 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Երեխաների օրգանների վաճառքի թեման հասավ ԱԺ. նախկին նախարարը հայտարարեց` իրեն սպառնացել են

Օրգանների փոխպատվաստման զարգացումից հետո ինչպե՞ս է պետությունը պայքարելու օրգանների առևտրի դեմ, քանի որ օրենքով այն արգելված է։ Մելիք Նուբարյանի խոսքով՝ օրգանների առևտուրը համաշխարհային խնդիր է, և ստանդարտացված լուծումներ չկան, ռիկսը միշտ կա։ Արաբկիր բժշկական կենտրոնի հեմոդիալիզի և երիկամի փոխպատվաստման բաժանմունքի վարիչ Հելեն Նազարյանի տեղեկացմամբ՝ լինում է, որ մարդը գալիս է կենտրոն, ասում, որ իր երիկամն ուզում է վաճառել․բնականաբար նա ոչ միայն միանգամից մերժվում է, այլև նրան բացատրում են, որ դա օրենքով պատժելի է և այլն, բայց ի վերջո, գործընթացն ամբողջությամբ վերահսկելն անհնար է․«Եթե մեկը գա ու ասի՝ իմ մանկության ընկերն է, ուզում եմ օգնել, կյանքը փրկել, մի երիկամս տալ, ի՞նչ իմանանք՝ առքուվաճառք կա, թե չկա»,- ասաց բժշկուհին։

Հիշեցնենք, որ ամիսներ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որն այդ ժամանակ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն էր, կառավարության նիստում երեխաների որդեգրման հարցի քննարկման ժամանակ հայտարարեց, որ երեխաների օրգանները վաճառելու նպատակով որդեգրման դեպքեր են արձանագրվում, ինչին ի պատասխան ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց, որ մինչ օրս նման դեպքերի մասին ինֆորմացիա ծառայությունում երբեք չի ստացվել։

Հայաստանում օրգանների առքուվաճառքի վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չկա, այսինքն՝ պաշտոնական տվյալներով՝ առքուվաճառք չկա, թեպետ ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են տարածվում համացանցում կամ փողոցի շենքերի վրա փակցված հայտարարությունների մասին, որ անձը պատրաստ է վաճառել իր երիկամը մի քանի տասնյակ հազար դոլարով։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նման դեպքերում երիկամ վաճառողը կամ գնորդին է գտնում մեկ այլ երկրում, կամ պարզապես փոխպատվաստման վիրահատությունն է իրականացվում արտասահմանում։

Լրահոս
0