00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարզապես «գռդոն» չէ. ինչպես հայաստանցի ծրագրավորողները ներգրավեն գերմանական բիզնեսը

© Sputnik / Aram NersesyanУчебно-исследовательский центр воздушной робототехники при НПУА
Учебно-исследовательский центр воздушной робототехники при НПУА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը էլեկտրոնային արդյունաբերության ու տեխնոլոգիաների խորհրդային կենտրոններից էր։ Մասնագետները երկրում հիմա էլ քիչ չեն, բայց պետք է նախագծեր ներգրավել, այդ թվում` արտասահմանից։ Արտաշես Մարգարյանը հիմնել է մի ընկերություն, որը «կամուրջներ է միացնում» հայ ծրագրավորողների ու գերմանական պատվիրատուների միջև։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik, Արամ Գարեգինյան. Ինժեներիայի ու տեխնոլոգիաների ոլորտում Գերմանիան Հայաստանում մի քանի ծրագիր (գիտնականների ու ստարտափների համար) է իրականացնում։ Իսկ ահա բիզնեսի ոլորտում կապերն այդքան էլ ամուր չեն։ Մի քանի ՏՏ–ընկերություն Գերմանիայից պատվերներ ընդունում և իրականացնում են։ Բայց ԳԴՀ–ն ինժեներային տերություն է, որին պետք են ոչ թե մի քանի, այլ հարյուրավոր ու հազարավոր նախագծեր։ Այս մասին ասում է Code-Bridge ընկերության հիմնադիր Արտաշես Մարգարյանը։

Аспирант, сотрудник кафедры нейрологии Ереванского медицинского университета Сеник Матинян - Sputnik Արմենիա
Հայ բժշկի նոու-հաուն կարող է վերակենդանացնել ուղեղը կաթվածի դեպքում

ԳԴՀ–ի Դաշնային ՏՏ ասոցիացիայի` Bitkom– գնահատականով` առաջիկա տարիների ընթացքում Գերմանիայի  մոտ 82 հազար ծրագրավորող պետք կգա։ Որտեղի՞ց գտնել նրանց կամ ու՞մ պատվերը իջեցնել։

«Գերմանացիների աշխատանքի փորձը Հնդկաստանում կամ Չինաստանում միշտ չէ, որ միանշանակ է։ Այսինքն` այնտեղ որակի ու հսկողության հետ կապված հարցեր կան։ Միշտ չէ ու բոլորի հետ չէ, բայց մի շարք դեպքերում։ Իսկ գերմանացիներն աշխատանքի մեջ շատ բծախնդիր են։ Իհարկե, այլընտրանք էլ կա։ Կան Արևելյան Եվրոպայի երկրները` Ուկրաինան, Ռումինիան, Սլովակիան, Բելառուսը։  Այստեղ էլ լավ մասնագետներ կան, իսկ գները մեր գներից շատ չեն տարբերվում», – ասում է Մարգարյանը։

Корзинка с фруктами - Sputnik Արմենիա
Բուլղարացի Գևորգը ցանկանում է «աչքերով ուտող» եվրոպացիներին ընտելացնել հայկական մրգերին

Հայաստանը մի թերություն ունի, որը մեր ժամանակներում բավականին մեծ խնդիր է. այստեղ հասնելը երկար է տևում։ Բուխարեստ կամ Բրատիսլավա (առավել ևս Լոնդոն կամ Միլան) կարելի է ուղիղ չվերթով բանակցությունների մեկնել, իսկ օրվա վերջին վերադառնալ տուն` Բեռլին կամ Ֆրանկֆուրտ։ Երևանից Բեռլին ուղիղ չվերթ կար (Germania ավիաընկերություն), բայց այն վերացավ ընկերության հետ։

Իսկ մենք ի՞նչ առավելություններ ունենք

«Մենք չպետք է պարզապես ասենք. «Մենք ձեզ համար կոդ կգրենք, չափանիշները տվեք կամ այսքան կարժենա»։ Մենք պետք է ասենք. «Տվեք ձեր մթերքի գաղափարը, մենք հնարավոր լուծումներ կառաջարկենք»։ Մեր փորձով եմ ասում։ Մեր գերմանացի գործընկերների մոտ այլ երկրի հետ պատվերը 95%–ով պատրաստ էր։ Ես առաջարկեցի պարզապես Հայաստան գալ ու տեղական ընկերությունները նայել»,  –ասում է Արտաշեսը։ 

Այդ ընկերություններից մեկն իրենց բիզնես գաղափարի համար ավելի քան տասնյակ տարբերակներ առաջարկեց։ Ու ոչ թե պարզապես առաջարկեց, այլ ծրագրային կոդերի սևագրերն առաջարկեց։ Գերմանացիները տպավորված էին. պարզվում է ` ինչ–որ մեկը պատրաստ է քեզ հետ հավասար աշխատել ու մտածել։

Իհարկե, այլ երկրներում էլ կան բազում ընկերություններ, որոնք սիրում ենք ստեղծագործաբար մոտենալ գործին։ Հայաստանում բոլորը չեն, որ այդպես են աշխատում։ Բայց Արտաշեսը վստահ է, որ  միշտ պետք է այդ մակարդակի վրա մտածել, եթե ուզում ենք գրավել գերմանական բիզնեսը։

Дендропарк, Степанаван, Армения - Sputnik Արմենիա
«Սաշիկի մենաշնորհը». ինչպես Ստեփանավանի էկզոտիկ մուրաբան ու օղին հաղթեցին կեղծիքը

Նա 23 տարի Գերմանիայում է ապրել, դպրոցն այստեղ է ավարտել ու տնտեսագետի կրթություն ստացել։ Հետո որոշել է Հայաստան վերադառնալ։ Հայրենիքում Արտաշեսը հիմնադրել է մի ընկերություն, որը «կամուրջներ է միացնում» հայ ծրագրավորողների ու գերմանացի պատվիրատուների միջև։ Ընկերությունում ծրագրավորողների սեփական բաժին կա։ Նա ընդգծեց, որ կարևոր է ավելի լայն մտածել։ Նույնիսկ եթե հաջողվի զբաղեցնել գերմանական շուկայի 1-2%, աշխատանքն անչափ շատ կլինի։

«Մենք տեղական ընկերությունների համար արդեն հինգ նախագիծ ենք գտել, դրանց շարքում նաև շատ խոշորները կան։ Իսկ ֆինանսականից բացի կազմակերպչական կողմ էլ կա։ Ծրագրավորողները կկարողանան զբաղվել սիրելի գործով ու չմտածել բիզնեսի ռազմավարության մասին։ Դրա համար հատուկ մասնագետներ կան», – ասում է Արտաշեսը։

Гарегин Макинян и Инга Русиду (Русова), владельцы семейного бизнеса в городе Ванадзор - Sputnik Արմենիա
Հունական «համով», հայկական ոգով. ինչպես վանաձորցի ընտանիքը հրուշակարան բացեց

Ամեն մեկն իր գործով է զբաղվում։ Գերմանիայում բոլորն են այդպես աշխատում։ Նա կարծում է, որ դա երևի, այդքան էլ վատ չէ։

Արտաշեսը  բարձր է գնահատում ևս մի գիծ, որը բոլորիս լավ հայտնի է` ճշտապահությունը։ Օրինակ, դուք պատրաստ եք կատարել աշխատանքը 10 օրվա մեջ,  բայց 100%–ով վստահ չեք դրանում։ Այդ դեպքում ավելի լավ երկու լրացուցիչ օր խնդրել։

Գերմանական այդ որակներին կարելի է գումարել նաև հայկականը` մասնագիտական ազարտը։

«Մեր ծրագրավորողները կարող են ձեռնամուխ լինել անելու մի բան, որը նախկինում չեն արել։ Ու այլ նախադեպերի վրա հիմնվելով` նրանք կկատարեն խնդիրը, այսինքն` նրանք չեն վախենում նոր խնդիրներից»,  –ասում է Արտաշեսը։

Житель города Мегри Микаэл Цатрян - Sputnik Արմենիա
Հայաստանում բանան, զեյթուն և զկեռ է աճում․ սահմանապահ զորքերի վետերանի էկզոտիկ այգին

Միաժամանակ հայերը պատրաստ են հարմարվել ժամային տարբերություններին։ Եթե նրանք հարմարվում են ԱՄՆ–ի հետ տարբերությանը (ամերիկացիների հետ ուշ երեկոյան բանակցություններ անցկացնելով), ապա Գերմանիայի հետ երեք ժամ տարբերությունը խնդիր չէ։

«Գերմանացի հաճախորդներին դժվար է գրավել։ Նրանք երկար են մտածում։ Բայց եթե նրանք վերջապես որոշում կայացնեն, ապա կարելի է վստահ լինել` համագործակցությունը  երկարաժամկետ կարող է լինել։ Եթե որևէ կոպիտ սխալ չանեք, նրանք ձեզանից չեն հեռանա միայն այն պատճառով, որ ինչ–որ մեկն առաջարկել է նույն գործը 10 եվրո ավելի էժան գնով անել», – ասում է Մարգարյանը։

Որպեսզի այդ կապերը կանոնավոր դառնան, Արտաշեսը պատրաստվում է ստեղծել ՏՏ–ի ու ինժեներիայի հայ–գերմանական միություն։ Հետո նա ուզում է հիմնել նման, բայց արդեն հայ–ֆրանսիական միություն։ Այդ հարցում նրան կօգնի ֆրանսահայը, որը շատ լավ գիտի` ինչպես է պետք խոսել ֆրանսիացիների հետ, այդ թվում` բիզնեսում։

Նրանք մի նպատակ ունեն. հիշեցնել, որ խորհրդային տարիներին Հայաստանը էլեկտրոնային արդյունաբերության ու տեխնոլոգիաների միութենական կենտրոններից էր։ Իսկ հետո ցույց տալ, որ երկրում հիմա էլ մասնագետներ կան։

Школьная инженерная лаборатория ArMath деревни Айгеовит - Sputnik Արմենիա
Ծրագրավորողներից բացի նաև ինժեներներ են պետք. ԻՏՁՄ-ն նոր առաջնահերթություններ է նշում

«Գերմանացիներն, ի դեպ, մի առանձնահատկություն ունեն։ Նրանք մտածում են, ու ճիշտ են մտածում` մենք բնական պաշարներ չունենք, բայց դարձել ենք աշխարհի առաջատար տերություններից մեկը, այդ թվում` տեխնոլոգիաների ոլորտում։ Ու եթե ցույց տաք նրանց, որ եկել եք ոչ թե իրենց սովորեցնելու,  այլ իրենց հետ աշխատելու, դա նրանց դուր կգա», – ժպիտով ասում է Արտաշեսը։

Հայերը շատ են սիրում օտար լեզուներ ու մշակույթներ յուրացնել։ Ե՛վ մեր, և՛ գերմանացիների համար հայտնի օրինակ է Հենրիխ Մխիթարյանը։ Ամեն տեղ, որտեղ նա ապրել ու սովորել է, նա սովորել է այդ երկրի լեզուն (այդ թվում` գերմաներենը)։ Բոլոր հայ ծրագրավորողները չեն, որ այդպես հակված են լեզուներին (եթե խոսենք կենդանի լեզուների մասին, ոչ թե ծրագրայինի)։ Բայց իրենց գործը նրանք անում ենք նույնքան բարեխղճորեն, ինչպես Հենրիխը` մինչև խաղի վերջին  վայրկյանը։ Հիմա նրանց կօգնեն փորձառու խորհրդարանները։

Լրահոս
0