00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ բժշկի նոու-հաուն կարող է վերակենդանացնել ուղեղը կաթվածի դեպքում

© Photo : provided by Senik MatinyanАспирант, сотрудник кафедры нейрологии Ереванского медицинского университета Сеник Матинян
Аспирант, сотрудник кафедры нейрологии Ереванского медицинского университета Сеник Матинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուղեղի վնասված հատվածների աշխատանքը կարելի է ակտիվացնել էլեկտրական և օպտիկական ազդակներով։ Նոր սարքը հստակ կորոշի դրանց չափաբաժինը։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik, Արամ Գարեգինյան․ Օսկար Պիտերսոնը գիտեր և հիշում էր ջազային հարմոնիաների ու մեղեդիների անհամար համադրությունները։ Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ ձախ ձեռքը դադարեց ենթարկվել, նրա երաժշտությունը չենթարկվեց հիվանդությանը։ Եվ նա նորից ու նորից բեմ բարձրացավ, որովհետև միայն իր համար չէր նվագում։

Ваграм Агаджанян - Sputnik Արմենիա
Նոու–հաու սիբիրյան հիվանդանոցի գլխավոր բժշկից. Աղաջանյանը հին բախիլներին նոր կյանք է տալիս

Կաթվածով հիվանդ մարդկանց ներաշխարհը չի ուզում մեռնել։ Նրանք պիտի ապրեն ու ստեղծագործեն, յուրաքանչյուրը` յուրովի։ Այդ նպատակին է ձգտում բժիշկ ասպիրանտ Սենիկ Մատինյանը։ Նա գիտնականների խմբի հետ ստեղծում է սարքի նախագիծ, որը կօգնի օրգանիզմին գլխուղեղի նոր նեյրոններ ստեղծել մահացածների փոխարեն։ Նա օգնում է իր գիտական ղեկավարին՝ կենսաբանական գիտությունների դոկտոր Կոնստանտին Ենկոյանին և գերմանացի գործընկերներին։

Փաշինյանի հազը բուժած ֆրանսիացի բժիշկն ընտանիքի հետ տեղափոխվում է Հայաստան

Ի՞նչ են նեյրոնները։ Դրանք միլիարդավոր բջիջներ են, որոնցից կազմված է մարդու գլխուղեղը։ Կաթվածի դեպքում այստեղ արյան շրջանառությունը լրջորեն խախտվում է։ Դրա հետևանքով մահանում է նեյրոնների մի մասը, որոնք պատասխանու են այն ամենի համար, ինչ գիտենք և հիշում ենք։ Ամբողջ աշխարհում ինֆարկտները և կաթվածներն առաջատար տեղեր են զբաղեցնում հաշմանդամության վիճակագրությունում։

Корзинка с фруктами - Sputnik Արմենիա
Բուլղարացի Գևորգը ցանկանում է «աչքերով ուտող» եվրոպացիներին ընտելացնել հայկական մրգերին

Համարվում է, որ նեյրոնները չեն վերականգնվում և միայն ուղեղի մի քանի զոնայում է դա հնարավոր։ Մեր ուղեղի հատվածներից մեկում (հարափորոքային շրջանում) կա «վթարային օգնության» բաժին։ Ուղեղի ախտահարման դեպքում այստեղ ակտիվանում են ցողունային բջիջները, որոնք սկիզբ են տալիս նոր նեյրոններին։ Այս բջիջները պոտենցիալ ունեն հասնելու «աղետի գոտի» և գլխուղեղում վերականգնելկորսված բջիջները։ Բայց ինչ-որ պատճառներով, որոնք դեռ հայտնի չեն, նոր նեյրոնները 7-14 օրվա ընթացքում նույնպես մահանում են՝ չհասնելով ախտահարված շրջան։

Եվ ի՞նչ կարող է անել հայ և գերմանացի նյարդաբանների հորինած սարքը։

Հայ անվանի բժիշկը թեթևացնում է մարդկանց կյանքը. մի քանիսի փոխարեն` մեկ վիրահատություն

Աշխարհում արդեն փորձում են պահպանել ուղեղի և նեյրոնների ակտիվությունը թերապևտիկ ազդակների օգնությամբ՝ էլեկտրական և օպտիկական (օպտոգենետիկ)։ Բայց հիմա մեկ այլ խնդիր է դրվում․ ուղարկել այդ ազդակները ոչ թե «ուր ասես», այլ ըստ օրգանիզմի պահանջմունքի։ Ահա այդ պահանջմունքներն էլ կարող է պարզել նոր սարքը։

«Մենք կստանանք կաթվածի էլեկտրոֆիզիոլոգիական բնութագիրը։ Հետո կպարզենք, թե որ փուլի ժամանակ որ ազդակներն են տալիս լավագույն թերապևտիկ ազդեցությունը։ Այսինքն, երբ և ինչպես են պրոգենիտորիային ցողունային բջիջներն ավելի լավ բաժանվում, սկիզբ տալիս նեյրոններին և հասնում ուղեղի վնասված հատվածներին։ Իսկ հետո մեր սարքն ավտոմատ կերպով կորոշի, թե որ փուլում է գտնվում օրգանիզմը և կորոշի լավագույն միջամտության տեսակը», - բացատրում է Մատինյանը։

Դրա համար պետք է հավաքել և վերլուծել տվյալների մեծ բազան։ Վերլուծության արդյունքում պետք է նաև պատասխանել կարևոր հարցի՝ սարքը ունենալու՞ է ինվազիվ կոմպոնենտ թե ոչ։։

Пчеловод из Алаверди Виген Мнацаканян - Sputnik Արմենիա
Մետաղից անցավ մեղրի. ալավերդցի Վիգենը մարդկանց մեղուների վրա է պառկեցնում

Նման սարքեր արդեն կան։ Դրանցից մի քանիսն ազդակներ են ուղարկում անմիջապես ողնուղեղին և օգնում են վերականգնել շարժողական ակտիվությունը։ Կան սարքեր, որոնք ազդակներ են ուղարկում ուղեղին։ Դրա խորքային շերտերում (բազալ գանգլիաներում) տեղադրում են հատուկ էլեկտրոդներ: Դրանք օգտագործվում են Պարկինսոնի հիվանդության և նման հիվանդությունների դեպքում ու հստակ դրական արդյունք են տալիս:

«Եթե հետազոտությունները ցույց տան, որ ինվազիվ կոմպոնենտը պարտադիր է կաթվածի փուլերը հստակ հասկանալու և ստիմուլյացիան ճիշտ թիրախին հասցնելու համար, միգուցե ունենանք նաև ինվազիվ մասը: Իհարկե, սա կերկարացնի սարքի ներդրումը, բայց եթե դա կտա ավելի լավ արդյունքներ, պիտի գնանք այդ ճանապարհով», - ասում է Մատինյանը։

Գինեսի գրքում գրվելու արժանի ծնունդն ու 1 օրական Հրանտը. Մարալիկի ծննդատան ապագան անորոշ է

Գլխավորն այն է, որ ստիմուլյացիան կետային լինի։ Այլապես, եթե ազդակները թիրախային չլինեն, էֆեկտիվության անկում կունենանք։ Եվ դա կարող է անցանկալի հետևանքներ առաջացնել։

Завод ВЧЭО-Плазма, Степанаван - Sputnik Արմենիա
Նա հրաժարվում է հարստանալ․ ինժեներ Հովհաննիսյանն ու նրա գործարանը Ստեփանավանում

Առայժմ գիտնականներն ունեն սարքի նախագիծը և դրա առանձին բաղադրիչները։ Արդեն փորձարկել են լաբորատորային կենդանիների վրա։ Կազմվել են ալգորիթմներ, որոնք կվերլուծեն օրգանիզմի վիճակը և կառանձնացնեն դրա էլեկտրաֆիզիոլոգիական փուլերը։ Այժմ պետք է միասին հավաքել այդ ամենը։ Առջևում երկարատև փորձարկումներն են։

Աշխատանքը ղեկավարվում է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի, նրա աշակերտ Մատինյանի (ներկայացնում է Երևանի պետական բժշկական համալսարանը) և գերմանացի գործընկերների կողմից։ Դրա տնօրենը՝ նորզելանդացի գիտնական Ջեյսոն Քերը, օգնում է լուծել կարևոր հարց․ ինչպես հետևել ուղեղի վիճակին օրգանիզմում նվազագույն միջամտությամբ։ Դրա համար գիտնականները փորձարկում են երկֆոտոնային մանրադիտակները։ Հայաստանում արդեն կա նմանը (CANDLE հետազոտական կենտրոնում)։ Գիտափորձերի հարցում օգնում են գործընկերները ոչ միայն Գերմանիայից, այլ նաև ԱՄՆ-ից։ Այստեղ օգնության է եկել Northwestern University-ի պրոֆեսոր Աբգար Վանյա Աբգարյանը, որը երկար տարիներ իր աշխատանքներում օգտագործում է մագնիսառեզոնանսային շերտագրությունը։

Լրահոս
0