00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ պայքարը Կովկասում սպառազինությունների շուկայի համար. ի՞նչ վտանգ է սպառնում Երևանին

© Sputnik / Дмитрий Коробейников / Անցնել մեդիապահոցРеактивная система залпового огня "Смерч"
Реактивная система залпового огня Смерч - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ–ը ձգտում է դուրս մղել Ռուսաստանը սպառազինությունների անդրկովկասյան շուկայում գերիշխող դիրքերից և դրա համար կարող է կիրառել պատժամիջոցային քաղաքականության գործիքներ։ Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը գնահատում է Հայաստանի համար հնարավոր ռիսկերը` հաշվի առնելով այն, որ Մոսկվան Երևանի համար զենքի հիմնական առաքողն է։

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը` Sputnik Արմենիայի համար

Խաղաղության խնդիրների Ստոկհոլմյան ինստիտուտի տվյալներով` Ռուսաստանը 2018թ–ի արդյունքում պահպանել է երկրորդ տեղը սպառազինությունների խոշորագույն արտահանողների ցուցակում։ Սակայն առաքումների ծավալը նվազել է 17 տոկոսով, եթե համեմատենք 2009-2013թթ–ը և 2014-2018թթ–ը։

Военнослужащие армии Республики Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Փաշինյանը Բրյուսելում պատմել է տարածաշրջանի վրա արցախյան հակամարտության ազդեցության մասին

Դրա պատճառները շատ տարբեր են` սպառազինությունների շուկայում աճող մրցակցությունից մինչև փոփոխված քաղաքական լանդշաֆտ, այդ թվում ԱՄՆ հակառուսական պատժամիջոցները և Արևմուտքի այլ երկրները։

Ստեղծված պայմաններում Վաշինգտոնը կարող է սկսել ուժեղացված կերպով կիրառել իր գործիքներից մեկը` «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքը Countering America's Adversaries Through Sanctions Act — CAATSA), որը թույլ է տալիս պետդեպարտամենտին սահմանափակումներ կիրառել աշխարհի այն ընկերությունների դեմ, որոնք «նշանակալի գործարքներ» են կնքում ռուսական ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների մեծամասնության հետ։

Հնարավոր պատժամիջոցների շարքում ամերիկային բանկերի վարկերից օգտվելու սահմանափակումներն են, դոլարով գործարքներ կատարելու արգելքը, ԱՄՆ–ում անշարժ գույք գնելու արգելքը և խախտող ընկերությունների մենեջերներին կամ բաժնետերերին ԱՄՆ մուտք գործելու արգելքը։

Начальник оборонной политики министерства обороны Армении Левон Айвазян  - Sputnik Արմենիա
Հայաստանի և ՆԱՏՕ–ի համագործակցության համար քաղաքական արգելքներ չկան. ՊՆ

Առայժմ այդ օրենքը միայն մեկ անգամ է կիրառվել Պեկինի դեմ, երբ Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի զորքերի նախապատրաստման և մատակարարման բաժինը և դրա ղեկավար Լի Շանֆուն հայտնվեցին ԱՄՆ–ի պատժամիջոցների ցուցակում` Ռուսաստանից C-400 հրթիռային համալիրներ և Սու-35 բազմաթիրախային կործանիչներ ձեռք բերելու համար։

Թվում է` ի՞նչ կապ ունի Հայաստանը. Մոսկվան Երևանի համար սպառազինությունների հիմնական մատակարարն է և որոշ գործարքներ լիովին կարելի է «նշանակալի» համարել, եթե խոսքը «Իսկանդեր Է» օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիրների կամ Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների մասին է, որոնք ֆինանսավորվել են հենց հայկական բյուջեից՝ վարկային գործարքներից դուրս։

Կհայտնվի՞ արդյոք Հայաստանը հարվածի տակ. շտկումներ և պատժամիջոցներ

Պետք է ասել, որ Անդրկովկասում այսօր առկա ուժերի դասավորության պարագայում ԱՄՆ–ը չի շտապի օգտագործել իր ուժային գործիքը։ ԱՄՆ–ն առայժմ հետևում է Հայաստանի սպառազինությունների առաքումների չգրված էմբարգոյին, իսկ 1992թ–ի «Ազատության պաշտպանության ակտի» 907–րդ շտկումը, որը սահմանափակում է Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը և տնտեսական օգնությունը, շարունակում է գործել։ Սակայն կան մի շարք ուղիղ և անմիջական նշաններ, որոնք ցույց են տալիս` իրավիճակը կարող է փոխվել։

Пусковая установка ракетного комплекса Точка на международном военно-техническом форуме Армия-2017. - Sputnik Արմենիա
Անդրանիկ Տեր–Ստեփանյանի անխափան հրթիռները. ինչու նա հայերեն այբբենարան խնդրեց բարեկամներից

Ամենից առաջ, խոսքը 2018թ–ի հոկտեմբերին ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ–ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի` Հայաստան, Ադրբեջան և Վրաստան կատարած այցի մասին է։ Իրեն բնորոշ ձևով Բոլթոնը մի քանի կարևոր դրույթներ է արտահայտել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հնարավոր զարգացման մասին (այդ թվում`է 907–րդ փոփոխության գործությունը կասեցնելու մասին)։ Նպատակը` սպառազինությունների անդրկովկասյան շուկայում Ռուսաստանին դուրս մղել գերիշխող դիրքերից, որը, ԱՄՆ նախագահի խորհրդականի խոսքով, կօգնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Վերջինը Վաշինգտոնին հետաքրքրում է Երևանին ու Բաքվին Իրանի շրջափակման գործի մեջ ներգրավելու նպատակով։

Լիովին հավանական է, որ արդեն այսօր Վաշինգտոնում կարող է աշխատանք տարվել լոբբիստների և իրավաբանների հետ` 907–րդ փոփոխությունը հանելու կամ այն շրջանցելու օպտիմալ ուղի գտնելու համար։

Դրան նպաստում է ԱՄՆ–ի ռազմարդյունաբերական համալիրի խոշորագույն ընկերությունների լոբբին, որը ուժեղ կապեր ունի Դոնալդ Թրամփի և Հանրապետական կուսակցության հետ։

Ի՞նչ վտանգներ կան Հայաստանին համար

Պետք է միանգամից նշել, որ Հայաստանի ռազմական բյուջեն բավարար չէ ամերիկյան ծանր սպառազինության զգալի ծավալներ գնելու համար, նույնիսկ եթե խոսք լինի լուրջ զեղչերի մասին (ինչը, ի դեպ, այդքան հաճախ չի գործում ԱՄՆ–ում)։

Совместная пресс-конференция министра иностранных дел Армении Зограба Мнацаканяна и действующего главы ОБСЕ Мирослава Лайчака (13 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հարցը փակված է. ԵԱՀԿ ղեկավարը` Ադրբեջանին սլովակական զենք մատակարարելու մասին

Հետևաբար Ռուսաստանը` ՀԱՊԿ շրջանակում առաքումների արտոնյալ պայմաններով և վարկով սպառազինության մասեր ձեռք բերելու հնարավորությամբ Հայաստանի համար կմնա այլընտրանք չունեցող մատակարար։

Ավելին, եթե Ադրբեջանը սկսի գնել ամերիկյան զենքի մեծ ծավալներ, Հայաստանի ու Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է միայն աճել և ավելի զգալի դառնալ։ Ահա այստեղ էլ առաջանում են CAATSA  շրջանակում պատժամիջոցներ կիրառելու ռիսկերը. Վաշինգտոնում կարող են հանգիստ խաղալ նրա վրա, որ Երևանը զենք գնելու նույնպիսի իրավունքներ ունի, ինչպես Բաքուն, սակայն Հայաստանը, չգիտես ինչու, շարունակում է գնել միայն ռուսական սպառազինություն։

Ի դեպ, ԱՄՆ–ում արդեն կա հայկական ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու փորձ. խոսքը Flight Travel LLC–ի մասին է, որը Երևանում Mahan Air ավիաընկերության առևտրային ներկայացուցիչն է։

Քանի որ Mahan Air–ը ամերիկյան պատժամիջոցների տակ է, ապա հայկական ընկերությունը նույնպես հայտնվել է երկրորդային սահմանափակումների տակ։

Ի՞նչ անել

Հաշվի առնելով հայ–ռուսական ռազմատեխնիկական համագործակցության այլընտրանքի բացառումը, կարևոր է արդեն այսօր սկսել մշակել մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս առավելագույն կերպով անվտանգ դարձնել ֆինանսական ինստիտուտները ամերիկյան սահմանափակումներից։

Այդ նպատակով կարող է ստեղծվել մասնագիտացված մարմին, որը զբաղվում է ՌՏՀ ոլորտում բացառապես գործարքների համար վճարելով, ընդ որում փոխանցումները պետք է կատարվեն ռուսական ռուբլիով և/կամ մասամբ հայկական դրամով։

Նման ֆինանսական ինստիտուտի հայտնվելը պատժամիջոցների տակ այդքան ցավոտ չի լինի, հետո էլ հավանականությունը բարձր չի լինի։

Լրահոս
0