00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անդրանիկ Տեր–Ստեփանյանի անխափան հրթիռները. ինչու նա հայերեն այբբենարան խնդրեց բարեկամներից

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցПусковая установка ракетного комплекса "Точка" на международном военно-техническом форуме "Армия-2017".
Пусковая установка ракетного комплекса Точка на международном военно-техническом форуме Армия-2017. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անդրանիկ Տեր–Ստեփանյանի պես մարդիկ հայտնի են դառնում թոշակի անցնելուց կամ մահանալուց հետո։ Նրանք ապրում ու աշխատում են աննկատ, ծպտված, իսկ նրանց աշխատանքի գնահատականը հնարավոր չէ չափել մրցանակներով կամ կոչումներով. ինչո՞վ կարելի է չափել երկրի անվտանգության ապահովությունը։

Կոլոմնայում գտնվող Մեքենաշինության կոնստրուկտորական բյուրոն շատ հայտնի ձեռնարկություն է։ Արտադրում է մարտավարական ու օպերատիվ–մարտավարական, շարժական զենիթային հրթիռային համալիրներ։

Մեքենաշինության կոնստրուկտորական բյուրոյի հպարտությունը ուղղաթիռների համար նախատեսված «Խրիզանտեմա – Ս» գերձայնային կառավարելի հրթիռային զենքն է, ինչպես նաև «Արենա» զրահատեխնիկայի ակտիվ պաշտպանության համալիրն ու սպառազինության բազում այլ տեսակները։

Атомная бомбардировка города Нагасаки (9 августа 1945). Япония - Sputnik Արմենիա
Պայթյուն, որն ապահովեց աշխարհի խաղաղությունը. Շյոլկինի, Ալիխանյանի, Քոչարյանցի ձեռամբ

Այս հրթիռային հրաշքի ամենակարևոր օղակն էլ, բնականաբար, մշակողներն են` ինքնատիպ ու հնարամիտ։ Ինչպես Անդրանիկ Տեր–Ստեփանյանը։

Նա ծնվել է 1918 թվականին Սիմֆերոպոլում, ջուր փոխադրող Մինաս Բալիկյանի և նրա կնոջ՝ տնային տնտեսուհի Մարիամ Տեր Ստեփանյանի ընտանիքում։ Անդրանիկը վեցերորդ երեխան էր։

Սմբատը` Մարիամի եղբայրը, տեսնելով` ինչ դժվարությամբ է ապրում ընտանիքը, առաջարկել է, որ իրեն տան Անդրանիկին։ Ձևակերպել են որպես որդեգրված երեխա` փոխելով հայրանունն ու ազգանունը։

Ուսուցիչ Սմբատը լրջորեն է զբաղվել Անդրանիկի կրթությամբ։ Տղան դպրոցն ավարտել է ոսկե մեդալով ու ընդունվել Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան։ Հետագա ուսումը Կոլոմնա տանող ճանապարհի սկիզբն է եղել։ Անդրանիկը դարձել է հիանալի կոնստրուկտոր, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ավելի քան 20 տարի եղել է գլխավոր կոնստրուկտորի առաջին տեղակալը, իսկ 1971 թվականից մինչև թոշակի անցնելը (1988 թվական)` Մեքենաշինության կոնստրուկտորական բյուրոյի պետը։

Նա Լենինի մրցանակ է ստացել «Շտուրմ–Բ»–ի ստեղծման համար։ Իսկ Տեր–Ստեփանյանի կոնստրուկտորական գործունեության գագաթնակետը «Տոչկա» մարտավարական հրթիռային համալիրն էր ու «Օկա» հրթիռային համալիրը, որը ոսկերչական ճշգրտությամբ է աշխատում։ Այսօրվա «Իսկանդերն» ու «Վերդան» Տեր–Ստեփանյանի մշակումների միսն ու արյունն են։

Стиляги твист - Sputnik Արմենիա
Ակնոցավոր կենսաբանը՝ որպես գիտափորձի սխալ. երբ եղևնիները ծնվում էին ատելյեներում

1988 թվականին Անդրանիկ Տեր–Ստեփանյանը թոշակի անցավ, սակայն վաստակած հանգիստը որոշ չափով մռայլվեց «Օկա» համալիրի ոչնչացմամբ` ԱՄՆ–ի հետ Միջին և փոքր հեռավորության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի համաձայն։ Նա թերթերից ու գործընկերներից իմացավ «Օկայի» ոչնչացման մասին, որի համար Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում էր ստացել։

Ցավալի էր ոչ միայն հրթիռի ոչնչացումը, այլև երկրի փլվող պաշտպանունակությունը։

Ասում են` կոնստրուկտորական բյուրոյում հայտնվող յուրաքանչյուր նոր գծագիր նա ընդունում էր կողմնակալությամբ։ Գրազ էր գալիս, որ առնվազն երեք սխալ կգտնի։ Ու գտնում էր, երբեմն երեքից շատ, գտնում էր և ուղղում` հրթիռային ապառազինության անգերազանցելի մակարդակի հասնելով։

Հենց գաղտնապահության պատճառով էր, որ Տեր–Ստեփանյանը միայն մեկ անգամ այցելեց պատմական հայրենիք` Հայաստան, տեսավ Երևանն ու Սևանը, ուղևորությունից էլ վերադարձավ մեկ գրքով` հայ բանաստեղծների ստեղծագործությունների ռուսերեն թարգմանված ժողովածուով։ Բայց ձգողականությունը մնաց, թոշակի անցնելուց հետո նա երևանյան հեռավոր բարեկամներին խնդրեց այբբենարան ուղարկել։ Որոշ բաներ սովորեց, նույնիսկ ձայնակցում էր, երբ հայկական երգեր էր լսում։

Атомный ледокол Ленин - Sputnik Արմենիա
«Իոսիֆյանի ուղղաթիռն» ու Գագարինը, կամ ամենայն հայոց «էլեկտրիկոսի» խելահեղ պատմությունը

Տեր–Ստեփանյանը լուռ մարդ էր, ոչ ոք չէր լսել, որ նա ձայնը բարձրացնի կամ թեկուզ մի պահ կորցնի ինքնատիրապետումը։ Նրա կարծիքը հաշվի էին առնում և՛ նախարարները, և՛ գեներալներն ու մարշալները։

Անխուսափելի վեճերի ժամանակ նրան դիմում էին որպես միջնորդ դատավորի, ու նրա վճիռը երբեք չէր վիճարկվում։

Երևի այն պատճառով, որ նրա հրթիռներն անխափան էին։

Անդրանիկ Տեր–Ստեփանյանը մահացել է 1996 թվականի մարտի 12-ին։

Լրահոս
0