00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պայթյուն, որն ապահովեց աշխարհի խաղաղությունը. Շյոլկինի, Ալիխանյանի, Քոչարյանցի ձեռամբ

© Public domain / Charles LevyАтомная бомбардировка города Нагасаки (9 августа 1945). Япония
Атомная бомбардировка города Нагасаки (9 августа 1945). Япония - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ 1949 թվականի օգոստոսի 29-ին Կիրիլ Շյոլկինը առաջին կապսուլ-դետոնատորը տեղադրեց խորհրդային ատոմային ռումբի մեջ, նա Կուրչատովին զեկուցեց, որ ռումբն ունի և՛ անուն, և՛ կնքահայր՝ Շյոլկինը։ Նա դրա վրա աշխատել է Կելդիշի, Արտյոմ Ալիխանյանի, Զելդոնովիչի, Քոչարյանցի ու խորհրդային ֆիզիկայի վերնախավի այլ ներկայացուցիչների հետ։

Կիրիլ Շյոլկինի արժանի պարգևների ցանկ ունի, թվարկենք դրանք․սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս, Լենինի չորս շքանշան, Աշխատանքային Կարմիր Դրոշի ու Կարմիր Աստղի շքանշաններ, չհաշված Ստալինի ու Լենինի մրցանակներն ու, բնականաբար, անթիվ մեդալները։

Շյոլկինը խորհրդային գիտություն մտավ որպես ատոմային ռումբի ստեղծողներից մեկը, Չելյաբինսկ-70 միջուկային կենտրոնի առաջին գիտական ղեկավարն ու գլխավոր կոնստրուկտորը։ Նա գաղտնիացված էր ու նրա պահպանությունը գլխավոր քարտուղարինից վատը չէր արվում։

Ասում են՝ երբ Ստալինին զեկուցել են Սեմիպալատինսկոյե զորավարժարանում հաջող փորձարկումների մասին, առաջնորդը փնթփնթացել է` փառք աստծու հասցրինք, թե չէ մի քիչ էլ ուշացնեինք, ուրիշի ատոմային ռումբը մեզ վրա կփորձարկեին։ Արդյո՞ք դա ճիշտ է՝ այդքան էլ պարզ չէ, բայց ատոմային ռումբի ստեղծումն իսկապես պահպանել աշխարհի խաղաղությունը։

Прогулка премьер-министра Никола Пашиняна по городу после открытия памятника Арама Манукяна (17 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Հոպա՛ր, մեզ ատոմային ռումբ է պետք». Փաշինյանի հետ զվարճալի դեպք պատահեց

Ինչու՞։ Ամեն ինչ շատ պարզ է․ ոչ մի բանակցություն, խոսակցություն, հորդոր, ոչ մի պայքար հանուն խաղաղության ոչինչ չարժեին  ու չէին արժենա, եթե ԽՍՀՄ-ը չստեղծեր մի զենք, որը կարող էր իր հզորությամբ այնպես ավերել, որ և՛ ամբողջ Եվրոպան, և՛ Հյուսիսային Ամերիկան մի հազար տարի վերածվեին ամայի տարածության։ Հակառակ դեպքում, ԽՍՀՄ-ի տարածքը մի հազար տարով նույն կարգավիճակում կհայտնվեր։

Այնպես որ, փայլուն այդ գիտնականների շարքում հենց Կիրիլ Շյոլկինին, Արտյոմ Ալիխանյանին ու Սամվել Քոչարյանցին պետք է շնորհակալություն ասենք, որ ընդհանրապես կանք, կարող ենք «թավշյա հեղափոխություններ» անել ու սոցիալական կայքերում լուրջ դեմքով տարբեր հիմարություններ գրել։

Սակայն վերադառնանք Շյոլկինին։ Գործը միայն ռումբով չսահմանափակվեց, նոր փորձություններ ու նոր զենքեր էլ կային։ Երրորդ անգամ նա սոցիալիստական աշխատանքի հերոս դարձավ ջերմամիջուկային ռումբի ստեղծման համար, որը փորձարկվել է 1953 թվականի օգոստոսի 12-ին։

Այն ժամանակ ատոմային ռումբով զբաղվող ֆիզիկոսները կատակում էին, որ սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը տալիս են այն մարդկանց, ովքեր փորձությունների ձախողման դեպքում գնդակահարվելու են, Լենինի շքանշանը նրանց՝ ովքեր առավելագույն ժամկետով նստելու են, ու այդպես շարունակ։ Բայց ձախողումներ չկային ու որոշ ժամանակ Շյոլկինի և այլ գիտնականների հանդեպ ճնշումներ չէին կիրառում։

Атомная бомбардировка города Нагасаки (9 августа 1945). Япония - Sputnik Արմենիա
Ինչպես միջուկային ֆիզիկան սպանեց երիտասարդ ֆիզիկոս Հարրի Դաղլյանին

Կուրչատովը մահացավ 1960 թվականին, երբ մարդկությունը համաշխարհային պատերազմի եզրին էր, մի շարք խորհրդային գիտնականներ, շատ լավ իմանալով իրենց ստեղծած ռումբերի հնարավորությունները, խորհուրդ տվեցին սահմանափակվել միայն փոքր հզորություն ունեցող լիցքերով. զսպելու համար նրանք ասում էին, որ խոշոր լիցքերի կիրառման դեպքում ճակատագրական ելքն անխուսափելի է։

Այդ ելույթների կամ այլ պատճառներով Շյոլկինի հետզհետե «հանեցին» գիտական ինստիտուտներից` փակելով նրա համար մշակումների ճանապարհը․Խրուսչովի գործերը,  ինչպես նաև նրա մտքերն անիմանալի են։ Հեռացված, բայց, այնուամենայնիվ, մոռացության չմատնվեց Շյոլկինը սրտին մոտ ընդունեց այդ ամենը, իսկ այդ սիրտն առանց սթրեսների էլ արդեն հիվանդ էր։ Կիրիլ Շյոլկինը կյանքից հեռացավ 1968 թվականին, նրա 58-ը դեռ չէր լրացել։

Վարկած կա, որ Կիրիլ Իվանի Շյոլկինի իսկական անունը Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյան է։ Այդ վարկածը հաստատող փաստաթղթեր չկան, սակայն այն հայտնվել է կենսագիրների ու լրագրողների թեթև ձեռքով ու շրջել է մի քանի պարբերականներով։

© PhotoԿիրիլ Շյոլկին
Պայթյուն, որն ապահովեց աշխարհի խաղաղությունը. Շյոլկինի, Ալիխանյանի, Քոչարյանցի ձեռամբ - Sputnik Արմենիա
Կիրիլ Շյոլկին

Սակայն այն, որ Շյոլկինը (որը որքան էլ տարօրինակ լինի ակադեմիկոս չդարձավ) իրականում հայ էր, հերքում են նաև հայկական աղբյուրները։ Թեև իրականում դա այդքան էլ կարևոր չէ։

․․․ Չելյաբինսկ-70 միջուկային կենտրոնի առաջին գիտական ղեկավար ու գլխավոր կոնստրուկտոր Կիրիլ Շյոլկինը ստեղծեց խորհրդային առաջին ատոմային ռումբը, ղեկավարեց դրա բարձրացումը Սեմիպալատինսկոյե զորավարժարանի աշտարակ, անձամբ տեղադրեց առաջին կապսուլ-դետոնատորն ու հսկեց մնացածի տեղադրումը։ Նա ամբողջ թիմից վերջինը իջավ ու կնքեց աշտարակի մուտքը։

Ու պայթյուն որոտաց։ Պայթյուն, որն այն պահին ապահովեց ամբողջ աշխարհի խաղաղությունը։

Լրահոս
0