00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ակնոցավոր կենսաբանը՝ որպես գիտափորձի սխալ. երբ եղևնիները ծնվում էին ատելյեներում

© Sputnik / Валерий Шустов / Անցնել մեդիապահոցСтиляги твист
Стиляги твист - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անտառում մի եղևնի էր ծնվել, իր համար աճել, մեծացել էր և հանկարծ հայտնվել Հանրապետության հրապարակում՝ կարգին ծանրացած, հագած-կապած և նույնիսկ չէր կռահում, թե հիմա որքան գումար արժե։ Եղևնիները ծնվում են ոչ միայն անտառում, ժամանակ է եղել, որ դրանք ծնվել են երևանյան ատելյեներում։

Վաղեմի ժամանակներում, երբ պլաստիկից տոնածառներն անհրապույր էին և չէին համարվում Ամանորի լիարժեք ատրիբուտ, բնականների մեկ մետրն արժեր մեկ ռուբլի։ Հայրիկները շնչակտուր դրանք քաշելով տուն էին բերում՝ անփույթ ժեստով հենելով միջանցքի պատին․ այդ նրանք, ովքեր մեքենա չունեին։

Сотрудники министерства диаспоры и культуры собрались перед зданием правительства Армении (21 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Խորոված ու քյաբաբ Զվարթնոցում և Գառնիում, կամ ինչ օգուտ է տալիս մշակույթի նախարարությունը

Ովքեր ունեին մեքենա, տոնածառը գնում էին բեռնախցիկի տարողունակությանը համապատասխան․ «Ժիգուլիներում» տեղավորվում էր փոքր եղևնի, «Վոլգայում»՝ միջին չափերի։ Մենք կանխավ վայելում էին դեռ տեղ չհասած նարինջները և չէինք համբերում հավաքել արևելագերմանական արտադրության կոնստրուկտոր երկաթգիծը՝ իր գնացքով։

Առավոտը բուրում էր Մոսկվայից բերված նարինջներով, տոլմայով, քաղցրավենիքով ու ալկոհոլով, տոնածառի տակ դրված էր լինում իսկական գերմանական խաղալիք երկաթուղին, իսկ մեծերի համար՝ ստերեոմագնիտոֆոնը։ Մի քանի անգամ էլ տոնածառի տակ գտա փափկամազիկ կատվի, որը շատ արագ մեծացավ և վերածվեց հսկայական սիբիրյան Վասկայի՝ ալարկոտ, բայց խելացի։

Այդ հին ժամանակներում շքեղություն էր Ամանորի երեկույթին (մենք՝ տգետներս, այդ ժամանակ չգիտեինք party տերմինը) «եղևնի» նախշով հագուստով գնալը։

Այդպիսի նախշերով էին գլխարկները, տաբատները և կոստյումները, վերարկուն՝ ավելի հաճախ սև-սպիտակ, քան սև-մոխրագույն։ Ամբողջական հավաքածու (գլխարկ-կոստյում-վերարկու) ոչ բոլորն ունեին, այլ միայն ընտրյալները։

Цветы и свеча в руках скорбящей девушки - Sputnik Արմենիա
Ինքնասպանության ազդակներ. երբ մարդիկ չեն լսում օգնության ճիչը

Բայց դա դեռ ամենը չէր։ Պետք էր կարողանալ աճպարարություն անել լուցկու տուփերով և այդ արվեստում վիրտուոզ գագաթների հասնողը կարող էր ժամերով նստել «Կոզիրյոկում»՝ պտտելով տուփերը և ոչ մի անգամ չգցելով դրանք գետնին։ Եթե, իհարկե, ոչ ոք հետևից չէր մոտենում և չէր գոռում․ «Բարև»։ Հետո էլ կարող էր գալ Մարուս տոտան վաղուց պատվիրած սուրճով, բայց նրա գալը սովորաբար չէր խանգարում աճպարարներին։

Համարվում էր, որ աղջիկները պետք է դրանից նվաղեին և ընկնեին տղայի գիրկը՝ առանց կողմնակի օգնության․ ոչ թե տուփի, այլ «եղևնի» նախշով կոստյումի շնորհիվ։ Երեկույթին օպտիկական ակնոցով, «Կրասնայա զարյա» ֆաբրիկայի տաբատով կենսաբանին գրկած աղջիկը համարվում էր գիտափորձի սխալ և չէր մտնում վիճակագրության մեջ։ Այսպիսով, այդ վիճակագրությունը նույնպես հետևում էր դասական և և իր համար հավերժ սկզբունքին․ արտացոլել ոչ թե այն, ինչ կա, այլ այն, ինչ պետք է։

«Եղևնիներին» իրական մրցակցություն էին կազմում միայն ջինս ունեցողները. այդ ժամանակ դրանք բուլղարական չէին ու նույնիսկ թուրքական չէին։

Այնպես որ, եթե ինչ-որ մեկի հետույքին առկա էր Wrangler կամ Lee նշանը, ապա կարելի էր չկասկածել, որ դա իսկական բրեդն է։ Ի դեպ, տգետները այդ բառը նույնպես չգիտեին և ասում էին «ֆիրմա»։ Այդ ժամանակ դեռ չէին հորինել կեղծելը։

Захват оппозиционерами Дома Радио (14 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ո՞ւր են տանում ամբոխին. Հայաստանում 90-ականների «կարգուկանո՞նն» է

«Եղևնի» նախշով տաբատները և իսկական Wrangler-ը վաղուց մնացել են անցյալում, հիմա մեր երեխաները իրենց երեխաներին տանում են երկրի գլխավոր տոնածառի մոտ։ Այնտեղ, ուր մենք տանում էինք մեր ընկերուհիներին։ Այդ ժամանակ այն նույնպես բարձր էր, ոչ այդքան հսկա, ինչպես հիմա, բայց իսկական։

Մենք գաղափար անգամ չունեինք, թե որքան գումար է ծախսել այդ գեղեցկության վրա այն ժամանակվա քաղխորհուրդը. մեր մտքով չէր էլ անցնում հետաքրքրվել։ Մեր մտքով հիմա էլ չի անցնում, բայց չգիտես ինչու այդ տեղեկությունը հանդիսավոր կերպով հաղորդում են։

Լրահոս
0