00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

10 թի՞մ. Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում համալրում է սպասվում

© Sputnik / Asatur YesayantsФутбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Македонии (16 октября 2018). Еревaн
Футбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Македонии (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջին խմբում առաջատար «Յունիոր Սևանն» ու առաջատարներից մեկը՝ «Լոկոմոտիվը» ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Ազգային արտոնագիր չստացան: Բարձրագույն խումբը համալրելու իրավունք ստացավ միայն Երևանի համանուն թիմը:

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. «Երևան» ֆուտբոլային ակումբը, որը հիմա հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի մրցաշարում, միակ ակումբն էր, որը բարձրագույն խմբում հանդես եկող իննը թիմերի հետ մեկտեղ ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի արտոնագրման կոմիտեի կողմից ստացավ Ազգային արտոնագիր, ինչը հնարավորություն կտա թիմին 2019-2020 թ.թ. մրցաշրջանում հանդես գալ բարձրագույն խմբի մրցաշարում:

Кубок Армении. МИКА-Бананц - Sputnik Արմենիա
Հայկական ֆուտբոլի ֆենոմենը. ինչ խաղադրույքներ պահանջված կլինեն այս սեզոնին

Համապատասխան որոշումը կայացվել է Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի արտոնագրման կոմիտեի հերթական նիստում, որտեղ քննարկվել է ակումբների ազգային լիցենզավորման արտոնագրման հարցը։

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության անցկացման առաջնային խնդիրներից մեկը, անկասկած, մասնակից թիմերի քանակն է: Քանի որ ընթացիկ մրցաշրջանում մրցում են ինը թիմ, յուրաքանչյուր տուրում մեկ թիմ ազատ է մնում մրցակցությունից: Ոմանց կարծիքով դա հնարավորություն է տալիս ավելի լավ նախապատրաստվել հաջորդ խաղին, բայց շատ մասնագետներ էլ պնդում են, որ դա լուրջ խնդիրներ է առաջացնում և՛ տուրը բաց թողնող թիմի համար, և՛ մյուս մրցակիցների:

Ֆուտբոլային առաջնությունների տուրերը իզուր չէ, որ անցկացվում են հիմնականում հանգստյան օրերին(շաբաթ և կիրակի), իհարկե լինում են նաև միջանկյալ տուրեր, օրինակ շաբաթվա միջնամասում: Այսպես, ֆուտբոլային լեզվով ասած, պահպանվում է շաբաթային ցիկլը: Լավ արդյունքներ ապահովելու համար հարկավոր է լավ մարզավիճակ ձեռք բերել, ոչ միայն առանձին խաղացողներին, այլ թիմերին ընդհանրապես: Իսկ «ընկնելով» ֆուտբոլային այդ ցիկլից ու չունենալով խաղային պրակտիկա` թիմերը կանգնում են խնդրի առաջ:

Футбольный матч Армения - Черногория. Армянские болельщики  - Sputnik Արմենիա
Համլետ Մխիթարյաններից մեկը. նոր մարզիչը կվերադարձնի՞ հայկական ֆուտբոլի փառքը

Առաջնությանը զույգ թիմերի մասնակցության դեպքում այդ կարևոր խնդիրը լուծում է ստանում, ու բոլոր թիմերը հայտնվում են հավասար պայմաններում: Այպիսով, ՀՖՖ արտոնագրման կոմիտեի կողմից Երևանի «Երևանին» հատկացված Ազգային լիցենզիան շատ կարևոր նշանակություն է ստանում: Իհարկե, կարելի էր ենթադրել, որ բարձրագույն խմբի հաջորդ առաջնությանը կարող են մասնակցել 12 թիմեր: Ազգային լիցենզիա ստանալու համար դիմում էին ներկայացրել առաջին խմբի ևս երկու թիմեր՝ «Յունիոր Սևանն» ու «Լոկոմոտիվը»:

Սակայն այս երկու թիմերին առայժմ մերժվել է Ազգային լիցենզիայի տրամադրումը, ու ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Արտոնագրման կոմիտեն որոշել է մերժել «Յունիոր ՖԱ» -ի և «Լոկոմոտիվ ՖԱ»-ի արտոնագրման դիմումները` ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի պահանջներին չհամապատասխանելու պատճառով: Ակումբներն իրավունք ունեն բողոքարկելու ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կայացրած որոշումները 5 աշխատանքային օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Բողոքարկման կոմիտե։

Այսինքն` այս պահին արդեն տասը թիմերի մասնակցությունը կարծես թե ապահովված է: Բայց չի բացառում, որ եթե բողոքարկում լինի ու դրան հետևի դրական պատասխանը, բարձրագույն թիմերի մասնակիցների թիվը կդառնա 12:

Լրահոս
0