00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համլետ Մխիթարյաններից մեկը. նոր մարզիչը կվերադարձնի՞ հայկական ֆուտբոլի փառքը

© Sputnik / Asatur YesayantsФутбольный матч Армения - Черногория. Армянские болельщики
Футбольный матч Армения - Черногория. Армянские болельщики  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական ֆուտբոլում անջնջելի հետք են թողել երկու Համլետներ, երկուսն էլ` Մխիթարյան։ Երկուսն էլ հայտնի են, ամենքը` յուրովի։ Նրանցից մեկի որդին` Հենրիխը, այսօր խաղում է «Արսենալում» և ներկայացնում երկիրը բարձրագույն ֆուտբոլային աշխարհում։ Երկրորդը` կիսապաշտպանը, բազմաթիվ խաղեր է անցկացրել տարբեր երկրների ակումբների և մեր հավաքականի կազմում, այժմ էլ մարզչի արտոնագիր ստանալու գործընթացն է ավարտում։

Երևանում 2007 թվականի հունիսին Հայաստանի և Լեհաստանի հավաքականների խաղի երկրորդ խաղակեսի միջնամասում (աշխարհի առաջնության նախընտրական խաղն էր) մերոնք տուգանային հարվածի իրավունք ստացան։ Մինչև դարպասները մեծ հեռավորություն կար, սակայն Համլետ Մխիթարյանը իր գեղեցկությամբ հազվագյուտ հարվածով գնդակն ուղարկեց հակառակորդի դարպասի վերևի անկյունը։ Ցնծում էին խաղացողները, մարզիչները` Յան Պորտերֆիլդի գլխավորությամբ. առավել ևս, որ Մխիթարյանի ֆուտբոլային այդ գլուխգործոցը հայկական կողմին պատմական հաղթանակ բերեց։

Юрий Джоркаефф на приеме у премьер-министра Армении Никола Пашиняна (9 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Յուրի Ջորկաեֆը դարձել է հայկական ապրանքանիշի դեսպան

Sputnik Արմենիային տված հարցազրույցում Համլետ Մխիթարյանն ասում է, որ 1990–ականների սկզբին հայկական ակումբային ֆուտբոլն ավելի ուժեղ էր ԽՍՀՄ առաջնությունում խաղացող ֆուտբոլիստների հաշվին, որոնք իրենց մակարդակով ավելի բարձր էին նրանցից, ովքեր եկան նրանց փոխարինելու։ Մրցակցություն կար, խաղացողները վախենում էին կազմում տեղ կորցնել, և կարևոր չէ, որ այդ ֆուտբոլիստների աշխատանքը բավական համետս էր վարձատրվում. «հաճախ մենք ամենևին էլ գումարի համար չէինք խաղում», ասում է Մխիթարյանը։

Մխիթարյանի 16-ը դեռ չէր լրացել, երբ նրան Աբովյանի «Կոտայք» վերցրեցին, որն այն ժամանակ վատ չէր խաղում ԽՍՀՄ առաջին լիգայում։  Մեկ տարի անց հայտնվեց «Արարատում», դուբլում խաղաց. 1991 թվականին Հայաստանի գլխավոր թիմի երկրորդ կազմը ուժեղ էր։ 14 հաղթանակած խաղերից հետո Մխիթարյանի դուբլյորներին թույլ տվեցին խաղալ հիմնական կազմում, այն ժամանակ նրան հրավիրեցին նաև ԽՍՀՄ պատանեկան հավաքական։

Тренер Испании Хинес Мелендес с трофеем чемпионата Европы УЕФА (до 19 лет) сезона 2010/2011 (1 августа 2011). Кьяйна, Румыния - Sputnik Արմենիա
Խինես Մելենդեսն ասել է, թե ինչ է անելու Հայաստանում ֆուտբոլի զարգացման համար

Սակայն ԽՍՀՄ-ը շուտով փլուզվեց, խաղացողները ցրվեցին ազգային առաջնություններով և հավաքականներով, և բնականաբար, յուրաքանչյուր հետխորհրդային երկրում ֆուտբոլի մակարդակը զգալիորեն իջավ, քան, այսպես կոչված «ընդհանուր տանը»։ Հայկական առաջնությունն էլ մի քանի տարի հին պահուստների հաշվին էր խաղում. հատկապես ուժեղ էր այն ժամանակ «Արարատը», որտեղ դեռ հին խաղացողներ էին մնացել։

Սակայն «կորիֆեյները» շատ արագ լեգիոներ դարձան, և նրանց դրա համար մեղադրել չի կարելի. պետք էր գումար վաստակել։ Հայկական ակումբներում անփորձ երիտասարդներ էին մնացել, որոնք իրենց առաջին ֆուտբոլային քայլերն էին անում, իսկ նրանց կողքին չկային այնպիսիք, ովքեր կարող էին սովորեցնել, ցույց տալ, փորձ փոխանցել։ Սա էր այն պատճառներից մեկը, որ հայկական ֆուտբոլը ռեգրես ապրեց։

Սպորտային խաչմերուկ-Վահագ Լագեսյան (12.01.19) - Sputnik Արմենիա
Արդյո՞ք հնարավոր է Մխիթարյանի տրանսֆերը այլ ակումբ. Sputnik-ի հյուրը Վահագն Լագեսյանն է

Մխիթարյանը ևս արտասահման մեկնեց. Իսրայել, Լիբանան, Ղազախստան, Բելառուս, այնուհետև երկար խաղում էր Իրանում, որտեղ էլ անցավ մարզչի աշխատանքի։ Նույնիսկ «Մոնակո» էր մեկնել, որտեղ այն ժամանակ խաղում էին Շիֆոն, Բարտեզը, Տրեզեգեն, Անրին, իսկ մարզիչը հայտնի Տիգանան էր։ Սակայն այնտեղ ինչ–որ բան չստացվեց, և Համլետը սկսեց խաղալ ավելի համեստ ակումբներում։

Հավանաբար, աշխարհում չկա ֆուտբոլիստ, որի կարիերան կարելի է հանգիստ անվանել. անխուսափելի են վեճերը, կոնֆլիկտները և՛ թիմակիցների, և՛ մարզիչների հետ։ Բացի այդ  երկրպագուներն էլ մի քանի անհասկանալի խաղից կամ լավ դիրքից գոլ չխփելուց հետո օբստրուկցիա կսարքեն. այս ամենն ուղեկցում է յուրաքանչյուր մարզիկի։ 

© Sputnik / Hayk PetrosyanՀամլետ Մխիթարյանը
Համլետ Մխիթարյաններից մեկը. նոր մարզիչը կվերադարձնի՞ հայկական ֆուտբոլի փառքը - Sputnik Արմենիա
Համլետ Մխիթարյանը

Այդ պատճառով էլ Համլետը քիչ խաղաց Հայաստանի հավաքականի կազմում, ավելի քիչ քան կարող էր, և, ամենայն հավանականությամբ, ուզում էր։ Թեև, այն գեղեցիկ գոլը լեհերի դարպասը, գուցե, տասնյակ այլ խաղեր արժեր, սակայն դա միայն երկրպագուների տեսանկյունից։ Բավական ժամանակ անցավ, նախքան Մխիթարյանը և Հայաստանի հավաքականը մարզող Վարուժան Սուքիասյանը լուծեցին խնդիրը. Սուքիասյանն այն ժամանակ մարզում էր Լիբանանի հայկական ակումբը, և Մխիթարյանը սկսեց խաղալ այնտեղ։

Хорен Оганесян - Sputnik Արմենիա
Արարատի լեգենդար ֆուտբոլիստը կփոխարիներ Պելեին.ինչու Խորիկին մեղադրեցին խաղը վաճառելու մեջ

Ոչ կոպիտ, սակայն բռնկուն խաղացող Մխիթարյանին մրցավարները հաճախ էին դեղին, ինչպես նաև կարմիր քարտեր ցույց տալիս։ Իհարկե դա խանգարում էր ավելի հաջող խաղ ցուցադրել, սակայն ֆուտբոլային տաղանդը քարտերով սպանել չի լինի։

... Իսկ տուգանայինից խփած գոլը տոնում էր ամբողջ մարզադաշտն ու ամբողջ երկիրը։ Մխիթարյանն ասում է, որ ուրախությունը  յուրաքանչյուր խփած գոլից տարբեր ձև է արտահայտվում, այստեղ բազմաթիվ մանրուքներ կան. կոնկրետ ում դարպասն ես գնադկն ուղարկել դու, ինչպիսին էր հաշիվը քո գոլից հետո, արդյոք պաշտոնական խաղ է, թե ոչ ... Հասկանալի է, որ լեհերի հետ խաղում խփած միակ գոլը ավելի մեծ կշիռ ունի, քան Ջիբրալթարին խփած վեցից մեկը, թեև Ջիբրալթարի դարպասին էլ մեր հավաքականը հաջողացրեց գոլ խփել...

Թեև, չխոսենք տխուր բաների մասին։ Ավելի լավ է անհամբեր սպասենք մարզիչ Համլետ Մխիթարյանին. ո՞վ իմանա, ինչպես կդասավորվի նրա ճակատագիրը այդ բնագավառում, գուցե մեր մարզադաշտերում կրկին սկսեն վանկարկել նրա անունը։ Կուզենայինք հավատալ։

Լրահոս
0