00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որովհետև սիրում է ծովը. տանկերի ապագա կին նավապետը երազում է գալ Հայաստան

© Photo : provide by Lucine TamaryanСтудент Батумской государственной морской академии Лусине Тамарян
Студент Батумской государственной морской академии Лусине Тамарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրացահայ ուսանուղուհի Լուսինա Թամարյանի ամենամեծ երազանքը նավապետ դառնալն է։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Կապիտան չեն դառնում, այլ ծնվում են, նման կարծիքի է Բաթումի պետական ծովային ակադեմիայի ուսանող Լուսինա Թամարյանը։ Նա 21 տարեկան է և երկու բան է երազում՝ դառնալ նավապետ, ինչը թույլ կտա շրջագայել ամբողջ աշխարհում, և այցելել պատմական հայրենիք՝ Հայաստան։

Лилит Казарян - Sputnik Արմենիա
Երբ կինը տղամարդուց ուժեղ է․ 5 հայուհիներ, որոնք տղամարդու մասնագիտություն են ընտրել

Լուսինեն Բաթումում ծնված հայերի երկրորդ սերնդի ներկայացուցիչ է։ Նրա նախնիները Մուշից հրաշքով փրկվել են Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը ծնվել է արդեն Վրաստանում, Լուսինեն` նույնպես։ Երեք տարի առաջ աղջիկը կյանքում կարևորագույն ընտրություն է կատարել՝ ընդունվել է Բաթումի պետական ծովային ակադեմիայի ծովային նավիգացիայի ֆակուլտետ։ Այսօր նա արդեն սովորում է երրորդ կուրսում և պատրաստվում է պրակտիկան անցկացնել հեռավոր նավարկությունում։

«Ծովը միշտ գրավել է ինձ։ Մանկուց սիրել եմ նայել ալիքներին և պատկերացրել եմ, որ մի օր դուրս կգամ բաց ծով», - ասաց Թամարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

© Photo : provide by Lucine TamaryanԲաթումի պետական ծովային ակադեմիայի ուսանող Լուսինա Թամարյանը՝ նավապետի կամրջակում
Որովհետև սիրում է ծովը. տանկերի ապագա կին նավապետը երազում է գալ Հայաստան - Sputnik Արմենիա
Բաթումի պետական ծովային ակադեմիայի ուսանող Լուսինա Թամարյանը՝ նավապետի կամրջակում

Աղջկան երբեք չեն գրավել կանանց մասնագիտությունները, բայց նավաստի դառնալու որոշումը նա ընդունել է վերջին պահին։

Разгрузка судна в порту Поти - Sputnik Արմենիա
Ի՞նչ կտա Հայաստանին Սև ծով–Կասպից ծով տարանցիկ միջանցքը

Քննություն հանձնելուց առաջ Լուսինեն մտածել է, որ դա իր համար կատարյալ տարբերակ կլինի՝ հաշվի առնելով ծովի նկատմամբ սերը։ «Մասնագիտությունը թույլ կտա ինձ աշխատել, ճանապարհորդել», - ասում է Լուսինեն։

Ի դեպ, ընտանիքն ըմբռնումով է մոտեցել նրա ընտրությանը և չի փորձել հակառակը համոզել աղջկան. հաշտվել են նույնիսկ նրանք, ում դուր չի եկել նրա ընտրությունը։ Լուսինեի կուրսում սովորում է մոտ 160 մարդ, խմբում 25 տղա կա և մեկ աղջիկ՝ ինքը։

«Տղաներն ապշած էին, երբ իմացան, որ ես սովորելու եմ իրենց հետ։ Հիմա նրանք հպարտանում են, հարգում են իմ ընտրությունը և ձգտումը», - ասաց Լուսինեն։

Հիմա Լուսինեն պատրաստվում է մեկնել հեռավոր նավարկության՝ պրակտիկայի։ Նա սովորական է համարում իր մասնագիտությունը, ուղղակի մարդիկ են իր որոշումն անսովոր ընդունում։

Грузовые автомобили на обочине Военно-Грузинской дороги - Sputnik Արմենիա
«Պարզ իրավիճակի» հանգուցալուծումը. Երևանը կարո՞ղ է «Վերին Լարսի» այլընտրանքի հույս ունենալ

«Ծովում ասես ամպերի մեջ լինես։ Մենք օդաչուների նման պետք է բուժզննություն անցնենք, հոգեբանորեն կայուն և առավելագույնս կենտրոնացած լինենք», - ասում է Լուսինեն։

Նրա խոսքով՝ լավ նավաստի դառնալու համար անհրաժեշտ են գիտելիքներ և ճարպկություն։ Թամարյանի համար ամենաբարդը առաջին անգամ բաց ծով հեռավոր նավարկության գնալն է։ Սակայն աղջիկը չի վհատվում. Լուսինեն իր առջև նպատակ է դրել դառնալ տանկերի նավապետ և պատրաստ է 10-15 տարի սպասել երազանքի իրագործմանը։

Նրան չեն վախեցնում ո՛չ փոթորիկը, ո՛չ ալիքները։ Հայուհին խորհուրդ է տալիս մյուսներին, ովքեր երազում են ծով դուրս գալ, դադարել երազել, նպատակ դնել և հասնել դրան։ Ապագայում Լուսինեն անպայման կայցելի պատմական հայրենիք՝ Հայաստան, որպեսզի ծանոթանա իր արմատներին։

Լրահոս
0