00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ կինը տղամարդուց ուժեղ է․ 5 հայուհիներ, որոնք տղամարդու մասնագիտություն են ընտրել

© Sputnik / Asatur YesayantsЛилит Казарян
Лилит Казарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ կինը և՛որդի է ունենում, և՛ ծառ տնկում, և՛ տուն կառուցում. միաժամանակ նա կարողանում է մնալ գեղեցիկ, ցանկալի ու հմայիչ։ Սա անհերքելի փաստ է։ Բայց մենք ամեն դեպքում կփորձենք ամրապնդել այդ փաստը կոնկրետ օրինակներով։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Եթե դուք կարծում եք, որ հայ կինը միայն երեխա ունենալու և մեծացնելու համար է, ապա սխալվում եք։ Հայաստանում կարծրատիպեր կոտրող կանայք կան․ նրանք զբաղվում են, այսպես ասած, «տղամարդու գործով» և միաժամանակ չեն կորցնում իրենց կանացիությունը։

Sputnik Արմենիան ներկայացնում է հինգ հայերի, որոնք ընտրել են կնոջ համար անսովոր մասնագիտություն։

Մերի Մինասյան

Հայաստանի ոստիկանության պարեկային ծառայության հատուկ բաժանմունքի տեսուչ, ավագ լեյտենանտ Մերի Մինասյանի առավոտը սկսվում է ոչ թե մեկ բաժակ սուրճից և աշխատանքին անշտապ պատրաստվելուց, այլ շարահրապարակից։ Առավոտյան 8։30 պետք է այնտեղ լինի։ Եվ այդպես արդեն երեք տարի ամեն օր։ Թե՛ սառնամանիքին, թե՛ անձրևին, թե՛ ձյանը, Սուրբ ծննդին կամ Ամանորին։

© Sputnik / Asatur YesayantsՈստիկանության պարեկապահակետային գնդի հատուկ ստորաբաժանման տեսուչ
Երբ կինը տղամարդուց ուժեղ է․ 5 հայուհիներ, որոնք տղամարդու մասնագիտություն են ընտրել - Sputnik Արմենիա
Ոստիկանության պարեկապահակետային գնդի հատուկ ստորաբաժանման տեսուչ

Մերին զինծառայողների ընտանիքից է, ուստի առանց երկար մտածելու է ոստիկանություն գնացել։ Վստահ է եղել, որ կառույցին, հասարակությանը պետք է կին ոստիկան։ Նա հոգեբանության մագիստրոս է, այսօր ծառայությանը զուգահեռ շարունակում է ուսումն ասպիրանտուրայում և ուսումնասիրում անգլերեն ու ֆրանսերեն։

Նա վստահ է, որ կին ոստիկաններն ընդհանուր առմամբ օգնում են ոլորտին՝ ներքին կայունություն տալով դրան։ Մերին ոստիկանությունում հասկացել է, որ կանայք ոչ միայն ֆիզիկապես են ուժեղ, այլ նաև ոգով։

Գայանե Համբարյան

Գայանե Համբարյանը Երևանի միակ կին կոշկակարն է։ Նրա գեղեցիկ ձեռքերը պատված են մեծ կոշտուկներով, իսկ նա առավոտից մինչև երեկո շնչում է սոսնձի հոտը։ Բայց դա նրան չի կանգնեցնում։ Համբարյանը կոտրում է այն կարծրատիպը, որ կոշկակարությունը զուտ  տղամարդու զբաղմունք է։

© Sputnik / Asatur YesayantsԿոշկակար Գայանե Համբարյանը
Երբ կինը տղամարդուց ուժեղ է․ 5 հայուհիներ, որոնք տղամարդու մասնագիտություն են ընտրել - Sputnik Արմենիա
Կոշկակար Գայանե Համբարյանը

Նա, ինչպես ընդունված է ասել այս միջավայրում, թեթև ու մաքուր ձեռք ունի. երբեք չի ուշացնում պատվերները, նույնիսկ եթե դրանք շատ են։ Եթե պետք է ինչ-որ բան կարկատել, կպցնել, փոխել, մի խոսքով՝ նոր կյանք տալ կոշկին, շրջապատում բոլորը վազում են Գայանեի մոտ։

Գայանեն մեծ ընտանիք ունի՝ երեք երեխա ու հինգ թոռ։ Այնպես որ նա ստիպված է միաժամանակ լինել տնային տնտեսուհի և ընտանիքի կերակրող, տատիկ և մայրիկ։

Լիլիթ Ղազարյան

Կին փրկարարը հատուկ առաքելություն է, վստահ է կինոլոգ, փրկարար ծառայության կապիտան Լիլիթ Ղազարյանը։ Երբ ահազանգին արձագանքում են, և օգնության է հասնում կինը, մարդիկ ավելի հանգիստ են լինում։ Լիլիթ խոսքով՝ մարդիկ հավատում են, որ նա կարող է լուծել ցանկացած խնդիր։

© Sputnik / Asatur YesayantsՓրկարար ծառայության կապիտան Լիլիթ Ղազարյանը
Երբ կինը տղամարդուց ուժեղ է․ 5 հայուհիներ, որոնք տղամարդու մասնագիտություն են ընտրել - Sputnik Արմենիա
Փրկարար ծառայության կապիտան Լիլիթ Ղազարյանը

Ղազարյանը 16 տարի աշխատում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Նա մասնագիտությամբ անասնաբույժ է, և դեռ ուսանողության տարիներին է ընտրել մասնագիտությունը։ Շների հետ աշխատելը նրա համար հաճույք է։

Աշխատանքում ամենաբարդն այն է, երբ որոնողական աշխատանքների ժամանակ ներկա են լինում կորած մարդկանց հարազատները։ Մասնագետը հասկանում է, որ երեխան կամ մեծահասակը, որը փորձանքի մեջ է ընկել, ամենայն հավանականությամբ, արդեն ողջ չէ, սակայն հույս տեսնելով հարազատների աչքերում՝ նա չի համարձակվում ասել նրանց այդ մասին։

Շների հետ աշխատանքն օգնում է Ղազարյանին վերականգնել ուժերը և վերադարձնել ներքին հավասարակշռությունը։ 

Մերի

40-ամյա Մերին Հայաստանում աշխատող 8 կին տաքսիստներից է։ Չնայած աշխատանքի բարդությանն ու պատասխանատվությանը՝  նա սիրում է իր աշխատանքը։ Դեռ մանուկ հասակում է «ձեռնասուն» դարձրել ավտոմեքենան։ Մերին խոստովանեց, որ միշտ հաճույք է ստացել վարելու գործընթացից, իսկ մեքենա վարել սովորեցրել է հայրը։ Սակայն նրա մտքով անգամ չի անցել, որ «երկաթե նժույգը» կվերածվի գումար վաստակելու գործիքի։

Спикер НС Армении Арарат Мирзоян с супругой Гоар Абаджян посетили военно-спортивный лицеи имени Христофора Иваняна (9 февраля 2019). Степанакерт - Sputnik Արմենիա
Թիկնապահի ու անձրևանոցի շուրջ աղմուկը. ի՞նչ էր թելադրում էթիկետը Արարատ Միրզոյանի տիկնոջը

Մերին ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի տուրիզմի ֆակուլտետը դեռ 2000-ականներին, սակայն այդպես էլ չի կարողացել մասնագիտությամբ աշխատանք գտնել։ Սկզբից ամուսնությունը և երեխայի ծնունդը, իսկ հետո էլ խանգարել են տարիքը և փորձի բացակայությունը։

Բազմաթիվ անհաջող փորձերից հետո նա գնացել է օնլայն տաքսի ծառայություն։ Այդ աշխատանքում նրան դուր է գալիս ազատ գրաֆիկը․ մինչ երեխան մանկապարտեզում է, նա տաքսի է քշում։

Սկզբում նրա համար շատ դժվար էր։ Հեշտ չի լինել տաքսիստ, հատկապես կին տաքսիստ։ Ուղևորների խեթ կամ հարցական հայացքներին Մերին սովորել է պատասխանել ժպիտով։

Կինը կոչ է անում բոլոր նրանց, ովքեր աշխատանք գտնելու խնդիր ունեն, նստել մեքենայի ղեկին և չմտածել այն մասին, թե ինչ կասեն հարևաններն ու բարեկամները։

Նա կարծում է՝ տաքսիստ աշխատելն ամոթ չէ, ամոթ է չաշխատելը, երբ ոտքեր ու ձեռքեր ունես։

Աննա Համբարձումյան

Շեֆ խոհարար չեն դառնում, այլ ծնվում են։ Հենց այս դիրքորոշմամբ էլ խոհարարության ոլորտ է մտել մայրաքաղաքի ռեստորաններից մեկի շեֆ խոհարարը։ Նա մանկուց յուրահատուկ վերաբերմունք է ունեցել խոհանոցի նկատմամբ, սիրել է փորձարկումներ անել։

© Sputnik / Asatur YesayantsՇեֆ խոհարար Աննա Համբարձումյանը
Երբ կինը տղամարդուց ուժեղ է․ 5 հայուհիներ, որոնք տղամարդու մասնագիտություն են ընտրել - Sputnik Արմենիա
Շեֆ խոհարար Աննա Համբարձումյանը

Աննան կարծում է, որ դա նրան փոխանցվել է պապիկից, որը հայտնի շեֆ խոհարար է եղել Վրաստանի ռեստորաններից մեկում։

Աննան զբաղվում է այս մասնագիտությամբ ոչ հանուն փողի․ սկսել է տանը թխվածքներ պատրաստելուց, հետաքրքիր պահածոներ է պատրաստել, տարայի մեջ գեղեցիկ ձևավորել թթուն։

Առաջին քայլը դեպի «մեծ խոհանոց» արել է հեռավոր 1998թ-ին, երբ նրան աշխատանքի են ընդունել մայրաքաղաքի ռեստորաններից մեկում։ Համբարձումյանն իր աշխատանքում ամենաբարդը համարում է անձնական կյանքի համար ժամանակի բացակայությունը։

Աննան ամբողջությամբ տրվում է աշխատանքին՝ չմոռանալով իհարկե մոր և տատիկի դերի մասին։ Ուստի նրան միշտ չի բավականացնում ժամանակն իր համար։

Լրահոս
0