ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Հայաստանում օդի ջերմաստիճանն այնքան կբարձրանա, որ որոշ տարածքներում ցերեկային ժամերին 20 աստիճան տաքություն կգրանցվի։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` եղանակն առաջիկա օրերին աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով:
Մասնավորապես Տավուշի մարզում մարտի 12-ին կգրանցվի +20, Արարատում և Վայոց Ձորում` +17 աստիճան։
Մարտի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 13-15, գիշերային ժամերին` 0-2 աստիճան տաքություն։ Մարտի 13-ին մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +17 աստիճանի։