00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջորկաեֆի դպրոցական շարադրությունը կամ ինչու՞ Թուրքիան չսիրեց տաղանդավոր ֆուտբոլիստին

© Sputnik / Aram NersesyanЮрий Джоркаефф на футбольном "Матче легенд" (8 июля 2018). Еревaн
Юрий Джоркаефф на футбольном Матче легенд (8 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆուտբոլից բացի, Յուրի Ջորկաեֆի կյանքում կարևոր տեղ ունի Հայաստանը։ Մարտի 9-ին համաշխարհային և ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Պատվավոր լեգեոնի» շքանշանի ասպետ, Հայաստանի պատվավոր քաղաքացի Յուրի Ջորկաեֆը դարձավ 51 տարեկան։

Յուրին ծագումով կալմիկցի Ժան Ջորկաեֆի (Ջորկաև) և հայուհի Մարի Օհանյանի որդին է։ Մարիի նախնիները փախել են Բուրսա քաղաքից` փրկվելով Հայոց ցեղասպանությունից, և հաստատվել Ֆրանսիայում։ Ժանն ու Մարին որդուն Յուրի են անվանել, որովհետև տպավորված են եղել Դևիդ Լինի «Բժիշկ Ժիվագոն» ֆիլմից, որն այդ տարիներին մեկը մյուսի հետևից «Օսկար» էր նվաճում։

Грузинский борец вольного стиля Владимир Хинчегашвили - Sputnik Արմենիա
Հաղթանա՜կ. Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Ժանը և՛ անձամբ էր ֆուտբոլ խաղում, և՛, բնականաբար, չէր կարող կաշվե գնդակի հանդեպ սեր չսերմանել նաև որդու մոտ։ Սակայն, իհարկե, նույնիսկ իր ամենահամարձակ երազանքներում չէր կարող ենթադրել, որ Յուրին աշխարհի չեմպիոն կդառնա. Ֆրանսիայի ազգային թիմը Ժանի երիտասարդ տարիներին ոչնչով չէր փայլում, և նման հաջողություններ այն ժամանակ կարող էր միայն երազում տեսնել։

Բայց եղավ այն, ինչ եղավ, այն էլ բարեբախտաբար։ Յուրի Ջորկաեֆի ձեռքբերումները թվարկվում են ցանկացած մարզական ռեսուրսում, այդ պատճառով էլ դրա վրա ժամանակ չենք վատնի։ Մեծ ֆուտբոլիստների համար ֆուտբոլը իրականացած երազանք է, իսկ Յուրիի դեպքում` լիարժեք իրականացած։

Մայրը մի օր գտավ Յուրիի դպրոցական շարադրությունը, որը տղան գրել էր տասը տարեկանում 1978 թվականին. «Երբ մեծանամ, ֆուտբոլիստ եմ դառնալու։ Կուզեի մեծ ակումբում խաղալ («Լիվերպուլի» նման), կենտրոնական հարձակվող լինել, շատ գոլեր խփել, և որ հետո ինձ վերցնի «Նյու Յորք Կոսմոսը» և սկսեմ խաղալ Կրուիֆի, Պելեի և Բեկենբաուերի հետ։ Իսկ 20 տարեկանում ես կցանկանայի հաղթել աշխարհի առաջնությունում և եզրափակիչում միակ գոլը խփել»։

Գրեթե այդպես էլ եղավ` ճակատագրի որոշ շտկումներով։

Յուրին ամուսնացավ իսպանուհի Սոֆիի հետ, նրանց պսակադրությունը տեղի ունեցավ հայկական եկեղեցում։ Սոֆին զոհաբերեց կարիերան, որպեսզի Յուրին մի ակումբից մյուսը տեղափոխվելու հնարավորություն ունենա, բայց դժվար թե զղջաց դրա համար։

Армянский полузащитник Арсенала Генрих Мхитарян празднует второй гол своей команды с Месутом Озилом во время футбольного матча AПЛ между командами Арсенал и Борнмут (27 февраля 2019). Лондон - Sputnik Արմենիա
Հեղինակության ևս մեկ միավոր. Հենրիխ Մխիթարյանը ԱՊԼ փետրվարի լավագույնների կազմում է

Ջորկաեֆն արդեն խաղացել էր Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոնի ակումբներից կեսում, երբ նրան «Բարսելոնա» կանչեց հանրահայտ Յոհան Կրուիֆը։ Յուրին հրաժարվեց, նրան «խելագար» անվանեցին, բայց Ջորկաեֆը գերադասեց այդ տարի նախապատրաստվել Եվրո-1996–ին։

Ֆրանսիայի հավաքականն այն ժամանակ մարզում էր Էմե Ժակեն, նա եզրափակիչ խաղերին չվերցրեց Էրիկ Կանտոնին, որը նրան ձանձրացրել էր իր քմահաճությամբ։ Ֆրանսիացիների հարձակումը գլխավորեց Զիդանը Ջորկաեֆի հետ, ընդ որում Զինեդինը առաջնությունից անմիջապես առաջ վթարի էր ենթարկվել և ուղեղի ցնցում ստացել։ Այդ պատճառով էլ եզրափակիչում նա չկարողացավ խաղալ ամբողջ ուժով, իսկ Ջորկաեֆը դա արեց երկուսի փոխարեն։

Խմբային մրցաշարի երկրորդ փուլում գնդակն ուղարկեց իսպանացիների դարպաս և վազեց գոլը տոնելու տրիբունաների մոտ, որտեղ նրա բազմաթիվ բարեկամներն ու ընկերները հայկական դրոշ էին ծածանում։ Այդ մրցաշարի ժամանակ նա Լորան Բլանի և Քրիստիան Կարամբեի օգնականն էր, իսկ բուլղարացի Լյուբոսլավ Պենևին ստիպեց ինքնագոլ խփել և «Բարսելոնայի» փոխարեն աշնանը «Ինտեր» մեկնեց։

Հիանալի ժամանակներ էին. իտալական ակումբը նրան շատ էր գնահատում, իսկ գոլերից մեկից հետո որոշվեց նրա բրոնզաձույլ արձանը կանգնեցնել «Սան Սիրոյի» մուտքի մոտ, բայց Միլանի քաղաքապետարանը հակառակվեց։

Юрий Джоркаефф на приеме у премьер-министра Армении Никола Пашиняна (9 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Յուրի Ջորկաեֆը դարձել է հայկական ապրանքանիշի դեսպան

Բանն այն է, որ 1997 թվականի հունվարի 5-ին Ջորկաեֆն այնպիսի գոլ խփեց «Ռոմայի» հետ խաղում, որը նկարագրելն անհնար է. այդ գլուխգործոցը տեսնել էր պետք։ Մարզադաշտը մոտ 5 րոպե հոտընկայս ծափահարում էր, իսկ խաղից հետո անհավանական մի բան տեղի ունեցավ. հանդիպման մրցավար Չեզարին խնդրեց Յուրիի մարզաշապիկը` անմոռանալի խաղից հիշատակ ունենալու համար։

Այնուհետև նա աշխարհի չեմպիոն դարձավ. ճիշտ է` եզրափակիչում գոլ չխփեց, ինչպես երազում էր փոքր տարիքում, բայց գոլային փոխանցում կատարեց Զիդանին։ Եվ հետագայում դեռ բազմիցս խաղաց Ֆրանսիայի հավաքականի կազմում։

Ջորկաեֆին սիրում էին և սիրում են ամենուր, միայն Թուրքիայում տանել չեն կարողանում, Թուրքիայի իշխանությունները նույնիսկ պաշտոնապես հայտարարել են, որ ֆուտբոլիստն առանձնապես ցանկալի հյուր չէ իրենց երկրում։ 1993-94 ՈւԵՖԱ գավաթի ժամանակ Ջորկաեֆը, որը «Մոնակոյի» կազմում էր խաղում, գոլ խփեց «Գալաթասարային»։ Գոլը ոչ ոք չէր հիշի և մի ամբողջ պատմություն չէր դառնա, եթե անդադրում Ջորկաեֆը խաղից հետո չասեր, որ սա իր պատասխանն է դարասկզբին տեղի ունեցած թուրքական վայրագություններին։

Денис Джоркаефф - Sputnik Արմենիա
Ջորկաեֆները` ֆուտբոլում և քաղաքականության մեջ. Դեսինը հայկական քաղաք է դառնում

Անկարայում նման բանը երբեք չեն մոռանա և չեն ների։ 1998 թվականին թուրքերը հայտարարեցին, որ Թուրքիայի հանրապետության կազմավորման 75-ամյակին նվիրված` թուրքական հավաքականի հետ խաղի համար աշխարհի հավաքականի կազմում նրա ժամանումը ցանկալի չէ։ Ջորկաեֆը հայտարարեց, որ նման թեմային նվիրված ցուցադրական խաղին մասնակցելու մտադրություն չունի, բայց աշխարհի հավաքականի կազմում նրան ամեն դեպքում ընդգրկեցին, զուտ սիմվոլիկ ձևով` թուրքերի տրամադրությունը փչացնելու համար։

Կարիերայի վերջին խաղաշրջանները, ինչպես Յուրին երազում էր մանուկ հասակում, անցկացրեց Նյու Յորքում։ Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, ամենատարբեր պարգևների, մրցանակների և տիտղոսների արժանացած Յուրի Ջորկաեֆը կրկնում է, որ արմատները մոռանալը դավաճանություն է։ Իսկ մոռանալ և դավաճանել, բարեբախտաբար, կարողանում են ոչ բոլորը։

Լրահոս
0