00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջորկաեֆները` ֆուտբոլում և քաղաքականության մեջ. Դեսինը հայկական քաղաք է դառնում

© Facebook / Denis DjorkaeffДенис Джоркаефф
Денис Джоркаефф - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրանսիական Դեսին քաղաքում քեզ զգում ես ինչպես Հայաստանում։ Այստեղ փոխքաղաքապետն արմատներով հայ է, քաղաքապետը` սկզբունքներով։ Sputnik Արմենիան բացառիկ հարցազրույց է ներկայացնում Դեսինի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆի հետ։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի–Sputnik, Գոհար Սարգսյան. Ֆրանսիական Դեսին քաղաքը հաճախ անվանում են «Փոքրիկ Հայաստան»։ Ու դրա համար պատճառներ կան՝ որքան ուզես։ Օրինակ` այստեղ բնակչության գրեթե կեսը` 42 տոկոսը, հայեր են։ Փոխքաղաքապետն էլ է հայ։ Նա Ֆրանսիայում ամենահայտնի սպորտային ընտանիքներից մեկից է։

Юрий Джоркаефф - Sputnik Արմենիա
Ֆրանսիական ֆուտբոլ` հայկական առոգանությամբ. վարպետության դաս Ջորկաեֆից

Ջորկաեֆներն առավելապես հայտնի են որպես Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ։ Մարզական ընտանիքում մեկը որոշեց բռնել քաղաքականության ուղին։ Նա Դենիս Ջորկաեֆն է։ Հիմա Դեսինի քաղաքապետի մշակութային և միջազգային հարցերով տեղակալն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Ջորկաեֆը պատմեց` իր աշխատանքը, մեծամասամբ, ծառայեցնում է  հայերին։

«Մշակութային այն միջոցառումները, որոնք կազմակերպում եմ, հիմնականում միտված են հայկական մշակույթի տարածմանը, բայց քաղաքական հարցերից էլ անմասն չեմ մնում»,– ասաց Դենիսի հայազգի փոխքաղաքապետը։

Օրինակ` Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի հետ նա ստեղծել է ֆրանսիացի ընտրվող պաշտոնական անձանց միավորում։ Այդպիսով, ցանկացել են ստեղծել լոբբիստական ուժ և Հայաստանի գործընկերը դառնալ։  Ու, որ ամենահետաքրքիրն է` ոչ նա, ոչ էլ իր ծնողները Հայաստանում չեն ծնվել։ Խոստովանում է` պատասխանը պետք է գտնել գենետիկ հիշողության մեջ։

Հայկականության գրավչությունը նա փոխանցեց իտալական արմատներով ֆրանսիացի քաղաքապետ Լորեն Ֆոտրային, որը, կարծես, միացել է հայկական մեծ ընտանիքին։

© Facebook / Denis DjorkaeffԴենիս Ջորկաեֆ
Денис Джоркаефф - Sputnik Արմենիա
Դենիս Ջորկաեֆ

«Լորեն Ֆոտրային շատ է հետաքրքրում Հայկական հարցը, նա պաշտպանում է արցախյան թեման, 3 անգամ միասին ենք եկել Հայաստան ու Արցախ։ Մեր քաղաքապետը հանդիպել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Նա գիտի մեր պատմությունը, դա շատ կարևոր է»,– ասաց նա։

Առհասարակ, ինչպես պատմում է Ջորկաեֆը, Դեսինում հայերին հարգանքով են վերաբերվում։ Հայերն աշխատասեր են, խելացի ու խաղաղ։

«Հայերը Դեսինում լավ ինտեգրված են ֆրանսիական կյանքին։ Այստեղ միշտ ասում են, որ հայերն օրինակ են ծառայում մյուսներին, որովհետև նրանք խոշոր առևտրականներ են, մասնակցում են Ֆրանսիայի տնտեսության զարգացմանը»,–պատմեց Ջորկաեֆը։

Հիմա Դեսինում գրեթե ամեն ինչ Հայաստանն է հիշեցնում։ Նախ՝ հայոց ցեղասպանության առաջին հուշարձանը Եվրոպայում կառուցվել է այստեղ`1972 թվականին։ Դեսինում կա հայկական  եկեղեցի, մշակույթի տուն, հայկական հրապարակ, հայերեն անվանումներով խանութներ ու ապրիլի 24–ի անվամբ փողոց։

Դենիս Ջորկաեֆի երեխաները վարժ խոսում են հայերեն, իսկ տարին մի քանի անգամ Հայաստանում են։ Դեսինի փոխքաղաքապետը պաշտում է Հայաստանն ու առիթը բաց չի թողնում տարին 3–4 անգամ գալ այստեղ։ Վերջին անգամ Հայաստան է եկել այս տարվա սեպտեմբերին։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ֆրանսահայ անվանի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը պարգևատրվել Երախտագիտության մեդալով: Մեդալը պաշտոնական արարողության ընթացքում ստացել է ֆուտբոլիստի եղբայրը՝ Դենիս Ջորկաեֆը։

Լրահոս
0