ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Լեգենդար ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Յուրի Ջորկաեֆը դարձել է հայկական ապրանքանիշի ներկայացուցիչ։ Այդ մասին ասվում է vivarobet–ի պաշտոնական էջում։
«Ուրախ ենք հայտնել, որ ՈւԵՖԱ–ի գավաթակիր և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը դարձել է մեր ապրանքանիշի դեսպանը», – ասվում է հաղորդագրությունում։
Միաժամանակ այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Այս օրերին հայտնի ֆուտբոլիստը Հայաստանում է։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Ջորկաեֆը Հայաստանում է եղել 2018թ.–ի հուլիսին։ Նա Երևանում մասնակցել է Հարավային Ամերիկայի և Եվրոպայի հավաքականների միջև լեգենդների խաղին։
Ավելի վաղ Ջորկաեֆը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել էր, որ պատրաստ է լուրջ աջակցություն ցուցաբերել Հայաստանին և հայկական ֆուտբոլին։