00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուշացե՞լ ես ինքնաթիռից` դիմիր մեզ. Հայաստանում նոր նախագիծ են գործարկել

© Sputnik / Asatur YesayantsАэропорт Звартноц
Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի մի շարք քաղաքացիներ երբեմն բախվում են ավիաչվերթի չեղարկման կամ թռիչքից ուշանալու խնդիրներին, որոնք սովորաբար բյուրոկրատական քաշքշուկներ են ենթադրում։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ավիաթռիչքների հետաձգման, ուշացման կամ չեղարկման դեպքում ուղևորներին օգնության կհասնի Հայաստանում գործարկված նոր նախագիծը։

Ванр Арутюнян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հարությունյան. «Passenger.am թիմը համակարգը ստեղծելու գաղափարին է հանգել անձնական փորձից»

Նախագծի հեղինակ, համահիմնադիր և գործադիր տնօրեն Վաներ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ինքն ու ընկերները տարիներ շարունակ բախվել են ավիաչվերթերի չեղարկման, թռիչքից ուշանալու խնդիրներին։ Երկար մտածելուց հետո նա իր գործընկերոջ` Գուրգեն Ղազարյանի հետ որոշել է մասնագիտացված հարթակ ստեղծել նման խնդիրները լուծելու համար։ Հարթակը կոչվում է Passenger.am։

Նման տհաճ իրավիճակում հայտնվելու դեպքում քաղաքացիները կկարողանան մուտք գործել կայք, հայտնել կոնկրետ խնդրի մասին, նշել պատճառը (ուշացում, չվերթի չեղարկում և այլն), լրացնել բոլոր տվյալները։ Ծառայության աշխատակիցներն ուղևորի կօգնեն լուծել խնդիրը կամ իրավաբանական ծառայություն կտրամադրեն, եթե մեղավոր ավիաընկերությունը հրաժարվի կատարել իր պարտականությունները։

Նախագծի գործունեությունը տարածվում է ԵՄ–ում գրանցված բոլոր ավիաընկերությունների վրա։ Ուղևորներն օգնություն ստանալու համար դիմում են ծառայությանը։ Դիմումը ընդունվում և ուսումնասիրվում է առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում, և այդ ամենը առցանց ռեժիմում։ Որոշ դեպքերում օգնություն ստանալու դիմումը այս կամ այն պատճառով կարող է չընդունվել։

Самолет Airbus A-380 - Sputnik Արմենիա
Germania լոուքոսթերը սնանկ է ճանաչվել. ով փոխհատուցում կստանա Բեռլինի տոմսերի համար

Եթե դիմումն ընդունվում է, բայց ուղևորի գործը դրական հանգուցալուծում չի ունենում, ապա նա ոչինչ չի վճարում ծառայությանը։ Ուղևորը ծառայությունների դիմաց վճարում է միայն այն դեպքում, եթե փոխհատուցում է ստացել ավիաընկերությունից։ Նախագծի հեղինակները վճարման չափն ու սկզբունքները չեն բացահայտում, բայց վստահեցնում են, որ իրենց ծառայության գները բավական մատչելի են։

Ինչպես նշեց նախագծի համահեղինակ Գուրգեն Ղազարյանը, հարթակը մի քանի օր է գործում, բայց այս ընթացքում հասցրել է արդեն բազմաթիվ դիմումներ ստանալ ուղևորներից։ Ծառայության գլխավոր առավելությունն այն է, որ ուղևորներին ազատում է երկար և երբեմն էլ անօգուտ վազվզոցից և բյուրոկրատական քաշքշուկից։

«Հավատացեք` ինքնուրույն փոխհատուցում ստանալը բավական ծանր գործ է, որոշակի ժամանակ, ուժ և նյարդեր է պահանջում», – ասում է Ղազարյանը։

Եվրոպական ավիափոխադրողների հետ խնդիրներ առաջանալու դեպքում պատահում է, որ ավիափոխադրողն ուղևորին ուղարկում է փաստաբանի մոտ կամ պարզապես հրաժարվում է ընդունել դիմումը։

Пункт упаковки багажа - Sputnik Արմենիա
Ինչի՞ց են դժգոհ «Զվարթնոցում», և ի՞նչ կապ ունի գեներալ Մանվելը. լուսանկարներ

Ի դեպ, նման պատմության մեջ է հայտնվել նաև Sputnik Արմենիայի աշխատակից Կարեն Ավետիսյանը, որը պետք է Բեռլին մեկներ, սակայն թռիչքից երեք օր առաջ Germania ավիաընկերությունը հայտարարեց, որ սնանկացել է, և դադարեցրեց բոլոր ուղղություններով չվերթերը։ Ընկերությունը կոչ արեց միջնորդ զբոսաշրջային գործակալություններից ավիատոմս գնած ուղևորներին փոխհատուցում պահանջել նրանցից։ Իսկ հենց Germania–ից տոմս գնած ուղևորները, այդ թվում նաև մեր գործընկերը, որևէ փոխհատուցում չստացան։

Նախագծի հեղինակների խոսքով` ընկերությունները հաճախ հրաժարվում են փոխհատուցել վնասը` քաջ գիտակցելով, որ քաղաքացիները պարզապես չեն ցանկանա ավելորդ քաշքշուկների մեջ ընկնել և նյարդեր քայքայել։ Սակայն երբ գործին են միանում մասնագիտացած կառույցներն ու կազմակերպությունները, ապա իրավիճակը կարող է արմատապես փոխվել։

© SputnikSputnik զրույց-Վաներ Հարությունյան և Գուրգեն Ղազարյան (20.02.19)
Ուշացե՞լ ես ինքնաթիռից` դիմիր մեզ. Հայաստանում նոր նախագիծ են գործարկել - Sputnik Արմենիա
Sputnik զրույց-Վաներ Հարությունյան և Գուրգեն Ղազարյան (20.02.19)
Լրահոս
0