00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռեկորդային ցուցանիշ. Հայաստանի քաղաքացիները միլիոնավոր դոլարներ են դուրս բերել երկրից

© Pixabay / Maklay62Деньги
Деньги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի բանկային համակարգում սկսել են ավելի խիստ մոտենալ արտասահման արվող փոխանցումներին, պնդում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik, Դավիթ Գալստյան. Ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից կապիտալը դուրս բերելու տեմպերը 2018թ.–ին հասել են ռեկորդային ցուցանիշների։ Այդ մասին վկայում է Կենտրոնական բանկի վիճակագրությունը։

2018թ.-ին քաղաքացիները բանկերի միջոցով Հայաստանից արտասահման են տեղափոխել 1 միլիարդ 188 միլիոն 396 հազար դոլար։ Դա 2004թ.–ից ի վեր առավելագույն ցուցանիշն է (ԿԲ կայքում վիճակագրական տվյալները մեջբերվում են սկսած հենց այդ ժամանակից)։

Премьер-министр Армении Никол Пашинян в Парламенте (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Սարգսյանի եղբոր հաշիվների մասին դեռ կպատմենք. Փաշինյանը՝ կապիտալի արտահանման փորձերի մասին

Նշենք, որ կապիտալը դուրս բերելու ծավալները սկսել են աճել 2015թ.-ից։ Համեմատության համար ասենք, որ 2017թ.–ին այդ ցուցանիշը կազմել է մոտ 900 միլիոն, 2016թ.–ին` 817 միլիոն, իսկ 2015թ.–ին եղել է 762 միլիոն դոլար։

Մինչև այս տարի դուրս բերված կապիտալի առումով ռեկորդակիր է համարվել 2008թ.–ը։ Այդ ժամանակ արտասահման է տարվել 1,124 միլիարդ դոլար։

Վերադառնանք 2018թ.–ին։ Բարձր ցուցանիշներ են արձանագրվել արդեն հունվարին, իսկ փետրվարից սեպտեմբեր (բացի հունիսից) ամենամսյա արտահոսքը տատանվել է 90-10 միլիոն դոլարի սահմաններում։ 2017թ.–ին (նույն շրջանում) այդ ցուցանիշը կազմել է միջինում մոտ 78 միլիոն։ Կտրուկ պոռթկում է տեղի ունեցել 2018թ.–ի հոկտեմբերին (121 միլիոն), նոյեմբերին (114 միլիոն) և դեկտեմբերին (123 միլիոն դոլար)։

Օբյեկտիվության համար նշենք, որ այդ ամիսները համեմատական ակտիվությամբ աչքի են ընկել նաև 2017թ.–ին։

Անցած տարվա ընթացքում կապիտալը դուրս բերելու հիմնական ուղղությունները նախկինի նման եղել են Ռուսաստանը (472 միլիոն) և ԱՄՆ–ը (190 միլիոն)։

Միաժամանակ Ռուսաստանից Հայաստան 2018թ.–ին ֆիզիկական անձանց անունից փոխանցվել է ավելի քան մեկ միլիարդ դոլար։ Դա կրկնակի գերազանցում է այն գումարը, որը Հայաստանից փոխանցվել է Ռուսաստան։ ԱՄՆ–ի դեպքում այդ տարբերությունն աննշան է, անցած տարի այդ երկրից Հայաստանի ֆիզիկական անձանց փոխանցել են, ընդհանուր առմամբ 224 միլիոն դոլար։

Իսկ ահա 2017թ.–ին ԱՄՆ է փոխանցվել 10 միլիոնով ավելի, քան ստացվել է այնտեղից (ԱՄՆ–ից Հայաստան 183 միլիոն և 193 միլիոն` հակառակը)։

Այդ ֆոնին հատկանշական է հաղորդագրությունն այն մասին, որ Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավաբանական հարցերով տարածաշրջանային կցորդի օգնական Մեթյու Բոյդենին ավելի քան հարյուր հազար դոլարի հափշտակումը բացահայտելու մեջ աջակցության համար։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ նախկինում փոխանցումների վիճակագրությունը բաժանվել է «առևտրային» և «ոչ առևտրային» նպատակների։ Այդ ժամանակ ավելի հեշտ է եղել հասկանալը, թե ինչին են ուղղված գումարները։ Հիմա այդ տվյալները միավորված են, և հետևությունները կարող են ստույգ չլինել։ Մասնավորապես, Թուրքիա և Չինաստան փոխանցումների մի մասը ինտերնետային գնումների վճարումն է։

Деньги - Sputnik Արմենիա
Վազում ենք առանց հետ նայելու. դեպի ո՞ր երկրներ է արտահոսում հայկական կապիտալը

Վճարային հաշվեկշռի հրապարակումից հետո հետևություններն ավելի օբյեկտիվ կլինեն։

«Բայց 2018թ.–ին նկատվում է վառ արտահայտված տենդենց, եթե նայել ընդհանուր թվին, ապա այն, իհարկե, ռեկորդային է», – կարծում է Խաչատրյանը։

Նա ուշադրություն է դարձնում 2017թ.–ի վրա, երբ ԱՄՆ–ից Հայաստան փոխանցումների ծավալն ավելի քիչ է եղել, քան հակառակը (10 միլիոնով)։ Դեռ այդ ժամանակ ԱՄՆ–ի, մասնավորապես Կալիֆոռնիայի հայերը հաղորդել են, որ Հայաստանի եկած պաշտոնյաները (այդ թվում` բարձրաստիճան) անշարժ գույք են գնում Լոս Անջելեսում։

«Դա կապիտալի արտահոսք էր, որն իրականացվել է մասնավոր փոխանցումների օգնությամբ», – նշեց տնտեսագետը։

Նրա խոսքով` հնարավոր է, որ պրոֆեսիոնալ տեսանկյունից տվյալները ճշտելու անհրաժեշտություն կա, բայց փաստը մնում է փաստ։ 2018թ.–ին Հայաստան են փոխանցել 1,8 միլիարդ դոլար, Հայաստանից` 1,2 միլիարդ։ Մաքուր հոսքը` 597 միլիոն (2017թ.–ին այդ ցուցանիշը կազմել է 767 միլիոն)։

«Բացատրություններից մեկն այն է, որ Հայաստանի քաղաքացիներն ինչ–ինչ պատճառներով և տարբեր մարդկանց օգնությամբ ունեցած կապիտալը փոխանցել են արտասահման։ 2018թ.–ին, մասնավորապես, ավելացել են Ռուսաստան փոխանցումները (100 միլիոնով)», – ասաց Խաչատրյանը։

Տնտեսագետի խոսքով` 2018թ.–ին կապիտալի արտահոսքը շարունակվել է` կապված մարդկանց որոշակի անհանգստության հետ։ Նա նշում է, որ մի քանի տարի առաջ Հայաստանի ունևոր քաղաքացիները, պաշտոնատար անձինք իրենց միջոցները ներդնում են ԱՄՆ–ում անշարժ գույքի մեջ։

Խաչատրյանը նշեց, որ այդ փոխանցումներն իրականացրած մարդկանց միջոցով կարելի է իմանալ, թե ինչ նպատակով է դա արվել։ Միջազգային փորձում կան մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս ստանալ այդ հարցի ստույգ պատասխանը։

«Ավելին, այս տարվա հունվարից բանկային համակարգում ավելի խիստ են վերաբերվում փոխանցումների հարցին։ Չգիտեմ ինչու, հնարավոր է` բանը միջազգային չափանիշներն են, բայց հիմա մանրամասն հետաքրքրվում են ֆիզիկական անձանց փոխանցումներով, եթե միջոցները փոխանցվում են իրավաբանական անձանց», – ասաց տնտեսագետը։

2018թ.–ին 170 միլիոնով Հայաստան փողերի մաքուր հոսքի նվազումը 2017թ.–ի համեմատ արդեն անհանգստություն է առաջացնում։ Մարտի վերջին կհրապարակվի վճարային հաշվեկշիռը։ Դա թույլ կտա ավելի լավ հասկանալ, թե դրանց որ մասն են կազմում առևտրային փոխանցումները։

Լրահոս
0