00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վազում ենք առանց հետ նայելու. դեպի ո՞ր երկրներ է արտահոսում հայկական կապիտալը

© Photo : Wall BoatДеньги
Деньги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի բնակիչներն առավել ակտիվ են սկսել իրենց կապիտալը տանել այլ երկրներ, պնդում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` հիմնվելով Կենտրոնական բանկի տվյալների վրա։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Հայերը հիմնականում իրենց գումարները ԱՄՆ են տանում, հինգշաբթի լրագրողներին ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

«Ժամանակի հետ Հայաստանից դուրս բերվող գումարների ծավալները միայն աճում են։ 2017 թվականին արտասահման էր փոխանցվել ավելի քան 1 մլրդ դոլար. 2016 թվականի համեմատ 28%–ով ավելի», – հայտնեց Խաչատրյանը։

Ереван - Sputnik Արմենիա
Հայ ծնվելը լա՞վ է, թե՞ վատ. ինչ կասեր Forbes–ը

2017 թվականին արտերկրից Հայաստան էր փոխանցվել 1,756 մլրդ դոլար։ Հայաստանից` արտերկրի ավելի քան 1 մլրդ դոլար։ 2016 թվականին այդ ցուցանիշը հետևյալ տեսքն ուներ. 1,5 մլրդ (ստացած) 817 մլն–ի (դուրս հանած) դիմաց։

Հայաստանից առավել ակտիվ գումարները տարվում են ԱՄՆ։ 2017 թվականին ԱՄՆ–ից Հայաստան 183 մլն դոլարի դրամական փոխանցում է իրականացվել (աճ 3,7%–ով), իսկ դուրս է բերվել 196 մլն դոլար, ինչը կրկնակի գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը։

Ընդ որում` ԱՄՆ–ից ստացված և այնտեղ փոխանցված գումարների ընդհանուր ծավալում տարբերությունը 13 մլրդ դոլարի է հասել։

Տնտեսագետի խոսքով` հայերը զգալի գումարներ են փոխանցում նաև Չինաստան և Հնդկաստան, սակայն այս երկրներում, գումարները, ամենայն հավանականությամբ, ծախսվում են ապրանքներ գնելու համար։

«Չի բացառվում, որ Չինաստանի և Հնդկաստանի պարագայում խոսքը միայն առևտրային գործարքների մասին է։ ԱՄՆ–ի դեպքում նման բան չկա, այստեղ միանշանակ կարելի է խոսել կապիտալի դուրս բերման մասին։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այստեղ և՛ առևտուր կա, և՛ կապիտալի դուրսբերում», – ասաց Խաչատրյանը։

Ռուսաստանից Հայաստան 2017 թվականին փոխանցվել է ավելի քան 1 մլրդ դոլար (աճ 18,7%), իսկ դուրս բերել` 376 մլն դոլար (12,8%–ով ավելի, քան 2016 թվականին).

Փորձագետը նաև նկատեց, որ հայերն արտագաղթում են այն երկրներ, ուր հիմնականում փոխանցվում են գումարները։

Լրահոս
0